|
Հավատի խաչվող գույները. Ռոբերտ Էլիբեկյանի ցուցահանդեսը ՄատենադարանումԵրևանի Մատենադարանում բացվեց «Հավատի խաչվող գույները» ցուցահանդեսը՝ նվիրված ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի ծննդյան 85-ամյակին և ստեղծագործական գործունեության 60-ամյակին, որտեղ ներկայացված է նկարչի ընտանեկան հավաքածուից 1972-2017 թթ. գեղանկարի, գրաֆիկայի և դեկորատիվ արվեստի ավելի քան 50 գործ։ Ցուցադրության առանձնահատկությունն այն է, որ Էլիբեկյանի ժամանակակից ստեղծագործություններն առաջին անգամ համադրվում են հայ մատենագրության հին վարպետների մանրանկարչության հետ։ |
|
Սուրբ Խաչի տոնը Ափնայի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցումՍեպտեմբերի 13-ին՝ Սուրբ Խաչի տոնի օրը, Արագածոտնի թեմի Ափնա գյուղի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ ձեռամբ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանի։ Հավատացյալները հաղորդվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Հիսուս Քրիստոսի Խաչափայտի մասունքին։ Այս օրը եկեղեցում նշվեց սրբավայրի օծման տարեդարձը, որը 5 տարի առաջ օծել էր թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։ |
|
Հրայր Հովնանյանի 96-ամյակին նվիրված երկօրյա համերգային ծրագիրՍեպտեմբերի 11-ին և 12-ին Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների բակում Հովնանյան ընտանեկան հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվեց բացօթյա համերգային երկօրյա ծրագիր՝ նվիրված Հրայր Հովնանյանի ծննդյան 96-ամյակին։ Սեպտեմբերի 11-ին հանդես եկան դաշնակահար Հայկ Մելիքյանը և Կոմիտասի անվան կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախումբը, իսկ սեպտեմբերի 12-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տան քանոնահարների համույթը և «Նաիրյան» վոկալ անսամբլը։ |
|
Համերգային երկօրյա ծրագիր Սուրբ Աննա եկեղեցու բակումՍեպտեմբերի 11-ին Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկում գտնվող Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների բակում Հովնանյան ընտանեկան հիմնադրամն անցկացրեց համերգային երեկո՝ նվիրված հիմնադրամի հիմնադիր, ամերիկահայ բարերար Հրայր Հովնանյանի ծննդյան 96-րդ տարեդարձին, որտեղ հանդես եկան դաշնակահար Հայկ Մելիքյանը և Կոմիտասի անվան կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախումբը։ Սեպտեմբերի 12-ի երեկոյան ծրագիրը կշարունակվի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» քանոնահարների կվարտետի և «Նաիրյան» վոկալ անսամբլի մասնակցությամբ։ |
|
Աստվածամոր ծննդյան տոնը նշվեց Մայր ՏաճարումՍեպտեմբերի 8-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Տեր Անդրեաս վարդապետ Եզեկյանի ձեռամբ մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ՝ նվիրված Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին։ Քարոզխոսության ընթացքում պատարագիչն անդրադարձավ Աստվածամոր սիրված կերպարին՝ ընդգծելով, որ նրա ծնունդը մարդկության փրկության շղթայի կարևորագույն օղակներից է։ |
|
Սանգիբարանի հրաշագործ Ավետարանը՝ Սուրբ Շողակաթ վանքումԱմեն տարի Ս. Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի հիշատակության տոնին Վաղարշապատի Սուրբ Շողակաթ վանք ուխտավորաբար ժամանում են Պարսկաստանի Փերիա գավառից 1972 թվականին Հայաստան տեղափոխված հայորդիներ, և Մատենադարանից եկեղեցի է բերվում բժշկության զորությամբ հռչակված Սանգիբարանի հրաշագործ Ավետարանը։ Տոնական Պատարագը մատուցեց Սուրբ Շողակաթ վանքի հոգևոր սպասավոր Տեր Գաբրիել վարդապետ Սարգսյանը։ |
|
Արդյո՞ք բիզնեսն ունի ինքնությունԻնչպե՞ս է աշխարհը գլոբալացումից անցնում ապագլոբալացման՝ նաև տնտեսական ու բիզնես ոլորտում: Պարզվում է՝ գործարարությունն աշխարհաքաղաքականության շարունակությունն է: Ինչո՞վ է տարբերվում քրիստոնյա առաջնորդությունը պարզապես լավ առաջնորդությունից, և կարո՞ղ է գործարարն առաջնորդվել հավատքով ու բարոյականությամբ: Արդյո՞ք ավանդական եկեղեցու անդամ լինելը կարող է խոչընդոտել ժամանակակից մտածողությամբ բիզնես վարելուն, եթե «քրիստոնյա առաջնորդություն» տերմինն ինքնին առաջացել է արևմտյան-բողոքական մշակույթում։ Աննա Սարգսյանը զրուցել է գործարար, սոցիալական ձեռներեց Մանուկ Հերգնյանի հետ: |
|
Գիտելիքի օրը Էօրնեկեան հանրակրթական դպրոցումՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում խորհրդանշական զանգով մեկնարկեց նոր ուսումնական տարին, և դպրոցի հոգևոր տեսուչ Տեր Արսեն քահանա Միրզոյանը շնորհավորեց սաներին, մանկավարժներին ու ծնողներին։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։ Առաջին դասարան ընդունվելու համար այս տարի դպրոցը ստացել է 162 հայտ, սակայն սահմանափակ տեղերի պատճառով ընդունվել է 32 երեխա: |
|
Կրթության մշակների օրհնության կարգ Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՕգոստոսի 30-ին՝ Սուրբ Աստվածածնի Գոտուգյուտի տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Սուրբ Պատարագ՝ Տեր Վիրապ աբեղա Սարգսյանի ձեռամբ։ Պատարագից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության ավանդական կարգը։ Նոր՝ 2026-2027 թթ. ուսումնական տարեշրջանին ընդառաջ, Հայրապետական օրհնություն ստանալու նպատակով Մայր Աթոռ էին այցելել կրթական կառույցների ներկայացուցիչներ, մանկավարժներ, ինչպես նաև Էօրնեկյան հանրակրթական դպրոցի ուսուցչական կազմը։ |
|
Բագրատ Սրբազանի և փաստաբանների մամուլի ասուլիսըՕգոստոսի 21-ին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կեցավայրում, որտեղ նա կրում է տնային կալանքը, տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ փաստաբաններ Տաթևիկ Սողոյանի և Հովհաննես Խուդոյանի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեց ՄԱԿ-ի փորձագիտական խմբի հետ հաղորդակցությունը «Սրբազան պայքարի» և 2024 թ. հունիսի 12-ի դեպքերի կապակցությամբ։ Փաստաբանները մեկ անգամ ևս շեշտեցին՝ ՄԱԿ-ի փորձագիտական խմբի արձագանքը ևս հաստատում է, որ «Սրբազան պայքարի» գործը որևէ աղերս չունի ահաբեկչության հետ, և հարուցվել է բացառապես քաղաքական նկատառումներով։ |
|
Խաղողօրհնեքը Ղուկասավանի Սուրբ Աստվածածին եկեղեցումԱրարատի մարզի Ղուկասավան համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին խոնարհված ու վերականգնվող եկեղեցում Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի գլխավորությամբ աղոթք է հնչել և կատարվել խաղողօրհնեքի արարողություն, մասնակցությամբ տարածքի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի։ Չորս տարի առաջ Վաչե Թոփուզյանի նախաձեռնությամբ սկսված վերականգնման աշխատանքներին մասնակցել են հնագետներ Արտակ Գնունին ու Լևոն Մկրտչյանը, վերականգնման նախագիծը հեղինակել է ճարտարապետ Ամիրան Բադիշյանը, նախագծի վերահսկումն իրականացրել է Գարեգին Կնյազյանը։ |
|
Կանաչուտի Սուրբ Գևորգ եկեղեցում նշել են Աստվածամոր Վերափոխման տոնը՝ ԽաղողօրհնեքըՄասյացոտնի թեմի Կանաչուտ համայնքի Սուրբ Գևորգ եկեղեցում Աստվածամոր Վերափոխման տոնի առիթով պատարագ է մատուցել թեմի առաջնորդ Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը և կատարել խաղողօրհնեքի արարողություն։ Քարոզխոսության ժամանակ Սրբազան Հայրն իր գնահատանքն է հայտնել 6 գյուղ ընդգրկող այս հովվության հոգևոր սպասավոր Տեր Բենիամին քահանա Ծատուրյանին, համայնքի անդամներին և ուխտավորներին։ |











