Կ. Պոլսի Հայոց պատրիարքությունից արարողություններին շուրջ 50 հոգանոց խումբ է մասնակցել


Ստամբուլից ժամանած ուխտավորները ոգեւորվել եւ համախմբվել են մյուռոնօրհնության ու Տաճարի վերաօծման արարողությունների առիթով։ Արարողություններին չմասնակցած հավատացյալները սպասում են Սահակ արք. Մաշալյանի գլխավորությամբ 50 հոգանոց խմբի վերադարձին, որպեսզի ստանան Մայր Աթոռի օրհնություն ու ջերմությունը:

«Հայաստան 2041» հիմնադրամը հրապարակել է «Ուժեղ սփյուռք» ծրագրի հաղթող նախագծերը


«Հայաստան 2041» հիմնադրամը գործում է «Աֆեյան, նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամի շրջանակում: «Ուժեղ Սփյուռք» ծրագիրը տրամադրել է 10 դրամաշնորհ՝ յուրաքանչյուրը 10 000 դոլար արժողությամբ: Դրամաշնորհ տրամադրվել է հիմնականում սփյուռքում բնակվող հայերին, անհատներին ու խմբերին, որոնք ունեն գաղափարներ,՝ թե ինչպես պահպանել և զարգացնել հայկական ժառանգությունն ու լեզուն: Դրանք նախագծեր են, որոնք ստեղծարար լուծումներով կարող են երիտասարդներին ներգրավել հայկական համայնքները հզորացնող ծրագրերում: Ստացվել է 174 դիմում աշխարհի 26 երկրից, 91 քաղաքից:

Մայր տաճարի վերաօծման պատմական իրադարձության առիթով պատրաստվել են շքանշաններ


Պատվո բարձրագույն շքանշանը տաճարի վերաօծման պատմական իրադարձության առիթով է պատրաստվել, Հայոց Հայրապետի տնօրինությամբ: Առաջին անգամ այս շքանշաններով Ամենայն Հայոց Կաթողիկոսը պարգեւատրել է բարերարներին՝ Մայր տաճարի վերաօծմանը արարողությանը։ Հենց նրանց ընծայաբերումներով էր հնարավոր դարձել Մայր տաճարի ամբողջական հիմանորոգումն ու բարեզարդումը: Բարերաների տիկնայք նունպես պարգատրվել են մեկ այլ՝ կրկին նորահաստատ «Դուստր Սուրբ Էջմիածնի» շքանշանով:

 

Սուրբ Աննա եկեղեցում հնչել է միասնական աղոթք՝ Բաքվի բանտերում պահվող գերիների վերադարձի համար


Միասնական աղոթքին ներկա են եղել գերիների ընտանիքների անդամներ, հարազատներ, ընկերներ: Մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջի մոտ ձերբակալվեց ու Բաքվի բանտ տեղափոխվեց հայտնի բարերար, մարդասեր Ռուբեն Վարդանյանը: Նրա ձերբակալությանը հաջորդեցին Արցախի քաղաքական ու ռազմական յոթ գործիչների ձերբակալությունները: Նուբար Աֆեյանը լրագրողների հետ զրույցում պնդել է, որ չի կարող լինել խաղաղություն, որի հիմքում արդարությունը դրված չէ։

Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում տոնական պատարագ է մատուցվել և Տիրոջ խաչափայտի Մասունքն է տարվել


Սուրբ Մարիանե եկեղեցում պատարագը մատուցել է Սաղմոսանվանքի հովվության հոգևոր հովիվ՝ Տեր Փառեն քահանա Առաքելյանը: Սուրբ կույսեր Փեփրոնեի, Մարիանեի և Վարդան զորավարի դստեր` Շուշանիկի հիշատակության օրվա առիթով, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ Սբ. Մարիանե եկեղեցի է տարվել Տիրոջ Խաչափայտի Մասունքը:

 

Պատմության թանգարանում բացվել է «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսը


Երկու ցուցասրահներից մեկում նախաքրիստոնեական շրջանի գտածոներ են, մյուսում Աստվածամոր պատկերով նմուշներ: Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեց Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը, որոնք պահպանվում են Բրիտանական հեղինակավոր թանգարանում։ Արձանը հայտնաբերվել է 1870 ականներին, հայկական Էրզրումի Սաթալա բնակավայրում:

Վերաօծման 9-րդ տարեդարձի առիթով Նիգավանի եկեղեցի է տարվել Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքը


Խաչեվերացին հաջորդող կիրակի Նիգավան համայնքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու ուխտի օրն է: 1870 ականներին կառուցված կիսավեր եկեղեցին վերաօծվել է 2015 թվականին։ Նիգավան համայնքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու վերաօծման 9-րդ տարեդարձի առիթավ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ ու Արագածոտնի Թեմի Առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ եկեղեցի է բերվել Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքը:

 

SOS արևելքի քրիստոնյաներ կազմակերպությունը Մայր Աթոռի տպարանին սարքավորումներ է նվիրել


Քրիստոնյաներին աջակցող կառույցը կազմարարական սարքեր է նվիրել տպարանին: Կազմակերպությունը 2 տարի առաջ է սկսել գործակցել Մայր Աթոռի տպարանի հետ: Առաջին փուլում նվիրել են տպագրական սարք, որը հեշտացրել է աշխատանքը և բարձրացրել հրատարակությունների որակը: Կազմարարական նոր սարքերն ավելի արդյունավետ, արագ ու որակյալ կդարձնեն տպարանի աշխատանքը: Մայր Աթոռի տպագրատունը տարածաշրջանում ամենահինն է։

Ցեղասպանագետները համարում են, որ Արցախի բռնի տեղահանությունը ցեղասպանություն է


«Հայերի ցեղասպանությունը. անցյալի և ներկայի ներհայեցումներ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցները զուգահեռ են անցկացրել Արցախի շրջափակման և Հայոց ցեղասպանության գործողությունների միջեւ: Գիտաժողովը խնդիր է դրել ձևավորել հարթակ ընդդեմ ցեղասպանությունների։

 

Հիմնանորոգումը մի քանի դար երկարեցրել է Մայր տաճարի կյանքը


Մայր Աթոռի միաբան Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Մայր տաճարի հիմնանորոգմամբ ոչ միայն փրկել է տաճարը փլուզումից, այլև մի քանի դար երկարեցրել է տաճարի կյանքը: Մայր տաճարի առաջին օծումը եղել է 303 թվականին։ Հայր Զաքարիան Մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի ուսանողներին նաեւ ներկայացրել է Մյուռոնի ծագման, ամբողջ ազգին միավորող զորության հայերին խոր անցյալի հետ կապելու մասին։

 

Կայացել է «Մատյան ողբերգության» հիման վրա գրված «Արեգակն Արդար» կոնցերտի համաշխարհային պրեմիերան


«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի հիման վրա գրված ռուս անվանի կոմպոզիտոր Սերգեյ Եկիմովի «Արեգակն Արդար» երգչախմբային կոնցերտի համաշխարհային պրեմիերան: Կոնցերտը բացառիկ է նրանով, որ գրված է Նարեկացու բնօրինակ՝ գրաբար տեքստի հիման վրա: Համերգին ելույթ է ունենեցել «Նիժնի Նովգորոդ» կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Իվան Ստոլնիկովի ղեկավարությամբ:

Ավելի քան 700 արցախցիներ ՀԲԸՄ աջակցությամբ մասնակցել են վերապատրաստման դասընթացների


ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագրի շրջանակում շարունակում է աջակցել արցախահայերին: Այս ծրագիրը կյանքի է կոչվել դեռևս 2019թ. Արցախում՝ նպատակ ունենալով կրթության, զբաղվածության, տնտեսական ակտիվության հարցերում օգնել արցախցիներին: Այժմ ծրագիրը վերափոխվել է և տարբեր բնագավառում աջակցություն է ցուցաբերում բռնի տեղահանումից հետո Հայաստանո՛ւմ հաստատված արցախահայերին: