Վեհափառ Հայրապետը Հայ Հեղափոխական Դաշնակցության երիտասարդական և ուսանողական 12-րդ Համահայկական բանակումի մասնակիցների հետ հանդիպմանը անդրադարձել է Արցախի բռնազավթմանը, հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը և Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ գերիներին վերադարձնելուն։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսել է Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրների ու երկրում տիրող դժվարին կացության մասին: Նա կարևոր է համարել ազգային միաբանությունը, սերը՝ հայրենի երկրի նկատմամբ, ազգային արժեքներին հավատարմությունը, որոնցով միայն հնարավոր կլինի հաղթահարել մարտահրավերները:

2025-07-21
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ