Հայ Առաքելական Եկեղեցին նշել է թարգմանիչ վարդապետների տոնը


Սուրբ թարգմանիչ վարդապետների տոնն այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է հոկտեմբերի 12-ին: Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի են այցելել բազմաթիվ ուխտավորներ։ Թարգմանչաց տոնը նաև Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու ուխտի օրն է: Ամեն տարի այս օրը Մաշտոցյան Մատենադարանից եկեղեցի է բերվում Շուխոնց Ավետարանը և ուխտի տոնական պատարագ է մատուցվում:

 

Նորոգումից հետո վերաօծվել է Ղազարավանի մենաստանի Սուրբ Նարեկ եկեղեցին


Նոր օրհնված մյուռոնով և աղոթասացությամբ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը վերաօծել է բարեկարգված եկեղեցու Սուրբ Սեղանը և սրբապատկերները։ Ղազարավանի մենաստանի Սուրբ Նարեկ եկեղեցին մասնակի նորոգման կարիք ուներ: Ավետիսյան ընտանիքի բարերարությամբ նորոգվել է եկեղեցու Սուրբ Խորանը, Սուրբ Սեղանը, իսկ սալածածկ տանիքը փոխարինվել է կղմինդրով։ Բացի այդ՝ եկեղեցական արարողությունների համար անհրաժեշտ սպասք և գույք է նվիրաբերվել եկեղեցուն:

 

Իրադարձային շաբաթը մեկ շնչով


ԱՄՆ հայոց Արևմտյան թեմում տեղի է ունեցել հոգևորականների՝ տարեվերջյան ժողովը Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը Վատիկանում մասնակցում է Կաթոլիկ Եպիսկոպոսների Սինոդին Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն ու թեմի հոգևոր հայրերն այցելել են Լոնդոնի Հայկական Համայնքային Շաբաթօրյայ դպրոց

 

Երևանում մեկնարկել է էպոսագիտական 6-րդ միջազգային գիտաժողովը


Միջազգային գիտաժողովին մասնակցում են տարբեր երկրների գիտնականներ: Մեկ հարթակում ներկայացվել են տարբեր ազգերի էպոսներ: Գիտաժողովի ընթացքում ներկայացվել են Գարեգին Սրվանձտյանցի գրքերը և Սասնա ծռեր էպոսի հրատարակությունները: 1874-ին բանահավաք հոգևորականը հայտնաբերեց հայկական էպոսը։ «Գրոց և բրոցից» 15 տարի անց Սուրբ էջմիածնի Գևորգյան ճեմարանի դասախոս Մանուկ Աբեղյանը հրատարակեց «Դավիթ և Մհեր» ժողովրդական դյուցազնավեպը:

 

Սուրբ Վարվառայի մասունքը տարվել է Արայի լեռան ստորոտին գտնվող Ծաղկեվանք


Հոկտեմբերի 8-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հիշատակել է Թեկղի, Վարվառա և Պեղագեա սուրբ կույսերի տոնը: Արագածոտնի Թեմի Առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ Ծաղկեվանք՝ Սուրբ Վարվառայի ճգնարան, է տարվել կույսի մասունքը:

 

Պատմական երկու իրադարձությունները մեծ ոգեւորություն են առաջացրել


Սեպտեմբերի 28-ին և 29-ին հայ հոգևոր և ազգային կյանքում երկու խոշոր իրադարձություններ տեղի ունեցան: Օրհնվեց հայաստանյայց եկեղեցու նոր մյուռոնը և վերաօծվեց ու վերաբացվեց Սուրբ Էջմիածնի մայր տաճարը: Երկու իրադարձությունն էլ մեծ ոգևորություն առաջացրին Հայաստանում և սփյուռքում, դարձան հայ համայնքները կապող, միավորող խոշոր միջոցառումներ: Այդ օրերին հազարավոր ուխտավորներ աշխարհի տարբեր երկրներից հանդիպեցին Մայր Աթոռում, աղոթեցին` միացած հոգևոր նույն ուխտով:

 

Սուրբ Գեւորգի մասունքը տարվել են Արագածոտնի թեմի Կոշ գյուղի եկեղեցի և Պատարագ է մատուցվել


Կոշը ժամանակին էջմիածնապատկան գյուղ է եղել: Ավանդաբար սուրբ Գևորգի տոնը նշելուց մեկ շաբաթ անց սրբի մասունքը բերվում է նաև այս եկեղեցի և պատարագ է մատուցվում: Կատարվել է նաև ջրօրհնյաց կարգ: Օրեր առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրհնված նոր մյուռոնով պատարագիչ հոգևորականն օրհնել է ջուրը: Հավատացյալներն իրենց հետ տուն են տարել օրհնված ջուրը՝ հավատալով դրա ապաքինող, մաքրագործող զորությանը:

 

Մայր տաճարի վերաօծումից հետո մեկ շաբաթ շարունակ ՝ամեն օր մատուցվել է Սուրբ եւ Անմահ Պատարագ


7 օր շարունակ տաճարի զանգերը հնչել են՝ որպես աղոթքի կանչ Հայաստանի խաղաղության, բարգավաճ կյանքի, պատերազմից հետո անհետ կորածների, զոհվածների և գերության մեջ գտնվողների ու նրանց ընտանիքների համար։ Շաբաթ օրը Մայր տաճարում պատարագ է մատուցել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Մինչեւ այդ՝ պատարագ էին մատուցել Սփյուռքի թեմերի առաջնորդները:

 

Ներաօծված Մայր Տաճարում Պատարագ է մատուցել Տ. Վահան արք. Հովհաննիսյանը


Ներաօծված Մայր Տաճարում Պատարագ է մատուցել Տ. Վահան արք. Հովհաննիսյանը

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և տնօրինությամբ Ս. Էջմիածնի Մայր տաճարի վերաօծումից հետո՝ մեկ շաբաթ շարունակ, երեկոյան Մայր Տաճարում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ: Մարդկանց հոսքը չի դադարում: Մայր Տաճարում հավատացյալները մոռանում են իրենց մասնավոր հոգսերն ու անձնական խնդիրները։ Նրանք աղոթում են խաղաղության, անվտանգ կյանքի, պատերազմի ժամանակ անհետ կորածների, գերության մեջ գտնվողների համար։
 

Մայր Աթոռն ու Մաշտոցյան Մատենադարանը համատեղ ներկայացրել են բացառիկ ցուցանմուշներ


Մաշտոցյան Մատենադարանում բացվել է ցուցադրություն «Ոգեղեն իրեր, հավերժացած պատկերներ. Մատենադարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձերը» խորագրով։ Ներկայացված են Մայր Աթոռից բերված ծիսական պարագաներ և Մատենադարանում պահվող, բայց գիտական շրջանառությունից դուրս մնացած լուսանկարներ ու ապակե նեգատիվներ: Դրանցում եկեղեցական սպասք է, մեռոնթափ աղավնի, բուրվառ, խնկաման, սկիհ ու ճաճանչ խաչ: 20-րդ դարասկզբին սուրբ Էջմիածնում նաև լուսանկարել են եկեղեցական հանդերձներ:

 

Հայաստանում անցկացվել է Էկումենիկ դիակոնիային նվիրված եռօրյա համաժողով


Հայաստան է ժամանել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի էկումենիկ դիակոնիայի աշխատախմբի ավելի քան 20 ներկայացուցիչ եռօրյա համաժողովին մասնակցելու նպատակով։ Հանդիպումը նախաձեռնել է Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը՝ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ: Մասնակիցներն այցելել են Սաղմոսավանք, ծանոթացել Կլոր սեղանի հովանավորությամբ իրականացվող երեխաների և մեծահասակների սոցիալ-կրթական ծրագրերին: Հոգևորականների և սոցիալական աշխատողների նախաձեռնությամբ հիմնադրամը 9 ծրագիր է հովանավորում:

Մայր Տաճարում պատարագ է մատուցել Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը


Վերաօծումից հետո Մայր Տաճարն ու հարակից տարածքը բազմամարդ է օրվա բոլոր ժամերին: Ուխտավորներն ընտանիքներով գնում են նորոգված տաճարը տեսնելու և իրենց գոհաբանական աղոթքը վեր առաքելու: Երեկոյան, ժամը յոթին, սկսվում է պատարագը, եկեղեցին լեփ լեցուն է հավատացյալներով: Հոկտեմբերի 3-ին Մայր Տաճարում Պատարագ է մատուցել Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: