|
Գրականության կինոնՀայ կինոն սկսվեց գրական երկի էկրանավորմամբ՝ 1925 թվականին էկրան բարձրացավ «Նամուս» ֆիլմը՝ Շիրվանզադեի համանուն վեպի մոտիվներով: Հայերեն առաջին հնչյունային ֆիլմը կրկին գրական հենք ուներ՝ 1935 թվականին Համո Բեկ-Նազարյանն էկրանավորեց Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն»: Հետաքրքրական է, որ վերջերս էկրան բարձրացած Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմը կրկին ներշնչված է գրականությունից: Ի՞նչ յուրահատկություններ ունի գրականության կինոն, ի՞նչ է կորցնում կամ ձեռք բերում երկը էկրանավորվելիս, գի՞րքն է պայմանավորում կինոյի փառքը, թե՞ հակառակը: Այս հարցերը զուգահեռ քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը։ |
|
Ինչպե՞ս ենք բանավիճումԲանավիճային տարերքը մեր գրականությանն ուղեկցել է գրեթե բոլոր շրջափուլերում: Հայալեզու մամուլի երևան գալն արդեն 18-րդ դարի վերջից նախադրյալներ ստեղծեց բանավեճերի, մասնավորապես, գրական բանավեճի՝ որպես երևույթի, ձևավորման համար: Ի՞նչ է գրական բանավեճը, ինչո՞ւ և ինչպե՞ս պետք է բանավիճել, արդյո՞ք միշտ է հաջողվում պահպանել բանավեճի մշակույթը: Այս հարցերը զուգահեռ քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը։ |
|
Ո՞ր բնագրով կարդալ էպոսըԲոլորս էլ ինչ-որ տարիքում ծանոթացել ենք «Սասնա ծռեր» ազգային դյուցազներգությանը, կարդացել ենք հատվածներ, ծանոթ ենք էպոսի հերոսներին: Սակայն քչերը կարող են ասել, թե ո՞ր բնագրով են կարդացել էպոսը, ընդհանրապես ո՞րն է էպոսի բնագիրը, որքանո՞վ են եղած հրատարակությունները ներկայացնում էպոսի էությունը։ Այս հարցերրը զուգահեռ քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը։ |
|
Էկրանավորվել է Նարինե Աբգարյանի «Զուլալի» նովելը«Արտֆոկուս»-ի տաղավարում է «Զուլալի» ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր Հայկ Օրդյանը: Ֆիլմի նկարահանումների և կինոարտադրության ներկա խնդիրների մասին Հայկ Օրդյանի հետ զրուցում է Անահիտ Մարգարյանը։ Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
|
Արդյո՞ք մեծ տպաքանակներն ընթերցանության ցուցիչ ենԱյսօր, երբ Հայաստանում գրքերը հրատարակվում են առավելապես 100-500 տպաքանակով, դժվար է պատկերացնել, որ ինչ-որ ժամանակ, օրինակ, խորհրդային շրջանում, գրքերը հրատարակվում էին հազարավոր և տասնյակ հազարավոր տպաքանակներով: Որքանո՞վ են մեծ տպաքանակներն ու վաճառքները երաշխավորում դրանց ընթերցանությունը, ինչո՞վ են պայմանավորված գրքերի մեծ տպաքանակներն աշխարհում: Այս հարցերը զուգահեռ քննում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը։ |
|
Վարք Ավետիք ԻսահակյանիՀայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը փոթորկուն կյանք է ունեցել. մասնակցել է հեղափոխական շարժումների, բանտարկվել, ապրել տարագրության մեջ, ապա վերադարձել հայրենիք, ակտիվորեն մասնակցել գրական-հասարակական կյանքին: Ինչպե՞ս են մեկ անհատի մեջ մեկտեղվում ակտիվ հասարակական գործիչն ու քնարական բանաստեղծը, որո՞նք են Ավ. Իսահակյանի կյանքի ու ստեղծագործության առանցքային դրվագները: Ավետիք Իսահակյանի վարքը զուգահեռ ընթերցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը։ |
|
Մեզ հյուրընկալվել է Սերժ ԱվետիքյանըՀաջողություն ունենալով ֆրանսիական կինոյում՝ ինչու՞ Սերժ Ավետիքյանը որոշեց իր արվեստի գլխավոր թեման դարձնել Հայաստանն ու հային: Ավետիքյանի նախաձեռնությամբ թատերական ի՞նչ նախագիծ է մեկնարկում Երաևանում, ինչպե՞ս անցան «Վերադարձ դեպի Սոլոզ» ֆիլմի նկարահանումները Թուրքիայում: «Արտֆոկուս»-ի տաղավարում է դերասան, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը: Զրույցը վարում է Անահիտ Մարգրայանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։
|
|
Երևանում հնչեց Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» հոգևոր օրատրիանԵրևանում էր գերմանացի անվանի տենոր, Բախի արվեստի մեծ գիտակ Մարտին Փեթցոլդը: «Արտֆոկուս»-ի տաղավարում նա խոսում է Բախագիտության միջազգային համայնքի վերջին բացահայտումների, Բախի արվեստում քողարկված գաղտնիքների ու սիմվոլների, հանճարի երաժշտության կատարողական առանձնահատկությունների և կենարար ուժի մասին: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
|
Ո՞վ ես դու, ԵրևանԵրգերում Երևանը վարդագույն է, սառնորակ աղբյուրներով, մտերմիկ, սրտի ու սիրո մայրաքաղաք: Այլ է Երևանը արդի գրականության մեջ. քանդվող հերթական շենք, խունացած պաստառ, չստացված սեր, մի նվաստացման պատմություն, լաբիրինթոս և այլն: Ինչպիսի՞ն է Երևանը գրականության մեջ, արդյո՞ք գրականությունը գտել է իր Երևանը: Երևանյան բնագրերը զուգահեռ ընթերցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը։ |
|
Հոկտեմբերի 3-10-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնըՈ՞ր ֆիլմերն անպայման դիտել այս տարվա «Ոսկե ծիրան»-ին։ Ինչպե՞ս են պատերազմն ու համավարակն ազդել հայկական կինոյի վրա, քանի՞ հայ ռեժիսորի ֆիլմ է ներկայացված փառատոնին և ո՞ր թեմաներն են գերակշռող: Անահիտ Մարգարյանի հետ զրուցել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Կարեն Ավետիսյանը: |
|
Հարյուրամյա ակադեմիական թատրոնն այսօրԱզգային ակադեմիական թատրոնի 100-րդ թատերաշրջանը մեկնարկել է Շառլոտա Զոնսի «Իշամեղու» տրագիկոմեդիայի պրեմիերայով: Որքանո՞վ է հարյուրամյա պատմություն ունեցող ակադեմիական թատրոնը բաց փորձարարության համար, ի՞նչ ուղղությամբ է աշխատում մարքեթինգը: «Արտֆոկուս»-ի տաղավարում հյուրընկալվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մակրտչյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
|
Ի՞նչ հրատարակությամբ կարդալ դասականներինԱրդյո՞ք այդքան կարևոր է գիրք ընտրելիս տարբերակել դրա հրատարակության տեսակը, և արդյո՞ք էական է՝ ով է հրատարակել: Հրատարակության տիպերն ու տեսակները քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը։ |











