|
Նորք Մարաշի ս. Աստվածածին եկեղեցում նշվել է Տիրամոր տուփի գյուտի տոնըԱստվածածնի տուփի գյուտի տոնը հայ եկեղեցական տոնացույցում հայտնվել է 18-րդ դարից սկսած: 1774 թվականին այն իր կազմած տոնացույցում է ընդգրկել Սիմեոն Երևանցի կաթողիկոսը: Շարժական տոնը հայ առաքելական եկեղեցին նշում է հոգեգալստյան հինգերորդ կիրակի օրը: Տարվա ընթացքում հայ եկեղեցին Տիրամորը նվիրված մի քանի տոն է նշում: |
|
Լույս մանկանց կիրակնօրյա դպրոցների սաները ուխտագնացություն են կատարել Օշականի եկեղեցիՏարբեր քաղաքներից ու գյուղերից շուրջ 600 աշակերտներ իրենց ուսուցիչների և հոգևոր հովիվների հետ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կամարների տակ աղոթք բարձրացնելով խնդրել են սուրբ դպրապետերի բարեխոսությունը իրենց հետագա կյանքի համար: |
|
Հայորդաց տան 7-ամյա սանը շախմատի Հայաստանի առաջնությանը զբաղեցրել է պատվավոր հորիզոնականՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի Հայորդյաց տան շախմատի դասարանի 7-ամյա սան Կարո Մովսիսյանը շախմատի մինչև ութ տարեկանների Հայաստանի առաջնությունում զբաղեցրել է պատվավոր հորիզոնական: Դասարանը տարբեր տարիքային խմբերում հիսուն շախմատիստ ունի: Նրանք մասնակցում են հանրապետական ու միջազգային մրցույթների: Գործում են ուսումնամարզական և սիրողական խմբեր: |
|
Թարգմանչաց տոնին Օշականի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցվել է տոնական պատարահՀայոց գրերի ստեղծմանը նվիրված տոնին Օշականի Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի առաջնորդությամբ մատուցվել է տոնական պատարագ: Ավանդաբար այս օրը սուրբ Մաշտոց եկեղեցի են այցելում արդեն գրաճանաչ առաջին դասարանցիները: Պատարագիչ հոգևորականը ներկաներին հորդորել է չմոռանալ 5-րդ դարում հավատքով, մտքով ու գրով ձեռք բերված հաղթանակի մասին։ |
|
Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Պոլսից ժամանած ուխտավորներինԳարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ըդունել է Պոլսից ուխտավորաբար Հայաստան ժամանած Բեյօղլու շրջանի սուրբ եկեղեցյաց թաղային խորհրդի անդամներին։ Պոլսահայ ուխտավորների խումբը հինգ օր է անցկացրել Հայաստանում, այցելել են տարբեր սրբավայրեր, ծանոթացել Հայաստանի հոգևոր և պատմամշակութային ժառանգությանը: Պոլսի Բեյօղլու շրջանը ազգայի, հոգևոր և մշակութային առումներով ամենազդեցիկ և հայաշատ թաղամասերից է: |
|
Առաջին անգամ Նորքի Հայորդյաց տան սաները ակադեմիական թատրոնի բեմում բաց դաս են ներկայացրելՆորքի հայորդյաց տունը «Նարեկ» պարային դպրոցի և «Արմեններ» հարվածային գործիքների համույթի տարեվերջյան բաց դասն անցկացրել է Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում։ Համերգային ելույթը նվիրված է եղել «Նարեկ» պարային դպրոցի գործունեության 35-ամյակին: Հայորդյաց տան սաները ակադեմիական թատրոնի բեմում բաց դաս առաջին անգամ են ներկայացնում: |
|
Ռուբեն Սևակ թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսըՌուբեն Սևակ թանգարանում բացվել է նկարիչ, ճարտարապետ Լուսինե Դանիելյանի առաջին անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարին: Այս աշխատանքները նկարչուհին ստեղծել է շատ կարճ ժամանակում՝ ամիսներ առաջ լույս տեսած «Արփիափայլ և երփնազան Սբ Էջմիածին» պատկերագրքով ոգեշնչված: Այս տարվա սեպտեմբերին կատարվելու է Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծումը: Լույսի Մայր Տաճարը խորագրով ցուցահանդես բացվել է այդ խորհրդով։ |
|
Մայր Աթոռի 7 սարկավագ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ձեռնադրվել է քահանաՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, ընծայման կարգ է կատարվել: Ձեռնադրող սրբազանը՝ ԱՄՆ hայոց Արևելայն թեմի առաջնորդ Տեր Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը, հարցեր է ուղղել խարտավիլակ Հայր Սուրբին և քահանայացուներին։ Սարկավագները վկայել են՝ հաստատուն են ուղղափառ հավատքի մեջ, ապա խոստացել՝ աշակերտը և եկեղեցու սուրբ հայրերի և երանելի հայրապետների հետևորդը լինել: Ձեռնադրվողները անուն առ անուն մերժել ու նզովել են բոլոր հերետիկոսներին և հերձվածողներին: Յոթ ընծայացուներից հինգը՝ ամուսնացյալ , երկուսը կուսակրոն քահանայության ուղին են ընտրել։ |
|
Արագածոտնի թեմի 25 սպասավորներ Հովհանավանքում դպրական աստիճան են ստացելՀովհանավանքում Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը դպրության տվչության կարգ է կատարել: Տեղերի, Օշականի, Ապարանի, Մուղնու, Բյուրականի, Աշտարակի, Հովհաննավանքի, Թալինի և Կոշի եկեղեցիներում ծառայող 25 սպասավորներ նվիրապետական աստիճան են ստացել։ Դպրական աստիճանը եկեղեցու նվիրապետական փոքր աստիճանն է համարվում։ Դպիրը եկեղեցու դուռն է բացում, կարգ ու կանոն հաստատում աղոթատանը, մոմակալ բռնում, Աստվածաշունչ ընթերցում։ |
|
Գևորգյան հոգևոր ճեմարան Աստվածաբանական համալսարանը դիմորդներին օգոստոսին ևս մեկ հնարավորություն կընձեռիԳևորգյան հոգևոր ճեմարանում հայոց լեզվի և հայ գրականության քննություններն ավարտվել են։ Հունիսի 15-ին դիմորդները քննություն են հաձնել հայոց պատմությունից, ինչպես նաև հանդիպել են ճեմարանի տեսչության կազմի հետ: Քննությունների ավարտական փուլում՝ հարցազրույցի ժամանակ, ուշադրություն են դարձնում դիմորդի հոգևոր, եկեղեցական գիտելիքներին, երաժշտական ունակություներին, հաղորդակցվելու հմտություններին և լեզուների իմացությանը: Գևորգյան հոգևոր ճեմարանի ընդունելության քննությունների երկրորդ փուլը օգոստոսին է: |
|
Զինհաշմանդամը Մայր Աթոռի հովանավորությամբ պրոթեզավորվել է ՀնդկաստանումՄատաղիսում 2016-ին ականի վրա ոտքը կորցնելուց հետո Կարեն Համբարձումյանը Հայոց եկեղեցու հովանավորությամբ մեկնել է Հնդկաստան և պրոթեզավորվել։ Արտասահման զինհաշմանդամների բուժման և պրոթեզավորման` Մայր Աթոռի ծրագիրը գործում է 2016 թվականից։ Արդեն շուրջ 30 զինծառայող է Հնդկաստանում, Ավստրիայում և Կանադայում բարձրակարգ բուժում ու պրոթեզներ ստացել։ |
|
Արարատում տոնական պատարագով նշվել է Ամենափրկիչ եկեղեցու 2 ամյակըԱրարատի բնակիչները օրն սկսել են սուրբ Ամենափրկիչ եկեղեցում՝ տոնական պատարագով: Միագմբեթ, սև և նարնջագույն տուֆից կառուցված սուրբ Ամենափրկիչը քաղաքի միակ աղոթատեղին է, որի կառուցման աշխատանքներն ավելի քան 10-ը տարի են տևել: Եկեղեցուն կից նաև մոմավառության սրահ և հովվատուն է կառուցվել, որն առաջիկայում կծառայի նաև երիտասարդաց միության և կիրակնօրյա դպրոցի գործունեության համար: Բարեկարգ և կանաչապատ է նաև եկեղեցու ամբողջ տարածքը: |











