
Հայկական պոեզիայի պատմության մեջ Հովհաննես Գրիգորյանի «Հրեշտակներ մանկության երկնքից» շարքն ուրույն տեղ ունի, որը բանաստեղծը գրել է իր ամբողջ կյանքի ընթացքում։ Այս շարքը նա անընդհատ նորացրել ու համալրել է իր նոր բանաստեղծություններով։ Հովհաննես Գրիգորյանի «Հրեշտակներ մանկության երկնքից» շարքն առանձնանում է նուրբ հումորով, թախիծով ու խոր ողբերգականությամբ։
«Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը քննարկում են Հովհաննես Գրիգորյանի «Հրեշտակներ մանկության երկնքից» շարքը։
Շարք: Զուգահեռ ընթերցումներ
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Արքմենիկ Նիկողոսյան
,
Հեղինակ Հայկ Համբարձումյան,
Ռեժիսոր Շուշան Մարուքի,
Օպերատոր Վարդգես Մանուկյան,
Օպերատոր Վռամ Խանամիրյան2024-03-23T22:45:00+04:00
Telecast type: Հաղորդաշար