Երեկոյան Մայր Աթոռում Խաչի թափոր է կազմվել և Անդաստանի կարգ կատարվել


Հայ Առաքելական եկեղեցու ծիսակարգի համաձայն Խաչվերացի տոնական արարողությունները շարունակվում են երեկոյան։ Ժամերգության ավարտին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ–մկրտարանից հանդիսավոր թափորով դուրս է բերվել խաչի սուրբ մասունքը:

Խաչվերացին տոնական Պատարագ է մատուցվել Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում


Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում Տեր Պարթև քահանա Մուրադյանը ներկայացրել է 6-րդ դարում Երուսաղեմից խաչի գերեվարման ու վերարձի իրադարձությունները, դրանցում հայերի ունեցած դերակատարությունը: Խաչափայտը դիպչնում է հայկական հողին ու մաքրաքործում: Երբ Քրիստոս իր արյունը հեղեց խաչին, մահվան գործիքը դարձրեց փրկության գործիք:

Երևանում և մարզերում գործող 8 հայորդաց տները սկսել են նոր ուսումնական տարին


Երևանում 3 Հայորդաց տուն է գործում Նոր Նորք, Մալաթիա, Արաբկիր վարչական շրջաններում և «Մանրանկարչության դպրոց» Քանաքեռում: Հայորդաց տներ կան Էջմիածնում, Աշտարակում, Գյումրիում և Վանաձորում: Երեսնամյա գործունեության ընթացքում հայորդիների մի քանի սերունդ է կրթվել այս հաստատություններում: Կրթօջախի բոլոր՝ բեմարվեստի, սպորտի, օտար լեզուների, լրագրության և կիրառական արվեստի, նկարչության բաժիններում այս պահին շարունակվում են ընդունելությունները կամ գործող դասարանները համալրելու կամ նոր դասարաններ բացելու համար:

 

Աստվածածնի ծննդյան օրը պատարագ է մատուցվել Նորքի Ս. Աստվածածին եկեղեցում


Հայ Առաքելական Եկեղեցին սեպտեմբերի 8-ին նշել է Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը: Մարիամը ծնողների՝ բարեպաշտ Հովակիմի ու Աննայի երկար սպասված զավակն էր: Սրբազան ավանդության համաձայն՝ երկուսն էլ հրեշտակի միջոցով են ստանում ուրախալի ավետիսը: Մարիամը համարվում է ուխտի զավակ, քանի որ ծնողերը, ուրախալի լուրն առնելով, խոստանում են իրենց զավակին ընծայել տաճարին: Մարիամը ծնվում է Քրիստոսից 15 կամ 16 տարի առաջ, մեծանում այն տաճարում, որի քահանայապետը Զաքարիան էր՝ Հովհաննես Մկրտչի հայրը:

 

Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 150-ամյակի առիթով շրջանառության մեջ է դրվել նոր արծաթե հուշադրամ


Հուշադրամը հատվել է Լեհաստանում՝ պրուֆ որակով, 925 հարգի արծաթով, որը կշռում է 33.6 գր։ Թողարկվել է 500 հատ, 1000 դրամ անվանական արժեքով: Հուշադրամի դիմերեսին Ճեմարանի պատկերանիշն է, հատված ճեմարանի ուխտերգից, սուրբ հոգին խորհրդանշող աղավնի և խաչքարի վարդյակ։ Դարձերեսին Ճեմարանի շենքն է և Գևորգ 4-րդ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի դիմապատկերն է, որի ջանքերով 1874թ հիմնադրվեց ճեմարանը։

 

ՀՕՖ-ը գործընկեր կազմակերպությունների հետ խթանում է երիտասարդների աշխատուժի զարգացմանը


«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» և կոնսորցիումի գործընկերների՝ Ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի, և «Սիվիտտա» Հայաստանի կողմից: Ծրագրի նպատակն է 10-ը հազար երիտասարդի՝ այդ թվում կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց, զինել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող հմտություններով: Ծրագրին արդեն մասնակցել է 15-29 տարեկան 5200 երիտասարդ: Նրանցից աշխատանքի է անցել 1700-ը:

 

Հայ Առաքելական սուրբ եկեղեցին սեպտեբերրի 5-ին տոնել է սուրբ Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակը


Շողակաթ եկեղեցում մատուցվել է պատարագ։ Մաշտոցյան Մատենադարանից ավանդաբար ամեն տարի այս տոնին Շողակաթ եկեղեցի է բերվում Սանգիբարանի Ավետարանը: Իրանի գյուղերից է Սանգիբարանը, որտեղ հայերը բնակվել են 17-րդ դարից սկսած՝ Շահ Աբասի իրականացրած բռնագաղթի արդյունքում:

 

Արարատի մարզի մի քանի բնակավայրերում բացվել են ֆուտբոլի խմբակներ


Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը Արարատի համայնքապետարանի և Մասյացոտնի թեմի հետ համագործակցաբար՝ մարզի մի քանի բնակավայրերում ֆուտբոլի խմբակներ է բացել և պատանիներին անվճար մարզվելու հնարավորություն ընձեռել:

Երեւանում ՀԱՍԵ Արցախի թեմին գրասենյակ է տրամադրվել


Արցախահայերն այսուհետև գրասենյակում պարբերաբար կհավավքվեն՝ քննարկումների, միջոցառումների, զրույցների մասնակցելու համար։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցավ օգոստոսի 30-ին, որը նվիրված է եղել Արցախի Անկախության հռչակման տոնին։ Բաղրամյան 59 գ հասցեում գտնվող գրասենյակում տեղի ունենալիք հանդիպումների մասին տեղեկատվություն արցախցին կարող է ստանալ ՀԱՍԵ Արցախի թեմ ֆեյսբուքյան էջից։

 

Երեւանում կազմակերպվել է միջազգային գիտաժողով, որտեղ քննարկել են պատմական կեղծարարությունները


«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը կազմակերպել է պատմամշակութային ժառանգության խնդիրների վերաբերյալ գիտաժողով։ Պատմաբան Հովիկ Ավանեսովը անդրադարձել է 1960-ականներից սկսած՝ հայկական մշակութային ժառանգության խեղաթյուրման և ոչնչացման Ադրբեջանի պետական քաղաքականությանը, որի աշխարհագրությունն ավելի ընդլայնվեց 2000-ականներից:

 

Սուրբ Հակոբ եկեղեցու վերաօծման առիթով եկեղեցի է բերվել Բժշկության աղոթագիրքը


Այս տարի լրանում է Արագածոտնի թեմի Վարդենիս համայնքի Սուրբ Հակոբ եկեղեցու վերաօծման 12-րդ տարեդարձը: Այդ առիթով Սուրբ Նարեկ մատուռից եկեղեցի է բերվել բազմաթիվ հրաշագործություններով, բժշկություններով հայտնի Ավետարանը: Սուրբ գիրքը հրատարակվել է 1710 թավկանին: Ժողովուրդն այն անվանել է Պապեյ Նարեկ, որովհետև գիրքը պահպանել են Պապեյ տոհմի անդամները: Ներկայում Ավետարանը վերադարձվել է գյուղ, վերջնականապես հանգրվանել է Վարդենիսի Սուրբ Նարեկ մատուռում է՝ հատուկ պահպանության ներքո:

Խմբավար և մանկավարժ Գրիգոր Հարությունյանը մշակել և հրատարակել է տաղավար տոների տաղերը


Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդարանում կայացել է «Ստեղծող մանկանց», «Խմբերգային պարտիտուտի վերադաշնակում», «Տաղք տաղավարաց» ուսումնական ձեռնարկի և ժողովածուների շնորհանդեսը։ Ձեռնարկը և ժողովածուները հրատարակության է պատրաստել խմբավար, մանկավարժ Գրիգոր Հարությունյանը: Հեղինակը Տաղավար տոների համար նախատեսված 12 տաղ է ընտրել, որոնց հեղինակներն են Սուրբ Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Անանուն Անեցին, Կոստանդին Սսեցին, Առաքել Սյունեցին, Մխիթար Սեբաստացին: