Ապաշխարություն. մեկնում է Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը


Ի՞նչ է ապաշխարությունը, ինչու՞ է կարևորվում հատկապես Մեծ պահքի ընթացքում, անհրաժեշտությու՞ն է արդյոք պահքը, կա՞ փրկություն առանց ապաշխարության, ո՞ր մեղքերի համար կարելի է ապաշխարել, ինչպե՞ս է տեղի ունենում հատուցումը։ Ապաշխարության խորհրդի մասին խոսում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Մեկ պատմվածքի շուրջ. Ակսել Բակունց, «Խոնարհ աղջիկը»


«Խոնարհ աղջիկը» ոչ միայն Ակսել Բակունցի, այլև ամբողջ հայ գրականության գլուխգործոցներից է: Կառուցված լինելով նուրբ ու դետալային մանրամասներով՝ այդ պատմվածքը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք կարող է տալ: Մյուս կողմից՝ չափազանց ուսանելի են գրողական այն հնարանքները, որոնք կիրառել է Բակունցն այդ պատմվածքում: Բակունցի «Խոնարհ աղջիկը» պատմվածքը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Վարդանանք հայ գրականության մեջ


5-րդ դարի ազգային-ազատագրական պայքարի հերոս Վարդան Մամիկոնյանին և Ավարայրի դաշտում ընկած հերոսներին նվիրված շատ անդրադարձներ կան հայ գրականության մեջ: Վարդանն ու Վարդանանք դարեր շարունակ ոգեշնչել են հայ գրողներին և ժողովրդին: Վարդանանց հերոսների գրական իրացումների առանձնահատկությունները քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Հայկ Ժամկոչյանը պատերազմից հետո


2020-ին Հայկը ժամկետային զինծառայող էր: Չորս ամիս էր մնացել զորացրվելուն, երբ սկսվեց Արցախյան 44–օրյա պատերազմը։ Հոկտեմբերի 16–ին, երբ Հարդութում նահանջի, ապա՝ գրոհի հրաման է հնչում, դիպուկահարի կրակոցից ողնուղեղային վնասվածք է ստանում: Այսօր երիտասարդը տեղաշարժվում է անվասայլակով: Նոր Հաճնում, որտեղ ապրում է, թեքահարթակների և այլ հարմարությունների համատարած բացակայության է: Չնայած դժվարություններին՝ Հայկը ապագայի ծրագրեր ունի:

Տարին չարենցյա՞ն էր


Գրական տարին անցավ «Տարին չարենցյան է» նշանաբանի ներքո: Եղիշե Չարենցի 125-ամյակի առթիվ հրատարակվեցին գրքեր, եղան գիտաժողովներ ու այլ միջոցառումներ: Սակայն, որքանո՞վ այս ամենի արդյունքում մեծ բանաստեղծը ավելի մերը դարձավ, ստեղծվե՞ց արդյոք նրա ստեղծագրծության շուրջ նոր խոսույթ: Քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Արցախ. Սուրբ Հակոբավանք


Մեծարանից Սուրբ Հակոբավանքը Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում է: 13-րդ դարում Հակոբավանքը Հայոց Արևելից կողմերի՝ Արցախի և Ուտիքի նշանավոր ուխտատեղի է եղել և աթոռանիստ: Այստեղ է պահվել համաքրիստոնեական սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի մասունքը: Մեծարանից Սուրբ Հակոբ վանքը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է: 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո համահայկական դրամահավաք է սկսվել վանքի նորոգության համար:

Վահագն Դավթյան 100


2022 թ. լրացավ Վահագան Դավթյանի 100-ամյակը: Բանաստեղծի բազմաժանր ստեղծագործությունը գնահատվում է հայ պոեզիայի ավանդույթի շարունակականության ու նորարության հատույթներով: Ի՞նչ այլ առանձնահատկություններ ունի Վ. Դավթյանի բանաստեղծությունը, ինչպես է հեղինակին հաջողվում համադրել քնարականությունն ու էպիկական շունչը: Քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և Լիլիթ Սեյրանյանը:

Հայկ Նալբանդյանը 44-օրյա պատերազմից հետո


Հայկ Նալբանդյանը վիրավորվել է 44-օրյա պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 8-ին: Դիպուկահար է եղել, դիպուկահարի գնդակից էլ վիրավորվել է: «Կյանքս երկու մասի բաժանվեց` պատերազմից առաջ և հետո: Հետոն ավելի դժվար եմ անցնում, բայց պարտավոր եմ ավելի ուժեղ լինել ու լիարժեք ապրել ամեն մի օրը»,-ասում է ընդամենը 21-ամյա երիտասարդը: Հայկի հետ հանդիպել ենք չրագործական իր փոքրիկ արտադրամասում:

Ինչպե՞ս գնահատել արդի հայ գրականությունը


Ի՞նչ սկզբունքներով է գնահատվում ժամանակակից գրականությունը մրցույթների ժամանակ և հրատարակությունների կողմից, ի՞նչն է հատկապես կարևորվում գիրքը հրատարակության ընդունելիս: Քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Էրիկ Գրիգորյանը 44-օրյա պատերազմից հետո


«Համացանցով գտել եմ իմ տանկը, Բաքվում շքերթի էր մասնակցում: Հումորով եմ վերաբերում, ընկերներիս ասում եմ՝ ես Բաքու չհասա, փոխարենը՝ տանկս հասավ»: Էրիկ Գրիգորյանը շուշեցի է, 2020թ. հոկտեմբերի 24-ին Մատաղիսում վիրավորվել է կասետային ռումբի պայթյունից։ Էրիկի հետ հանդիպել ենք արվեստանոցում, «Կուճիր հույզերի» մեջ:

Մեկ պատմվածքի շուրջ. Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը»


«Ավելորդը» հայ գրականության լավագույն պատմվածքներից է: Ուղղակի կատարյալ մի գործ, որ ընդգրկում է ժանրին բնորոշ բոլոր օրինաչափությունները, միևնույն ժամանակ, ցնցում իր սյուժեով ու ընդհանրացումներով: Պատմվածքն ընդգրկված է նաև դպրոցական դասագրքերում և քննարկումների բովում է: Արդյո՞ք ճիշտ է մատուցվում պատմվածքը, ի՞նչ գաղափարական ուղերձներ ունի այն: Քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և ուսուցիչ Արսեն Վարդանյանը:

Փառքից մինչև մոռացում. կենդանության օրոք հայտնի, այժմ մոռացված հայ գրողներ


Մի հայտնի պատմություն կա այն մասին, թե ինչպես Թումանյան ազգանունով մեկը դեռ շատ երիտասարդ Հովհաննես Թումանյանին բարեկամաբար հորդորում է փոխել ազգանունը և մի նորմալ գրական անուն ընտրել, որովհետև գրական դաշտում երկու Թումանյան չի կարող լինել: Սակայն այդ մարդուն ոչ ոք այլևս չի հիշում, իսկ Հովհ. Թումանյանին գիտեն բոլորը: Ինչո՞ւ են մոռացվում գրողները, արդյոք այդ մոռացումը կապված է բացառապես գրական արժեքի հետ, թե՞ այլ պատճառներ էլ կան: Քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։