Շարականը կամ օրհներգը մեր հոգևոր-եկեղեցական երաժշտության հիմնական տեսակն է, միաժամանակ, հայալեզու բանաստեղծության հնագույն ժանրերից է։ Օրհներգերի հնագույն օրինակների հեղինակներն են Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը, Մովսես Խորենացին, Հովհան Մանդակունին։ Քրիստոնեական տարվա առաջին ու մեծ տոնին՝ Սուրբ Ծնունդին նվիրված օրհներգեր են հեղինակել մեր շատ շարականագիրներ։ Այս ստեղծագործություններում գերիշխում են Փրկչի ծննդյան ոգեշնչող ու տոնական տրամադրությունը, Սուրբ Աստվածամոր ու Մանուկ Հիսուսի նկատմամբ հիացումի մոտիվները։ Սուրբ Ծննդյան օրհներգերն ու ավետիսները «Զուգահեռ ընթերցումներ»-ում քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:
Շարք: Զուգահեռ ընթերցումներ
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Արքմենիկ Նիկողոսյան
,
Հեղինակ Հայկ Համբարձումյան,
Ռեժիսոր Շուշան Մարուքի,
Օպերատոր Վարդգես Մանուկյան,
Օպերատոր Վռամ Խանամիրյան2024-01-06T21:50:00+04:00
Telecast type: Հաղորդաշար