|
«Արմեններ» համույթը հաղթել է Թբիլիսիում կայացած ազգային երաժշտական գործիքների փառատոնումՄայր Աթոռ սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի հայորդյաց տան «Արմեններ» դհոլահարների համույթը մասնակցել է Թբիլիսիում կայացած «Ազգային երաժշտական գործիքներ և երգեցողություն» միջազգային փառատոնին: «Արմենները» փառատոնի ժամանակ ներկայացրել են «Ազգային ռիթմեր» ստեղծագործությունը: Նորքի հայորդյաց տան դհոլահարները հողթող են ճանաչվել «Ամենա-ամենա-ամենա» անվանակարգում: «Արմեններ» համույթի գեղարվեստական ղեկավարն ու դհոլի դասարանի մանկավարժը Ջեմս Գասպարյանն է: |
|
«Նարեկացի» արվեստի միությունում կայացել է Արաբկիրի Հայորդաց տան խեցեգործության դասարանի սաների ցուցահանդեսըՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Արաբկիրի հայորդյաց տան խեցեգործության դասարանի սաները «Կավի պոեզիա. Հողի և հոգու միաձուլումը փոքրիկների ձեռքերով» խորագրով ցուցահանդես կազմակերպել «Նարեկացի» արվեստի միությունում: Ցուցահանդեսի բացմանը նվագել է Արաբկիրի հայորդյաց տան սան, քանոնահարուհի Նարե Նիգոյանը: |
|
ՀԵՀԵՄ գրասենյակում վկայագրեր են հանձնել Մյուռոնօրհնությանը և Մայր Տաճարի վերաօծմանը մասնակցած կամավորներիՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակում Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունն է փոխանցել երիտասարդներին և գնահատել նրանց եկեղեցանվեր ծառայությունը։ Հանդիպմանը մասնակող երիտասարդները երախտագիտություն են հայտնել պատմական իրադարձություններին որպես կամավորներ մասնակցելու հնարավորության համար։ |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով քահանաները վարդապետական լանջախաչ կրելու իրավունք են ստացելՀայոց Հայրապետն իր օրհնել է քահանաներին և մաղթել, որ երբեք չկորցնեն Աստծուն և ազգին ծառայելու հանձնառությունը։ Նորին Սրբությունը բարձր է գնահատել նրանց վաստակը մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների կազմակերպման գործում: Լանջախաչ կրելու իրավունք ստացած քահանաները շուրջ 25 տարի ծառայել են Մայր Աթոռի կառույցներում։ |
|
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստված քահանաներինՄայր Աթոռում ավարտվել է քահանաների վերապատրաստման ծրագրի դեկտեմբերյան հավաքը: Այդ առիթով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է դասընթացին մասնակցող Հայաստանի և Սփյուռքի թեմերից ժամանած քահանաներին: Շուրջ երկու տարի տասնյակ քահանաներ Ս. էջմիածնում աղոթքի, խոկման և գիտելիքների վերաթարմացնան երեքշաբաթյա շրջան են անցնում: |
|
Նորոգվել է ՀՕՖ-ի երեխաների պաշտպանության կենտրոնի հանգստի, ննջարանային հարկաբաժինըՀայ առաքելական եկեղեցու Հայ օգնության ֆոնդի Երեխաների պաշտպանության կենտրոնում նորոգումից հետո պատրաստ է երեխաների ննջարանային հարկաբաժինը։ Նրանք նորոգման ընթացքում ժամանակավոր տեղավորվել էին առաջին հարկ՝ պարապմունքների սենյակներ: Ավելացվել են սանհագույցներ, նորովի կահավորվել են ննջասենյակներն ու երեխաների խաղի, ժամանցի ու հանգստի համար նախատեսված տարածքները: Ճգնաժամային միջամտության ժամանակավոր խնամքի ծառայությունում աջակցություն են ցուցաբերում լքված և բռնության ենթարկված անչափահասներին: |
|
Մատենադարանը սկսկում է վերականգնել ու հանրայնացնել Արցախում գրված ձեռագրերըԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Մատենադարանին է հատկացրել 74,000 դոլար՝ բացառիկ վավերագրերի վերականգնման ու հանրահռչակման համար։ Ծրագրի շնորհանդեսի ժամանակ Մատենադարանի տնօրենը նշել է, որ արցախյան ձեռագրերի հավաքածուն համաքրիստոնեական և համաշխարհային արժեք ունեն: Ընտրվել են Արցախի Գանձասարում, Դադիվանքում, Գնդեվանքում, Խադավանքում, Գտչավանքում և միջնադարյան վանքերում 13-18-րդ դարերում գրված և նկարազարդված ձեռագրեր: Դրանք եզակի արխիվային վավերագրեր են, որոնք լույս են սփռում հայկական հարուստ մշակութային ժառանգության և պատմական անցքերի վրա: |
|
Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության օրը դուրս է բերվել Սուրբ ԳեղարդըՎերջին անգամ Գեղարդը 2017 թվականին էր Մայր Տաճար բերվել։ Հայոց առաջին լուսավորիչների հիշատակության օրը հայրապետական սրբատառ կոնդակով է հռչակվել սուրբ Գեղարդի ուխտի օր: Սրբազան ավանդության համաձայն՝ աստվածամուխ գեղարդը առաջին դարում Հայոց աշխարհ է բերել Հայ եկեղեցու հիմնադիր առաքյալներից մեկը՝ Թադեոսը: Այն դարեր շարունակ պահվել է պատմական Հայաստանի տարբեր վանքերում, իսկ 13-րդ դարից` Այրիվանքում: 18-րդ դարի 60 ական թվականնրից Սուրբ Գեղարդը պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն Հայոց Հայրապետների հատուկ հսկողության ներքո: |
|
Սբ Թադեոսի և Սբ Բարդուղեմեոսի տոնի նախատոնակին դուրս են բերեվել առաքյալների մասունքերըԱյս տարի նոյեմբերը եկեղեցական տոնացույցում ավարտվում է Սուրբ Թադեոս և Բարդուղեմեոս առաքյալնների տոնով: Տոնի նախորդ օրը ՝ նոյեմբերի 29-ին, Մայր Տաճարում երեկոյան ժամերգության ընթացքում կատարվել է նախատոնակ: Այս առիթով Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռի Գանձատնից առաքայալնների մասունքները բերվել են Մայր Տաճար: |
|
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում կատարվել է ազգային բարերար Ջերարդ Թրբանճյանի թաղման կարգըՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվել է ազգային բարերար Ջերարդ Թրբանճյանի թաղման կարգը։ Նա նշանակալի ավանդ ունի հատկապես կրթության ոլորտում: Բարերարի անունն է կրում Հառիճավանքի ընծայարանը, որտեղ կրթություն են ստանում ապագա հոգևորականները: |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է քահանայական կոչման արժանացած եկեղեցականներինՆորին Սրբությունը Պահպանիչ աղոթքով օրհնել է քահանա հայրերին՝ մաղթելով արդյունաշատ հոգևոր առաքելություն: Նորաօծ քահանաների պահեցողությունը կավարտվի Սուրբ Ծննդյան տոնից առաջ, որից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ նրանք կմատուցեն իրենց անդրանիկ պատարագները և ծառայության կկոչվեն թեմերում ու Մայր Աթոռի կառույցներում՝ համալրելով եկեղեցում սպասավորող հոգևորականների շարքերը: |
|
Նորընծա երկու քահանա վեղար են ստացել եւ համալրել Մայր Աթոռի միաբանության շարքերըՄայր Տաճարում կատարվել է վեղարի տվչության արարողություն: Տեր Վիրապ և Տեր Մաշտոց քահանաները վեղար են ստացել ու համալրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերը: Վեղարը դրվում է յուրաքնաչյուր նորընծայի գլխին` իբրև կուսակրոն քահանայության խորհրդանիշ: Կուսակրոն քահանները հրաժարվում են ամուսնական կյանքից, ուխտում ամուրի լինել, ապրել վանական կյանքով: Սև սրածայր գլխի ծածկոցը խորհրդանշում է աշխարհիկ կյանքից հրաժարվելը և կուսակրոն հոգևորականի տարբերակիչ նշաններից է՝ ի նշան իրենց ուխտի և հոգևոր աստիճանի։ Աբեղան կուսակրոնության երդում է տալիս ձեռնադրության օրը՝ երեկոյան։ |











