Նորընծա երկու քահանա վեղար են ստացել եւ համալրել Մայր Աթոռի միաբանության շարքերը


Մայր Տաճարում կատարվել է վեղարի տվչության արարողություն: Տեր Վիրապ և Տեր Մաշտոց քահանաները վեղար են ստացել ու համալրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերը: Վեղարը դրվում է յուրաքնաչյուր նորընծայի գլխին` իբրև կուսակրոն քահանայության խորհրդանիշ: Կուսակրոն քահանները հրաժարվում են ամուսնական կյանքից, ուխտում ամուրի լինել, ապրել վանական կյանքով: Սև սրածայր գլխի ծածկոցը խորհրդանշում է աշխարհիկ կյանքից հրաժարվելը և կուսակրոն հոգևորականի տարբերակիչ նշաններից է՝ ի նշան իրենց ուխտի և հոգևոր աստիճանի։ Աբեղան կուսակրոնության երդում է տալիս ձեռնադրության օրը՝ երեկոյան։

 

6 սարգավագներից երկուսը կուսակրոն և չորսը քահանայական աստիճան կստանան


Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ և Արթիկի թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Ավագյանի ձեռամբ՝ Մայր Տաճարում կատարվել է սարկավագների ընծայման կարգ: Գևորգյան հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո նրանք ծառայել են Մայր Աթոռի կառույցներում և թեմերում: Նրանցից երկուսը կուսակրոն հոգևորականի, իսկ չորսը քահանայական աստիճանի կարժանանան: Սարկավագները նոր անուն և նոր աստիճան ստանալով՝ կհամալրեն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականների շարքերը։

 

«Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնի բնակիչներն այցելել են վերաօծված Մայր Աթոռ


Մայր Աթոռի վերաօծումից հետո խնամքի կենտրոնի բնակիչները սպասել են եկեղեցի նորոգմանը և այս այցը նրանց համար հիշարժան իրադարձություն է։ Նրանք Տեր Արարատի նախաձեռնությամբ հաճախ են կազմակերպում Սուրբ գրքի ընթերցանություններ, հանդիպում-զրույցներ, մասնակցում են պատարագներին: Տարեցները նաև գործակցում են Սուրբ Երրորդություն եկեղեցու տիկնանց միության հետ և պարբերաբար միասին ուխտագնացությունների կամ մշակութային միջոցառումների են մասնակցում:

 

ՀԲԸՄ-ը կազմակերպել է աշխատանքի տոնավաճառ արցախցիների համար


«Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագրի շրջանակում ՀԲԸՄ-ը՝ HEKS/EPER Հարավային Կովկաս կազմակերպության հովանավորությամբ, ԵՊՀ և Եվրասիա միջազգային համալսարանի գործակցությամբ իրականացրել է «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով առաջին տոնավաճառն արցախցիների համար: Անցնող տարվա ընթացքում այս ծրագրով ՀԲԸՄ կազմակերպած տարաբնույթ դասընթացներին մոտ հազար արցախցի է ներգրավվել։ Տոնավաճառի նպատակը գործարար-աշխատող կապի ստեղծումն է:

 

«Կատապուլտ» ծրագիրը աջակցում է ստեղծագործողներին՝ տրամադրելով կրթություն ու ձեռնարկատիրական հմտություններ


Հայկական բարեգործական ընդհանուր միության «կատապուլտ» մշակութային ստեղծարար ծրագրի նպատակն է պահպանել ժառանգությունն ու զարգացնել այն։ Խրագգիրը զբաղվում է անհատ նկարչի համար վաճառքի հարթակ գտնելուց մինչև Մատենադարանի կամ ֆիլհարմոնիկ նվագախմբի համար գույքի, սարքերի ձեռքբերմամբ: Ծրագրի աջակցությամբ Մատենադարանում բացվել է «Միջնադարյան Հայաստանի հմտություններ, արվեստ և արհեստ» լաբորատորիա-ցուցասրահը, որտեղ Ցուցադրվել են, թե ինչպես էին միջնադարում բույսերից օծանելիքներ, ներկանյութեր, կազդուրիչ ըմպելիքներ ստանում:

 

«Իզմիրլյան» ԲԿ համալրվել է ուրոլոգիական խնդիրները բուժող նորագույն տեխնոլոգիաներով


Բժշկական կենտրոնում բացվել է տարածաշրջանում առաջին «Միզաքարային հիվանդության բուժման գերազանցության կենտրոնը»: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Իզմիրլյան բժշկական կենտրոնը, մեկ միլիոն դոլարի ներդրում է կատարել և ձեռք է բերել միզաքարային հիվանդության և ուրոլոգիական այլ հիվանդությունների բուժման նորագույն ու եզակի տեխնոլոգիաներ:

 

Էջմիածնի Հայորդյաց տան քանոնի դասարանի սան Մարի Վարդանյանը դարձել է Դելփյան խաղերի ոսկե մեդալակիր


Մարի Վարդանյանը Ղրղզստանի Բիշքեկ քաղաքում մասնակցել է ԱՊՀ երկրների Դելփյան խաղերին ու արժանացել ոսկե մեդալի: Այդ ստուգատեսում տասնյակ երկրներ ներկայացնում են մանկապատանեկան կատարողական արվեստ: Մրցույթը կայացել է երկու փուլով՝ Մարին նախ նվագել է Անանհիտ Վալեսյանի Աշնան տերևը և Խաչատուր Ավետիսյանի կոնցերտը, ապա երկրորդ փուլում նվագել է Ծովինար Հովհաննիսյանի էքսպրոմտը և իմպրովիզ Թամամ աշխարհ պտուտ եկա երգի թեմայով:

 

Նկարիչների միությունում բացվել է Սյուզի Ղազարյանի անհատական ցուցահանդեսը


Ներկայացված 50 աշխատանքները գեղանկարչության և ճարտարապետության համադրություններ են, գրաֆիկաներ, կոլաժներ: Առավել ընդգրկուն է Արևմտյան Հայաստան շարքը: Գրեթե տասը տարի է՝ Սյուզին Նորքի Հայորդաց տան նկարչության դասարանում է սովորում. հիմա նաև ճարտարապետական համալսարանի ուսանող է: Հեղինակը ցուցահանդեսը նվիրել է երջանկահիշատակ գեղանկարիչ-քանդակագործ Գևորգ Մշեցի Ջավրուշյանի հիշատակին:

 

Գեւորգյան հոգեւոր ճեմարանի 5 սաները պաշտպանել են ավարտաճառերը


Մագիստրոսական ավարտաճառի պաշտպանության թեմաներից մեկը եղել է Սուրբ Էջմիածնի և Կ. Պոլսի Հայոց պատրիարքության համագործակցությունը հայկական հարցում 1877-1914 թվականներին: Մյուսը՝ «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» թեման է եղել։ Մեկ այլ ավարտաճառ եղել է՝ «Առաքյալների համապատվության հիմնահարցը հայ-կաթոլիկ հարաբերություններում 11-13-րդ դարերում» թեմայով։

Հայ Օգնության ֆոնդի նախաձեռնությամբ անցկացվել է երեխաների եւ դեռահասների սնուցման հարցով համաժողով


Միջազգային երրորդ համաժողովը ՀՕՖ-ը անցկացրել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Սնուցման ինստիտուտի և Տեխասի գյուղատնտեսության, սննդի և սնուցման գիտական կենտրոնի մասնագետների, Պարենի համաշխարհային ծրագրի, Հայաստանում ամերիկյան համալսարանի հետ համատեղ: Բուժհաստատություններում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մանկահասակ երեխաները թերսնուցման խնդիր ունեն: Արդյունքում ՀՕՖ-ը միջոցներ է տրամադրել մարզի մանկապարտեզները առողջ սննդով ապահովելու համար, սննդի փաթեթներ է տրամադրել երեխաների ընտանիքներին, ինչպես նաև ներգրավեց բժիշկ խորհրդատուի:

 

Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում օծվել է Սուրբ Զորաց մատուռը


Մատուռի օրհնության եւ օծման արարողությունը կատարվել է Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի ձեռամբ: Օծվել են խաչը, զանգը, սուրբ սեղանը: Զորաց մատուռը կառուցվել է համայնքի հերոսների պուրակում: Տարոնիկը Արտիմետի հովվության 5 հայնքներից մեկն է: Մատուռի կառուցման գաղափարը համայնքի բնակիչ Սամվել Հովսեփյանինն է: Նրա որդին զոհվել է 44 օրյա պատերազմում:

 

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու տիկնանց միությունը նշել է կազմավորման տասնամյակը


Հավաքված կանայք մասնակցում են պատարագների, ժամերգությունների, սոցիալական ու բարեսիրական ծրագրերի: Նրանք եկեղեցու կողքին են և կարևոր նպաստ են բերում համայնքի հոգևոր, մշակութային, մարդասիրական տարբեր նախաձեռնություններին: Տիկնանց միության տասնամյակի առիթով կանայք ներկայացում ու ֆիլմ են դիտել Խնկո Ապոր գրադարանում։