Պերճ Զեյթունցյանն ավելի հայտնի է որպես վիպասան, հայտնի են նաեւ նրա պիեսները։
Սակայն քչերը գիտեն, որ հատկապես ստեղծագործական առաջին տարիներին Զեյթունցյանը գրել է պատմվածքներ։ Զեյթունցյանի 1956թ․ հրատարակած առաջին գիրքը՝ «Նրա առաջին ընկերը» պատմվածքների ժողովածու է։ Դրան հաջոդած 3 գրքերը նույնպես պատմվածքների ժողովածուներ են։
«Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը քննարկում են Պերճ Զեյթունցյանի «Յուրաքանչյուր տասից մեկը» պատմվածքը։
Շարք: Զուգահեռ ընթերցումներ
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Արքմենիկ Նիկողոսյան
,
Հեղինակ Հայկ Համբարձումյան,
Ռեժիսոր Շուշան Մարուքի,
Օպերատոր Վարդգես Մանուկյան,
Օպերատոր Վռամ ԽանամիրյանTelecast type: Հաղորդաշար