Արդեն երեք օր է` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթանում է Եկեղեցական-ներկայայցուցչական վեցերորդ ժողովը: Հունիսի 8-ի նիստին ժողովին մասնակցեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ներկաները իրենց հուզող հարցերն ուղղեցին երկրի նախագահին: Ժողովի երկրորդ հատվածում քննվեց Հայաստանում ծնելիության իրավիճակը: Բանախոսը ՀՀ գլխավոր մանկաբույժ Ռազմիկ Աբրահամյանն էր: Ժողովականներին հուզող հարցերից էր սեռով պայմանավորված հղիություն արհեստական ընդհատումների բարձր ցուցանիշը մեր երկրում:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Լուսինե Բալյան
,
Օպերատոր Գևորգ Ավագյան,
Օպերատոր Սուրեն Տեր-Գրիգորյան2017-06-08
Telecast type: Լուր Ռեպորտաժ