Որոնման, հայտնաբերման ու ինքնաճանաչման ընթացք է մարդու կյանքը: Դժվար և գեղեցիկ:
«Աստված իմ մեջ» հաղորդաշարում անվանի մտավորականները, արվեստագետներն ու հոգևորականները խորհում են աստվածայինի ու մարդկայինի, հավերժի ու երջանկության իրենց գաղտնիքի մասին:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի, ժամը 21:50-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի, ժամը 10:50-ին
Դավիթ ԳյուրջինյանLեզվաբան Դավիթ Գյուրջինյանը մեր տեսախցիկի առջև խորհրդածում է կյանքի, հոգևոր արժեքների, ազգային դաստիարակության, լեզվի հանդեպ հոգածու վերաբերմունքի շուրջ: |
|
Դավիթ ՀակոբյանԴերասան, թատրոնի ռեժիսոր Դավիթ Հակոբյանը խորհում է իր ճանապարհի հիշարժան հանգրվանների, մեր ազգային հոգեկերտվածքի, մարդկային երջանկության թեմաների շուրջ: Հաղորդման մեջ օգտագործվել են հատվածներ ռեժիսորի` Կյանքը վանդակից դուրս», Անուշ» և Սասունցի Դաիթ» ներկայացումներից: |
|
Հարություն ԹոփիկյանՈ՞րն է մեր եկեղեցու ներկայության նշանը մեր կյանքում, ինչո՞վ է տարբերվում հավատացյալ մարդը:
|
|
Դավիթ ԱմալյանՀավատն է գունավորում մարդու փոքրիկ մոլորակը»: Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը հավատքի օգնությամբ փորձում է իր ապրած յուրաքանչյուր օրվա մեջ գտնել մանկության կորցրած գույները… |
|
Նարինե ՄալյանՄալյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանը մեր տեսախցիկի առջև անկեղծանում է.Կյանքի բոլոր դասերը մենք ստանում ենք մանկությունից` ընտանեկան հարկի տակ»: Ասում է Նարինեն` վերհիշելով ապրած օրերը հոր` լեգենդար կինոռեժիսոր, արվեստագետ Հենրիկ Մալյանի հետ: |
|
Վրեժ ՊետրոսյանԿինոօպերատոր Վրեժ Պետրոսյանը ողջ գիտակցական կյանքը նվիրել է սիրած գործին: Նա տեսախցիկով շրջել է աշխարհով, եղել Արևմտյան Հայաստանում և աշխարհասփյուռ հայ գաղթօջախներում, կադրի լեզվով ներկայացրել հայ մարդուն: Վրեժ Պետրոսյանը մեր տեսախցիկի առջև կիսում է իր տպավորությունները, խորհում հայրենասիրության ու երջանկության մասին: |
|
Տ. Շահե աբեղա ԱնանյանՄայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Շահե աբեղա Անանյանը վերհիշում է ճեմարանական տարիները, այդ տարիների ապրումները համարում հոգևոր վերածննդի ու անձնական փոփոխության ամենակարևոր պահը: Հոգևորականը խորհրդածում է չարի ու բարու, երջանկության և սիրո մասին, հիշում իր կյանքում պատահած բազմաթիվ դեպքեր: |
|
Արեգ ՄիքայելյանՀայկական աստղագիտական ընկերության համանախագահ, հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանը համոզված է, որ պետք չէ Աստծուն փնտրել տիեզերքում, Աստված ամենքիս մեջ է խղճի, բարոյականության, հավատքի՝ տարբեր կերպ… |
|
Աննա ՄայիլյանՀայ հոգևոր երգեր Աննան առաջին անգամ լսում է Լուսինե Զաքարյանի կատարմամբ: Գերվում է ու հմայվում դրանցով: Կյանքի առեղծվածները հասկանալու գայթակղությունը մեծ էր. երգչուհին ընտրում է հոգևոր երաժշտությամբ կյանքը ապրելու և բացահայտելու ուղին: |
|
Սամվել ՄկրտչյանԵս գիտեմ՝ երևի երբեք էլ չենք ստանա հարցի պատասխանը, թե ինչո՞ւ ենք ծնվել, ինչո՞ւ ենք ապրում: Իսկ ստեղծագործելը փորձ է: Փորձ է՝ ոչ միայն քո գոյությունն արդարացնելու, այլ Միակին, Բարձրյալին, Բացարձակին մոտ լինելու». Սամվել Մկրտչյան |
|
Մարտին ԱհարոնյանԵրաժիշտ, կոմպոզիտոր Մարտին Ահարոնյանը խոստովանում է, որ դժվար պահերին հաճախ ձեռքն է վերցնում Աստվածաշունչը, դիմում հոգևորական ընկերներին, կամ պարզապես լսում լավ երաժշտություն: |
|
Արսեն ԳրիգորյանԱստված բոլորիս շնորհ է տալիս, բայց տալիս է նաև ընտրության հնարավորություն. մարդն ինքն է ընտրում ինքնադրսևորման ձևերը: Եվ դա մեծ պարգև է»: Ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը ծնվել է 1968-ին, Սիրիայի Ղամիշլի քաղաքում, սասունցիների ընտանիքում: 1987թ-ից նա վերադարձել է Հայաստան: Կյանքի բոլոր վճռորոշ դրվագներում նկատում է Աստծո նախախնամությունը: |