|
Արգելված հայ գրականություն19-րդ դարում հայ գրականությունը ենթարկվում էր ցարական և օսմանյան գրաքննիչների միջամտությանը: Խորհրդային շրջանի հայ գրողներին նույնպես մշտապես ուղեկցում էր գրաքննիչի ուղղակի և անտեսանելի ներկայությունը: Բայց կան նաև արգելված գրքեր: Ի՞նչ գրքեր են արգելվել մեզանում և ինչու՞: Արդյո՞ք դա պայմանավորված է եղել միայն «չինովնիկական միջամտությամբ»: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Հիսուս Քրիստոս հայ գրականության մեջՔրիստոսի երկրային կյանքի ավետարանական դրվագները, նրա խոսքը, խաչելությունն ու հարությունը հայ ու համաշխարհային գրականության ու արվեստի մեջ ամենաբազմազան ընթերցումների են ենթարկվել: Ինչպե՞ս և ինչու՞ են գրողներն անդրադառնում Փրկչի կերպարին, ի՞նչ խորհուրդներ են գտնում ու ներկայացնում: Զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Արևմտահայ գրականության ընթերցման խութերըԱրևմտահայ, ինչպես և սփյուռքահայ գրականության ընթերցումը Հայաստանում մեծ ընդգրկում չունի: Ինչպե՞ս լուծել ընթերցման, տարածման, նորովի ուսումնասիրությունների հետ կապված խնդիրները: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Մեդիան և երեխաները. մաս 1-ինԵրեխաների համար մեդիագրագիտության կարևորության մասին խոսում է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» փորձագետ Լուսինե Գրիգորյանը: |
|
Պոեզիան այսօրՔնարերգությունը, պոեզիան բոլոր ժամանակներում սիրելի ու ընթերցելի է եղել: Տպավորություն կա, որ վերջին տարիներին ընթերցողներն ավելի շատ նախընտրում են արձակ գործեր, հատկապես, վեպեր: Գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը բանավիճում են պոեզիայի ընթերցման դժվարությունների, անհրաժեշտության ու նշանակության մասին: |
|
Տխրադալուկ Աստղիկից մինչև ՆավզիկեՉարենցի կյանքում հայտնված յուրաքանչյուր կին «նշանավորվել է» նաև բանաստեղծական իրացումներով: Չարենցի սերերն ինչպե՞ս են ազդել նրա ստեղծագործական ընթացքի վրա: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Հայ արձակի նշանավոր կանայքԱռանց կանանց ներկայության անհնար է պատկերացնել համաշխարհային գրականությունը: Ովքե՞ր են հայ արձակի նշանավոր կանայք, ինչո՞վ են նրանք առանձնանում, ինչո՞վ են սիրելի: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Թումանյան սիրային. Մերժած սերեր2021 թվականին լրանում է Հովհաննես Թումանյանի տիկնոջ՝ Օլգա Թումանյանի ծննդյան 150-ամյակը: 17 տարեկանում ամուսնանալով 19-ամյա Թումանյանի հետ՝ Օլգան, ըստ էության, դառնում է Թումանյանի ամբողջ գիտակցական կյանքի ուղեկիցը: Սակայն Թումանյանի կյանքում եղել են նաև այլ կանայք: Արդյո՞ք Օլգան էր Թումանյանի մուսան, արդյո՞ք այդքան վաղ ամուսնությունը ազդել է Թումանյանի ստեղծագործության յուրահատկությունների վրա: Եվ, ընդհանրապես, ի՞նչը կներշնչի կյանքում պոետին, եթե չլինեն կինն ու գինին: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: #Զուգահեռ_ընթերցումներ #Շողակաթ_TV |
|
Անգյուղ գրականություն1990-ականների վերջից նկատելի է գյուղի կյանքի պատկերների աստիճանական դուրս մղումը մեր գրականությունից: Ինչո՞ւ է այդպես, ի՞նչ հանգամանքներ բերեցին դրան: «Զուգահեռ ընթերցումներ»-ի շրջանակում անգյուղ գրականության թեման քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Ինչպե՞ս սիրելի դարձնել դասականներինԴպրոցականները դժվարությամբ են կարդում դասական գրականություն, իսկ նրանց ծնողները, եթե նույնիսկ ժամանակին կարդացել են, այսօր դժվար թե վերընթերցեն: Այս խնդիրը ոչ միայն մեր իրականությանն է բնորոշ: Դասականների ընթերցանության դժվարությունները քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Սուրբ Սարգիս. սիրահարների բարեխոս ու խիզախ զորավարԵթե վերջին տարիներին Սուրբ Սարգսի կերպարը առավելապես ընկալվում է որպես սիրահարների բարեխոս ու օգնական, ապա գրականության մեջ նա նաև քաջ զորավար է, էպոսի հերոսներին ուժ տվող կերպար։ Ինչպե՞ս է արտահայտվում Սուրբ Սարգսի պաշտամունքը մեր բանավոր ու գրական ավանդություններում, ի՞նչ ընդհանրություններ ունի այս հերոսը մեր մյուս սրբերի ու էպիկական հերոսների հետ։ Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Բանաստեղծ, թե՞ բանաստեղծուհի. կանանց պոեզիանՊե՞տք է տարբերակել կանանց ու տղամարդկանց ստեղծած պոեզիան, կա՞ն գեղարվեստական տարբերակիչ առանձահատկություններ, ինչպե՞ս են կանա՛յք իրենց զգում ու ներկայանում պոեզիայում: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |











