Քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը արժանացել է կառավարության հավանությանը: Օրինագծով քրեականացվում է քրեական ենթամշակույթ կրելը, տարածելը, կրող խմբավորում ստեղծելն ու ղեկավարելը, այդ խմբավորումներում ներգրավելը, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը։ Միաժամանակ, խրախուսական նորմ է նախատեսված այն մասնակցի համար, ով կբացահայտի այդպիսի խմբավորումը կամ կնպաստի դրա գործունեության խափանմանը։ Ի՞նչ արմատներ ունի քրեական ենթամշակույթը և ինչպես այն կարող է հաղթահարվել: Քննարկում են սոցիոլոգ Գայանե Հովակիմյանը և մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը:
Շարք: Տարբերակ
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Նելլի Ռաֆայելյան
,
Ռեժիսոր Արտակ Ավետյան,
Օպերատոր Արթուր Մանուչարյան,
Օպերատոր Մեսրոպ Ավետիսյան,
Օպերատոր Վռամ Խանամիրյան2019-09-25T22:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար