
Որոնման, հայտնաբերման ու ինքնաճանաչման ընթացք է մարդու կյանքը: Դժվար և գեղեցիկ:
«Աստված իմ մեջ» հաղորդաշարում անվանի մտավորականները, արվեստագետներն ու հոգևորականները խորհում են աստվածայինի ու մարդկայինի, հավերժի ու երջանկության իրենց գաղտնիքի մասին:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի, ժամը 21:50-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի, ժամը 10:50-ին
|
Հովհաննես ԵրանյանԱրձակագիր, հրապարակախոս Հովհաննես Երանյանը խոստովանում է, որ երկար տարիներ իրեն հավատավոր մարդ համարելով՝ ճիգ չի թափել դիմացինի մեջ տեսնելու իր նմանին: Համոզված է, որ ցանկացած մարդ կարող է փոխվել: Ասում է՝ ինքս փոխվել եմ ու հավատում եմ, որ մարդիկ նույնպես կարող են փոխվել: Իր փեշակը»` գրականությունը, համարում է ծառայություն: |
|
Դավիթ ՄուրադյանԳրող, կինոգետ Դավիթ Մուրադյանի մանկությունն անցել է Ս. Զորավոր եկեղեցու բակում, մորական պապը Կաթողիկե եկեղեցու վերջին ժամհարն էր: Հիշում է, թե ինչպես մոր ձեռքը բռնած՝ մանկության ճանապարհներով անցնելիս, ինքն իրեն բազում հարցեր էր տալիս: Հետո այդ հարցերի պատասխանները փորձում է գտնել գրականության, երաժշտության ու կերպարվեստի մեջ, սովետական շինծու արժեքների հետ ներքին պայքարում: Կան հարցեր, որոնց պատասխանները փնտրում է մինչ օրս, նաև՝ Աստված իմ մեջ» հաղորդաշարի խորագրի մասին մտածելիս: |
|
Դավիթ ՄինասյանԴավիթ Մինասյանին շատերը ճանաչում են որպես Տղամարդիկ», Բակապանը», Երաժիշտը», Աշխարհի մարդը» երևանյան մերօրյա արձանների քանդակագործի: Շատ շատերի համար նա թատրոնի մարդ է` Համազգային թատրոնի բեմանկարիչը, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս: |
|
Գետիկ ԲաղդասարյանԱռաջին քանդակագործն Ինքն էր, որ կերտեց Ադամին, հետո Եվային, էսպիսի սերտ կապ կա Արարչի և քանդակագործի միջև»,-խորհրդածում է քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը: Այս քնադակագործի ստեղծագործություններն առանձնանում են մեծադիր չափերով և տեղադրության լայն աշխարհագրությամբ՝ Ներսես Աշտարակեցու արձանը՝ Աշտարակ քաղաքում, Համո Սահյանինը՝ գրողի ծննդավայր Սիսիանում և այլն: Ընդարձակ ու խոր է նաև արվեստագետի ներաշխարհը... |
|
Արամ ՍաթյանԱրամ Սաթյանը մեր ժամանակի հայտնի կոմպոզիտորներից է, ակադեմիական ու էստրադային բազմաթիվ սքանչելի գործերի հեղինակ: Ինչպես ինքն է նկատում՝ երգերի մեծ մասը սիրո մասին են: Համոզված է, որ յուրաքանչյուր ստեղծագործող պետք է շնորհակալ լինի Աստծուն և ողջամիտ տնօրինի իրեն բաժին ընկած ժամանակը: |
|
Արմինե ՀայրապետյանՊարզվում է` հեղինակ-կատարող Արմինե Հայրապետյանը մասնագիտությամբ հնագետ է: Գիտությունը հաճախ հակասական է, խնդրահարույց: Սակայն գիտնական լինելը երբեք չի խանգարել Արմինեին: Երբ փորձում եմ գնալ դեպի անճանաչելին, պրպտում ու պեղում եմ ներսում, որովհետև բոլոր հարցերի պատասխաններն այնտեղ են, իսկ սիրեցեք միմյանց» հորդորից պարզ ու խոսուն բանաձև ուղղակի գոյություն չունի»: |
|
Գրիգոր ԲաբախանյանԱրվեստագետ Գրիգոր Բաբախանյանի հետ հանդիպեցինք նրա հիմնադրած արվեստի դպրոցում` Հայ միասնության խաչում»: Էջմիածնեցիներն այս հաստատությանը տվել են Արվեստի տուն» անունը, ուր հաճախում են տասնյակ երեխաներ Էջմիածնից և հարակից բնակավայրերից: Աղոթքը Աստծո հետ խոսելու լեզուն է և, եթե ուզում ես երկխոսություն ունենալ, չպետք է վախվորած դիմես Նրան»,- ասում է Գրիգոր Բաբախանյանը: Իրեն համարում է ազատ մարդ, իսկ ազատության աղբյուրը հավատն է: |