Որոնման, հայտնաբերման ու ինքնաճանաչման ընթացք է մարդու կյանքը: Դժվար և գեղեցիկ:
«Աստված իմ մեջ» հաղորդաշարում անվանի մտավորականները, արվեստագետներն ու հոգևորականները խորհում են աստվածայինի ու մարդկայինի, հավերժի ու երջանկության իրենց գաղտնիքի մասին:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի, ժամը 21:50-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի, ժամը 10:50-ին
Ռուբեն ՄաթևոսյանՍբ. Մովսես Խորենացի, Սբ. Մեսրոպ Մաշտոց և Սբ. Սահակ Պարթև շքանշանների դափնեկիր, անվանի երգիչ Ռուբեն Մաթևոսյանը շնորհակալությամբ է հիշում իր կյանքի բոլոր փուլերը: Երգիչն առանձնահատուկ է համարում վերջին դեպքը, երբ բոլորվին անհույս վիճակում նախախնամությունն իրեն կարծես երկրորդ կյանք շնորհեց... Դժվարությունների, երջանկության ու կյանքի մասին նրա տեսակետը վերաիմաստավորվել է: |
|
Արև ՊետրոսյանԴիզայներ, նկարիչ Արև Պետրոսյանը ծնվել է Երևանում՝ անվանի քանդակագործ Բենիկ Պետրոսյանի ընտանիքում: Ստեղծագործում է օրգանական ապակու վրա` ոսկով և արծաթով: Սա նոր ուղղություն է արվեստում: Արև Պետրոսյանն իրեն համարում է նորի, փորձարարականի կողմնակից: Այդպիսի մի հետաքրքիր փորձ էր նաև հոգևոր ճանաչողությունը...
|
|
Ազնիվ ՄինասյանՔանոնահարուհի Ազնիվ Մինասյանը Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլում է արդեն 25 տարի: Յոթ տարեկան էր, երբ առաջին անգամ լսեց այս գործիքը: Ավելի ուշ` Կոնսերվատորիայում, կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի կուրսում սովորելու տարիներին ընտրեց քանոնահարի մասնագիտությունը: Ազնիվ Մինասյանն իր սերնդակիցներից շատերի նման հոգևոր կրթություն չի ստացել, ծնողները, ինչպես քանոնահարուհին է ասում, չարտաբերելով Աստծո անունը, սեփական կյանքով հիանալի օրինակ են եղել դստեր համար: Դա է նրան հուշել մարդու հոգևոր ճանապարհի մասին... |
|
Էդվարդ ԶորիկյանՀեղինակ- կատարող Էդվարդ Զորիկյանն աստվածայինի մասին յուրատիպ ընկալում ունի՝ նա կարծում է, որ Աստծո հետ պետք է զրուցել: Իսկ ենթադրյալ հանդիմանություններին, թե դա անթույլատրելի հավակնություն է, պատասխանում է՝ չէ՞ որ ես Նրա մասնիկն եմ... |
|
Հովհաննես ՉեքիջյանՀովհաննես Չեքիջյանի մասին ասում են` դարաշրջանի երաժշտական արվեստի մեծագույն ֆենոմեն: Հարուստ, լի կենսագրույթուն ունի քայլող դասականը»՝ ելույթներ աշխարհի 55 նվագախմբերի հետ, Ֆրանսիա, Հունաստան, ԱՄՆ, Շվեյցարիա, նախկին ԽՍՀՄ հանրապետություններ, ավելի քան 700 ստեղծագործություն երգչախմբի երգացանկում` աշխարհի 27 լեզուներով: |
|
Վարազդատ ՀամբարձումյանԺողովրդական վարպետ Վարազդատ Համբարձումյանը հիշում է 1992 թվականը երբ, ամենուր սառը լռություն էր և ապրելը` դժվար: Այդ շրջանում նա պատրաստեց իր առաջին խաչքարը: |
|
Կարինե ՓիլիպոսյանԿարինե Փիլիպոսյանը կրթությամբ քրեագետ է (կրիմինալիստ), սակայն Երևանի պետական համալսարանն ավարտելուց հետո երբեք չի զբաղվել այդ գործով: Գեղագիտության ազգային կենտրոնի հիմնադրման օրվանից աշխատում է այստեղ, ղեկավարում ձեռարվեստի բաժինը: Կարինե Փիլիպոսյանը բարեբախտություն է համարում, որ այսպիսի բեկում է եղել կյանքում և հաղթել է ներսի արվեստագետը: |
|
Ռուբեն ՀովսեփյանԱստված իմ մեջ է, ուրեմն ձգտում եմ կատարելության...: Եվ ամեն մարդ էդպես է՝ ինչքան կարող է Աստծուն տեղավորել իր մեջ, այնքան ավելի կարող է ասել՝ Աստված իմ մեջ է»: Գրող, թարգմանիչ, սցենարիստ Ռուբեն Հովսեփյանը այսպես է մեկնաբանում հաղորդաշարի խորագիրը՝ բացահայտելով ինքն իրեն... |
|
Արարատ ՍարգսյանՆկարիչ-քանդակագործ Արարատ Սարգսյանի մանկությունն անցել է Լենինականում: Դպրոցից դեպի Պիոներական պալատ տանող ճանապարհն անցնում էր եկեղեցու կողքով, այդ խորհրդավոր շինությունը ներկա էր որպես ճարտարապետական հրաշալի կոթող, ավելին՝ պարզ չէր...: Արվեստագետը ուշ տարիքում սկսեց Աստվածաշունչ կարդալ: Դա թվաց խրթին մի գիրք, որ մի քիչ էլ հեքիաթի էր նման: Հետո, կամաց-կամաց իմ կյանքը սկսեց տեղափոխվել այդ կիսահեքիաթի մեջ»,- պատմում է Արարատ Սարգսյանը: Արվեստագետը կիսում է մտքերը անցած ճանապարհի, ինքնության և մարդկային էության իր բացահայտումների մասին: |
|
Ռոբերտ Մլքեյան Աստված իմ մեջ, ասել է` ազնիվը իմ մեջ, մաքուրը իմ մեջ: Ասել է`քիչ մեղանչել կյանքում, եթե դա հանարավոր է...», -այսպիսի պարզ բանաձևով է ապրում ու ստեղծագործում Հայաստանի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանը:
|
|
Տիգրան ՀեքեքյանՃանաչված խմբավար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը մկրտվել է 32 տարեկանում` Երուսաղեմում: 43 տարեկանում ընտանիք է կազմել, այսօր չորս զավակի հայր է: Մաեստրոն պատմում է անկրկնելի տպավորությունների մասին, երբ առաջին անգամ ձեռքն է առել Աստվածաշունը, շփվել հոգևոր երգի հետ: |
|
Սոնա ՀովհաննիսյանՀովեր» պետական կամերային երգչախումբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանի կյանքն ու մասնագիտությունը ամոբողջական մի կտավ է, որը նա ինքնուրույն է փորձում ամբողջացնել: Ես չեմ ստացել կրոնական կրթություն, նշանակում է՝ ինձնից ամբողջությամբ գողացել են համաշխարհային երաժշտությունը, նկարչությունը, արվեստի պատմությունը, որոնց թեմաներն ամբողջությամբ հոգևոր ժառանգության վրա են հենված,- ասում է երաժիշտը,- այդ կրթության բացակայության պատճառով մեր կյանքում շատ բան է պակասել, բայց պետք չէ հուսահատվել, այլ պետք է վերականգնել կորուստները և հայտնաբերողի բերկրանքով գոհանալ կյանքից»: |