|
Մասիսի Գեղանիստ գյուղում տեղի է ունեցել նոր կառուցվող եկեղեցու հիմնարկեքի արարողությունՋրով ու գինով լվացվել է 16 վեմ քարերը, ապա օծել են սրբալույս մյուռոնով և տեղադրվել եկեղեցու հիմքերում: Եկեղեցին կառուցվում է համայնքի բնակիչների ջանքերով: Նրանցից շատերը ընդգրկված են շինարարական աշխատանքներում: Բարերարներն են՝ Արթուր Խաչատրյանը և Էդգար Տոնականյանը: Մոտակա բնակավայրերից միայն Արգավանդում կա գործող եկեղեցի: |
|
Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է բրազիլացի լրագրողներիԲրազիլացի լրագրողների հետ հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարել է, որ հայ ժողովուրդը սպասում է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության դատապարտմանն ու Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումների ու հայկական հոգևոր-մշակութային արժեքների ոչնչացման վերաբերյալ գնահատականին։ Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ լրատվամիջոցները իրենց լսարանին կներկայացնեն տարածաշրջանում և Հայաստանում առկա իրավիճակը, կբարձրաձայնեն արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձի խնդիրները։ |
|
Նորքի հայորդաց տան «Նարեկ» պարային դպրոցը նշել է հիմնադրման 35 ամյակըՀամերգը նվիրված է եղել պարուսույց-պարադիր Փայլակ Սարգսյանի հիշատակին, ում հետ համույթի սերտ համագործակցությունը սկսվել է 1997թ.: Համերգին ներկայացվել են Փայլակ Սարգսյանի բեմադրությունները: Համույթը մշտապես հաղթում է Հայաստանում և արտերկրում անցկացվող պարային փառատոներին և ավանդաբար նոր բեմադրությունների առաջնախաղը ներկայացնում սփյուռքում։ |
|
Բռնի տեղահանված արցախցիները տնօրհնեքի համար աշխատավայր են հրավիրել արցախցի քահանայիԱրցախից բռնի տեղահանությունից հետո Հայաստանում հաստատված արցախցիները հետզատկական շրջանում հաճախ են դիմում քահանային իրենց տներում զատկական տնօրհնեք կատարելու և տիրոջ հարության ավետիսը հնչեցնելու համար: Սովորաբար նրանք այդ հարցով դիմում են տեր Անդրեաս քահանա Թավադյանին։ |
|
Մայր Աթոռում Բարեխոսական կարգ է կատարվել սրբադասված նահատակների հիշատակինՀայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռի միաբանությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Պատարագի արարողությանը մասնակցել է սուրբ Գայանե վանքում: Այդ առիթով դուրս է բերվել Հայոց ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը: Պատարագի ավարտին եկեղեցականների թափորը շարժվել է դեպի Մայր Տաճարի հարևանությամբ կանգնեցված Հայոց Ցեղասպանության նահատակների խաչքար-հուշարձան, որտեղ Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ բարեխոսական կարգ է կատարվել սրբադասված նահատակների հիշատակին: |
|
Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր նմուշներով է համարվել Հայոց ցեղասպանության թանգարանը«Նեմեսիս» գործողության անդամ Սողոմոն Թեհլիրյանի հորեղբորորդու թոռնուհիներ Արփի Օսկանյանը և Անուշ Օսկանյան-Օհանյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հանձնեցին մեծանուն հայի անտիպ օրագրությունը և եզակի լուսանկարներ։ |
|
Ջահերով երթի այս տարվա կարգախոսն է «Զա՛րկ, երբ հալածում են քեզ »ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունների նախաձեռնությամբ՝ ապրիլի 23-ի երեկոյան Հանրապետության Հրապարակից ջահերով երթի մասնակիցները գնացել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հոգևորականների առաջնորդությամբ՝ երթի մասնակիցները անցել են Երևանի կենտրոնական փողոցներով և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր են տարել Հայոց եռագույնը: |
|
Ցեղասպանության տարելիցի առիթով հնչել է Մոցարտի ՌեքվիեմըԱպրիլի 23-ի կեսգիշերին Արամ Խաչատրյան համերգասրահում հնչել է Մոցարտի Ռեքվիեմը՝ ոգեկոչելով 109 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած 1.5 միլիոն հայերի հիշատակը: Նվագախումբը ղեկավարել է հրավիրյալ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը: Ռեքվիեմը կաթոլիկ եկեղեցում կատարվող հոգեհանգստայն մեսսա է, որը 18-րդ դարում կորցնելով իր ծիսական նշանակությունը, հնչում է նաև համերգասրահներում: Երաժշտագետների կարծիքով Մոցարտի Ռեքվիեմը ամենահայտնի և ամենահաճախ հնչող ստեղծագործություններից մեկն է ամբողջ աշխարհում: |
|
Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը կիրակի տարվել է ՀովանավանքԿարմիր կիրակին Խորհրդանշում է մարդկության փրկության համար Քրիստոսի թափած արյունն ու նրա արյամբ ծաղկած եկեղեցին: Այդ օրը, ավանդույթի համաձայն, Հովհաննավանք է տարվում Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Կարմիր Ավետարանը, որն ամբողջ օրը մնում է եկեղեցում։ Մարդիկ տարբեր վայրերից գալիս են մասնակցելու պատարագին և հաղորդակից դառնալու Ավետարանից բխող զորությանը։ |
|
Արցախի մշակութային ժառանգության մասին պատմող գիրք-ալբոմը հրապարակվել է անգլերենՀուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով Հայաստանի պատմության թանգարանում ներկայացվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գիրք-ալբոմի անգլերեն տարբերակը: Համահեղինակներ Մհեր Քումունցը և Զոհրաբ Ըռքոյանը այս աշխատությունը հրապարակել են հայկական ժառագությունը օտարազգիներին ճանաչելի դարձնելու նպատակով: |
|
Արաբկիրի Հայորդաց տան սաների աշխատանքները միջազգային մրցանակներ են ստացելՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Արաբկիրի Հայորդյաց տան նկարչության դասարանի սաների աշխատանքները օրերս մասնակցել են Իսպանիայում կայացած «Տաղանդների մարաթոն» արվեստի միջազգային մրցույթ-փառատոնին և զբաղեցրել են 1-ին տեղը։ Բացի այդ՝ «Նոր ձեռքեր» 10-րդ համահայկական մրցույթ փառատոնի ժամանակ այս դասարանի սաները չորս 1-ին տեղով են վերադարձել: |
|
Հայորդաց տան սանը մասնակցել է «Արտ Մյուզիք» արվեստի 15-րդ միջազգային փառատոնինՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Արաբկիրի հայորդյաց տան սանը մասնակցել է Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում անցկացված «Արտ Մյուզիք» արվեստի 15-րդ միջազգային փառատոնին: Քանոնի դասարանը Արաբկիրի Հայորդյաց տան 22 դասարաններից մեկն է: Այստեղ երեխաները հմտանում են արվեստի, արհեստի, սպորտի տարբեր ուղություններում: Արաբկիրի Հայորդյաց տուն շուրջ 400 երեխա է հաճախում: |











