Գարնանը Նորքի հայորդյաց տան կրկեսի դպրոցը պատրաստվում է ելույթ ունենալ Տաշիր Արենայի բեմում


Գագիկ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցն այս տարի ակտիվ է եղել, սաների համար հիշարժան է Տաշիր Արենայի բացման արարողությունը, որտեղ նրանք հանդես են եկել առանձին ներկայացմամբ: Նորքի Հայորդյաց տան կրկեսային դպրոցը ընդուվել է որպես կրկեսային բազա։ Բացի այդ՝ հայորդյաց տան երգի, պարի, սպորտի, դեկորատիվ կիրառական արվեստի դասարանների սաները համերգներից, մրցույթներից, փառատոներից մրցանակներով են վերադարձել:

 

Մայր Աթոռում մատուցվել է այս տարվա վերջին Պատարագը


Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռում կիրակի մատուցվել է 2025 թվականի վերջին պատարագը: Եկեղեցական թափորի ուղեկցությամբ Հայրապետը օրհնություն բաշխելով հավատացյալներին, մտել է Մայր Տաճար: Սուրբ Պատարագի «Տէր, ողորմեա» երգեցողության ժամանակ հոգևորականներն ու հավատացյալներն առանձնական աղոթել են ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի և բոլոր գերյալների ազատության, հոգևորականների, եկեղեցու անսասանության, ինչպես նաև հայրենի երկրի խաղաղ ու բարօր կյանքի համար։

 

Ազատան համայնքում նշել են Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնը


Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ Ազատան համայնքում նշել են Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնը: Համայնքի բնակիչները ուխտերթով քայլել են Սուրբ Ստեփանոս եկեղեցի, որտեղ մատուցվել է Ուխտի Սուրբ Պատարագ։ Շիրակի թեմի եկեղեցիներում պատարագների և ժամերգոթյունների ժամանակ մշտապես աղոթք է հնչում անազատության մեջ գտնվող հոգևորականների և հատկապես թեմակալ առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսի համար:

 

Աշտարակի Հայորդյաց տան սաները ամանորի առիթով ելույթ են ունեցել


Այս տարի Աշտարակի Հայորդյաց տան դուդուկի խմբի սանը Իսպանիայում հեռավար մրցույթի ժամանակ գրավել է առաջին տեղի մրցանակ։ Դհոլի խմբի սաները Հանրապետական մրցույթում գրավել են 1-ին տեղը։ Հայորդյաց տանը 14 տարբեր դասարաններում 270 երեխա է սովորում: Նոր տարվա առիթով Վեհափառ Հայրապետը տոնական նվերներ է ուղարկել բոլոր սաներին:

 

Բացվել է «Լուսաբեր պատկերներ. Հրեշտակների մանրանկարչական հայտնությունը» ցուցադրությունը


Ներկայացվել են ձեռագիր մատյաններ, արխիվային փաստաթղթեր, հնատիպ գրքեր, ժապավենաձև հմայիլներ և ինքնատիպ ձեռագրակազմեր։ Ցուցանմուշների գաղափարական և պատկերագրական առանցքում հրեշտակների կերպարն է: Ցուցադրության համար շուրջ 25 բացառիկ ձեռագիր է ընտրվել: Թե ձեռագրերը, թե մյուս ցուցանմուշները հիմնականում առաջին անգամ են ցուցադրվում։

 

Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնի տնօրենը մասնակցել է միջազգային աշխատաժողովի


Աշխեն Պապոյանը Կատալոնիայում քննարկել է որմնանկարների ապամոնտաժման և վերատեղադրման հարցերը։ Հենց նրա և իր թիմակիցների շնորհիվ են տարիներ առաջ վերականգնվել Մայր Տաճարի որմնանկարները: Մեկ այլ աշխատաժողովում քննարկել են որմնանկարների կոնսերվացմումն ու կարիքների գնահատումը:

Հայ առաքելական եկեղեցին նշել է Սուրբ Աբգար նախավկայի հիշատակության օրը


Տոնի առիթով Գյումրու Յոթվերք եկեղեցի են այցելել Արագածոտնի, Արթիկի թեմի հոգևոր դասը և համայնքի հավատացյալները։ ատարագիչը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Իզմիրլյան բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանն է եղել: Հավատացյալներն ու հոգևոր դասն աղոթել են անազատության մեջ գտնվող Միքայել, Բագրատ, Մկրտիչ, Արշակ եպիսկոպոսների, բարերար Սամվել Կարապետյանի և բոլոր ապօրինի ազատազրկվածների համար:

 

Բագրատ Սրբազանը դատարանի դահլիճից քաղաքացիներին կոչ է արել գնալ էջմիածին


Սրբազան պայքարի գործով դատական նիստին Բագրատ Սրբազանը հորդորել է հավատացյակլներին ու իր աջակիցներին գնալ Սուրբ Էջմիածին, մասնակցեք եկեղեցու պաշտպանությանը, աջակցություն ու զորակցություն հայտնել Մայր Աթոռին։ Նա նկատել է, որ այս ամբողջ ընթացքը կապված է հայ ժողովրդի գոյության ու պատմության հետ:

 

Սուրբ Հակոբ Մծբնա hայրապետի տոնի առիթով Գյումրի է տեղափոխվել նրա աջաձև մասունքարանը


Հայ եկեղեցին նշել է Սուրբ Հակոբ Մծբնա hայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը: Հավատացյալները Գյումրու Յոթվերք եկեղեցու բակից խաչերթով գնացել են Սուրբ Հակոբ եկեղեցի, որտեղ աղոթել են անազատության մեջ գտնվող Միքայել, Բագրատ, Մկրտիչ, Արշակ եպիսկոպոսների, բարերար Սամվել Կարապետյանի, հայրենիքի և եկեղեցու պաշտպանության համար Հայաստանի և Բաքվի բանտերում պահվող հայերի համար:

Արագածոտնի թեմի քահանաները Մաստարայի եկեղեցում կատարել են միասնական ժամերգություն


Հոգևոր դասն ու հավատացյալները աղոթել են Հայոց Հայրապետի արևշատության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, անազատության մեջ գտնվող Մկրտիչ, Բագրատ, Միքայել և Արշակ Սրբազանների, Գարեգին քահանայի, հանիրավի անազատության և գերության մեջ գտնվողների համար:

Հայ Առաքելական եկեղեցին նշել է Սուրբ Աստվածածնի մոր՝ Արդար Աննայի հղիության տոնը


Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Արագածոտնի, Շիրակի, Տավուշի թեմական քահանաների նախաձեռնությամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։ «Տէր, ողորմեա» երգեցողության ժամանակ հոգևորականներն ու հավատացյալներն առանձնական աղոթք են բարձրացրել ապօրինաբար ազատազրկվածների, ինչպես նաև հայրենի երկրի խաղաղ ու բարօր կյանքի համար։

Վեհափառ Հայրապետն ընդունեց քառասնօրյա պատրաստության շրջանն ավարտած նորաօծ քահանաներին


Մայր Տաճարում քահանայական ձեռնադրության ու օծման արժանացած և քառասնօրյա պահեցողության շրջան անցած նորաօծ եկեղեցականները կիրակի օրը Հայոց տարբեր եկեղեցիներում մատուցել են իրենց անդրանիկ Պատարագը: Օրվա ավարտին Հայոց վեհարանում նրանց ընդունել է Գարեգին Երկրոդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: