
Հայաստանի պետական կամերային երգչախումբը հիմնադրվել է 2000 թվականին «Վաչէ և Թամար Մանուկեան» բարեգործական միության հովանավորությամբ` որպես Հայաստանի պետական կամերային նվագախմբի կազմում գործող երգչախումբ։ 2008 թվականին երգչախումբը ստացել է պետական կարգավիճակ: Երգչախմբի հիմնադրման 25-ամյակի առիթով` հունիսի 27-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ հոբելյանական համերգ։ Այս և նախորդ համերգաշրջանների կարևոր ելույթների, երաժշտական ավանդույթների, առաջիկա նախագծերի մասին «Արտֆոկուսում» խոսել է Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանը։ Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը:
Շարք: Արտֆոկուս
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ և վարող Անահիտ Մարգարյան
,
Ռեժիսոր Սուրեն Տեր-Գրիգորյան,
Օպերատոր Վարդգես Մանուկյան,
Օպերատոր Վռամ Խանամիրյան2025-07-13T20:10:00+04:00
Telecast type: Հաղորդաշար