Որոնման, հայտնաբերման ու ինքնաճանաչման ընթացք է մարդու կյանքը: Դժվար և գեղեցիկ:
«Աստված իմ մեջ» հաղորդաշարում անվանի մտավորականները, արվեստագետներն ու հոգևորականները խորհում են աստվածայինի ու մարդկայինի, հավերժի ու երջանկության իրենց գաղտնիքի մասին:
 
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի, ժամը 21:50-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի,  ժամը 10:50-ին

Alt

Ստեփան Ռոստոմյան


Քրիստոս հաղորդության խորհրդով մեզ հնարավորություն է տալիս կենդանանալու, բայց մենք հաճախ դրա գիտակցումը չունենք: Ես փառք կտայի, թե արժանի լինեի, որ Աստված գար ու բանկվեր իմ մեջ:
Աստված իմ մեջ» հաղորդաշարի հերթական հյուրն է կոմպոզիտոր, Երևանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր տնօրեն Ստեփան Ռոստոմյանը:

Alt

Մարտիրոս Բադալյան


Գեղանկարիչ, Երևանի խամաճիկների պետական թատրոնի բեմանկարիչ Մարտիրոս Բադալյանը ծնվել է Արցախի Բանանց գյուղում: Շատերի նման հասուն տարիքում է առնչվել հոգևոր մշակույթի հետ, սիրել ու ներշնչվել:  Կյանքի դասեր քաղել է տատի պատմած հեքիաթներից, մեկուսի աղոթքներից ու ծնողների պարկեշտ կենսաձևից: Այսօր փորձում է իր իմացածը փոխանցել զավակներին, ուսանողներին, թատրոն հաճախող երեխաներին:

Alt

Արմեն Էլբակյան


Աստված կենդանի է: Երբ մարդու հետ դժբախտություն է պատահում, Աստված սփոփանքն էլ է տալիս». Արմեն Էլբակյան

Alt

Մարինե Ասատրյան


Ռեժիսոր Մարինե Ասատրյանին ճանաչում են որպես մանկապատանեկան թատերախմբերի ղեկավար: Փոքրերի աշխարհում, որտեղ իշխում են անկեղծությունն ու անմիջականությունը, նա ավելի է մոտ է զգում Աստծուն...

Alt

Ռուբեն Նալբանդյան


Պատկերացնո՞ւմ եք, անհավատ մարդը խաչքար պատրաստի։ Խաչքարագործը պիտի հավատ ու սեր ունենա, Աստված ունենա իր ներսում, առանց դրա գործը առաջ չի գնա»: Հաղորդաշարի հերթական հյուրը խաչքարագործ վարպետ Ռուբեն Նալբանդյանն է:

Alt

Կարեն Անդրեասյան


Ցուցանելով քո ներսի Աստծուն, հղում անելով աստվածայինի քո ընկալմանը՝ կարող ես սխալ գործողություններ անել և՛ քո, և՛ դիմացինի նկատմամբ: Ես պարզապես ուզում եմ կիսել հավատի իմ փորձառությունը մերձավորի, հարազատի կամ մարդու հետ, որը հասկանում է հայերեն և հետևում է այս հաղորդմանը»:
Աստված իմ մեջ» հաղորդաշարի հերթական հյուրը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն է:

Alt

Գևորգ Հաճյան


Մուսուլման գյուղերով շրջապատված հայրական գյուղը՝ Անճարը, շրջանի միակ քրիստոնյա գյուղն էր: Երեխա ժամանակ շատ էր մտածում. Եթե մենք բոլորս Աստծո զավակ ենք, այդ մուսուլման գյուղերի ստեղծողը նույնպես Աստված է, ինչո՞ւ է այս անվերջանալի կռիվը մուսուլման և քրիստոնյա մարդկանց միջև...»:
Երաժիշտ Գևորգ Հաճյանը Աստված իմ մեջ» հաղորդաշարում փորձում է փոխանցել կյանքի իր դասերը:

Alt

Դանիել Երաժիշտ


Դիրիժոր, երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Գրիգոր Դանելեյանը(Դանիել Երաժիշտ) վերհիշում է իր առաջին հոգևոր ապրումները: Վեց տարեկան էր, երբ գնաց երաժշտական դպրոց: Տարիներ հետո իմացավ, որ ձայնային հնչյունների այբուբենը ` դո, ռե, մի, ֆա, սո, լյա, սի, աղոթքի առաջին վանկեր են: Փաստորեն, ամբողջ կյանքում ակամա աղոթք եմ անում, որ Աստված իմ շուրթերը մաքրի մեղքերից և ինձ ձայն տա, որ լիաձայն փառաբանեմ Արարչին»,- ասում է Դանիել Երաժիշտը:

Alt

Ռուբեն Ասատրյան


Ռուբեն Ասատրյանին հաճախ կարելի է հանդիպել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, ուսանողական սիմֆոնիկ նվագախմբերի կամ օպերային թատրոնի դիրիժորական վահանակի մոտ: Շուրջ երկու տարի է՝ դիրիժորը դասավանդում է նաև Գևորգյան հոգևոր ճեմարանում, ղեկավարում արական երգչախումբը: Երաժիշտն իր կյանքի ճանապարհը կապում է աստվածային բարեհաճության հետ...

Alt

Մայիս Մխիթարյան


Ապշում եմ, որ մարդ արարածը փնտրում է Աստծուն: Մեր ներկայությունն արդեն խոսում է Աստծո ներկայության մասին»: Հաղորդաշարի հերթական հերոսը նկարիչ Մայիս Մխիթարյանն է: Մանուկ հասակում նկարչին զարմացրել ու վախեցրել են առաջին քամին ու անձրևը: Հետո հասկացել է, որ կա մի ուժ, որի առջև ծնկի է գալիս նույնիսկ իր ամենակարող տատիկը: Նա մեկընդմիշտ հայացքը հառել է դեպի իր տատի Աստվածը» ...

Alt

Գուժ Մանուկյան


ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Հր. Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի առաջատար դերասան Գուժ Մանուկյանը 2012 թ. նշեց ծննդյան 75 ամյակը: Հաղորդումն արտիստի ինքնօրինակ դիմանկարն է, որտեղ Գուժ Մանուկյանը ետադարձ հայացք է գցում դեպի մանկություն, խորհրդածում գեղեցիկի, բարու, արվեստի ուժի և ներդաշնակության ձգտող մարդու մասին: Հաղորդման մեջ օգտագործված են արխիվային կադրեր` դերասանի խաղացած ներկայացումներից, ինչպես նաև ամբողջական հատվածներ Նարեկացի» ֆիլմից, որտեղ Գուժ Մանուկյանը մարմնավորել է Գր. Նարեկացուն:

Զավեն Սարգսյան


Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը ծնվել ու հասունացել է խորհրդային իրականությունում, հոգևոր կրթություն չի ստացել: Ինքնաճանաչումն սկսվել է լուսանկարչությունից: Ժամանակի ընթացքում արվեստագետն իր ներսում բացահայտել է Աստծո ներկայությունը...