|
Ռումին ուղղափառ եկեղեցին Մայր Աթոռի հրավերով կաջակցի Արցախից բռնի տեղահանված ընտանիքներինՌումին ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը Հայ առաքելական եկեղեցու հրավերով Հայաստան է եկել ուսումնասիրելու Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կարիքները եւ Մայր Աթոռի հետ հետագայում նրանց աջակցելու համար։ Նրանք բոլոր ծխերում ֆինանսկանա աջակցություն են հավաքում Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու համար։ Մայր Աթոռի սոցիալական հարցերի գրասենյակի օգնությամբ հոգեւորականները Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի ուղեկցությամբ այցելել են արցախցիներին եւ պարզել նրանց հիմնական կարիքները։ |
|
Արցախից բռնի տեղահանված անգլերենի մասնագետը Երեւանում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնումԱրցախից բռնի տեղահանված Հասմիկ Արզումանյանը ավազանկարչություն է սովորեցնում Երևանում ապրող արցախցի երեխաներին: Նա շրջափակման ընթացքում Ստեփանակերտում հիմնել է ավազանկարչության կենտրոն, որտեղ դասական երաժշտության ուղեկցությամբ, գունավոր ավազներով երեխաները նկարել են՝ համրավելով էլեկտրականության ժամանակացույցի հետ: Երևանում հաստատվելուց հետո մասնակցել է Յունիսեֆի և «Կենաց ծառ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կազմակերպած հատուկ վերապատրաստման դասընթացին։ |
|
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականներինԱյս ամիս Հայաստանի և սփյուռքի տարբեր թեմերից ժամանած 21 քահանա է մասնակցել երեքշաբաթյա դասընթացներին: Ամենայն Հայոց Հայրապետը հորդորել է եկեղեցականներին իրենց հոգևոր ծառայության անդաստանում առավել զորացնել համայնքային կյանքը, ամրապնդել հավատքը, հույսը և սերը ժողովրդի կյանքում, իրենց հոգեխնամ առաքելությունը իրագործել ի բարօրություն հավատավոր հայորդիների, մայր Եկեղեցու պայծառության և հայրենիքի շենացման։ |
|
150 արցախցի երեխաներ Հայ Առաքելական Եկեղեցու հովանավորությամբ հանգստանում են ՎանաձորումՌուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հովանավորությամբ Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում ավելի քան 150 արցախցի երեխաներ ամառային հանգիստն են անցկացնում: «Կատմանդու» Հոգևոր-մշակութային և սպորտային ուղղվածություն ունեցող ճամբարը Արցախի Ասկերանի շրջանի Պատարա գյուղում գործել է 2014թ․-ից։ Ճամբարականները հաճախ են հանդիպում ու զրուցում թեմի հոգևորականների հետ, միասին վոլեյբոլ ու շախմատ են խաղում: |
|
Աշխարհի 16 երկրների լավագույն մասնագետները մասնակցում են հայագիտական միջազգային կոնգրեսինՄաշտոցյան Մատենադարանի նախաձեռնությամբ հուլիսի 19-22-ը Հայաստանում անցկացվում է Հայագիտական միջազգային կոնգրես, որին մասնակցում են աշխարհի խոշոր գիտական կենտրոնները։ Կոնգրեսը կարող է դառնալ հայագիտության խթանման միջազգային հարթակ: Շուրջ 40 հեղինակավոր հայագետներ ու միջնադարագետներ, հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ` Անթիլիասից, Զմմառից, Վենետիկից, Վիեննայից, Երուսաղեմից երեք օր ներկայացնում են հայագիտական ժամանակակից կենտրոնները, հայագիտության մարտահրավերները և հեռանկարները: |
|
Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում տոնական պատարագ է մատուցվելՀայ Առաքելական եկեղեցին նշել է եկեղեցու հիմնադիրներից մեկի՝ Թադեոս առաքյալի և քրիստոնյա առաջին նահատակներից Սանդուխտ կույսի հիշատակը: Այդ առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մասիսի Ս. Թադեոս եկեղեցի է տարվել Սուրբ Թադեոս առաքյալի մասունքը: Հենց նա է դարձի բերել արքայադուստր Սանդուխտ կույսին, որին հայրը՝ Սանատրուկ արքան, զնդան է նետել, ապա հրամայել սպանել նրան: Ս. Սանդուխտը համարվում է առաջին հայ քրիստոնյա մարտիրոսուհին: |
|
Ազգային գրադարանում տեղի է ունեցել «Հայ բանասիրության հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովԱզգային գրադարանի մի քանի դահլիճներում զուգահեռ անցկացվող գիտաժողովի ընթացքում Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում ապրող բանասերները երեք տասնյակ զեկուցում են ներկայացրել։ «Հայ բանասիրության հեռանկարներ» միջազգային գիտաժողովի կազմակերպիչ և հովանավոր Հայ եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմը գիտժողովի հոդվածների հիման վրա կփորձի հրատարակել միջազգային չափորոշիչներին համապատասխանող ժողովածու, ապա հետամուտ կլինի գիտնականների կողմից առաջադրված խնդիրների լուծմանը։ |
|
Պայծառակերպության տոնի օրը Կեչառիս վանքում Դպրության տվչության կարգ է կատարվելԾաղկաձորի Կեչառիս վանքում Պայծառակերպության տոնին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ պատարագից առաջ դպրության կարգ է կատարվել: Կոտայքի թեմի առաջնորդը դպրության աստիճան է տվել տարբեր տարիքի ու զբաղմունքի տեր 43 անձի: Նրանք տարիներ շարունակ ծառայում են Կոտայքի թեմի տարբեր եկեղեցիներում։ |
|
Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում կազմակերպվել է հոգևոր բակային ճամբարԱրդեն 6-րդ անգամ անցկացվող Ճամբարին 200 երեխա է մասնկցում, որոնցից 60-ը Արցախից տեղահանված ընտանիքների երեխաներ են: Մեկ շաբաթ նրանք եկեղեցու բակում մարզվում են, խաղում, մասնակցում մրցույթների ու զրույցների: Ճամբարային օրակարգը պատշաճ անցկացնելու պատասխանատուները Տեր Հովսեփ քահանա Սարգսյանն ու Տեր Երվանդ քահանա Բաբայանն են։ |
|
Արցախյան պատերազմի մասնակիցները մասնակցե են ՏՏ ուսուցման դասընթացիԱրցախյան պատերազմին մասնակից 100-ից ավելի երիտասարդ մասնակցել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ» ծրագրին, որն իրականացրել է «Մտքի զարկ» բարեգործական կազմակերծությունը` «Հենք» համազգային բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Ծրագիրը 44 օրյա պատերազմին մասնակցած կամավորների, պատերազմի հետևանքով վիրավորված կամ հաշմանդամություն ստացած զինվորների, զոհվածների հարազատների, Արցախից բռնի տեղահանված ընտանիքների անդամների համար է: |
|
Կընդլայնվի «Քաղաքացիական կրթությունը մարզերում» եռամյա ծրագրի աշխարհագրությունըԵկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամը 2023 թվականից սկսել է «Քաղաքացիական կրթությունը մարզերում» եռամյա ծրագիրը, որում ընդգրկված են Շիրակի, Լուռու և Տավուշի մարզերը: Ծրագրի իրականացմանն աջակցում են նաև թեմերը և դրանց կից գործող սոցիալական կենտրոնները: «Կլոր սեղան» հիմնադրամի՝ «Քաղաքացիական կրթությունը մարզերում» ծրագիրը կշարունակվի մինչև 2025թ։ |
|
Արագածոտնի թեմը նշել է Մելիքգյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու վերաօծման 29-րդ տարեդարձըԵրջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը 29 տարի առաջ վերաօծել է Մելիքգյուղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որ խոնարհված էր ավելի քան 60 տարի։ Այն կառուցվել է 1891 թվականին Ալաշկերտից եկած գաղթականների կողմից։ 1935 թվականին խորդային իշխանությունների հրամանով դադարել է գործել ու վերածվել պահեստի։ Այս տարի Մայր Աթոռից եկեղեցու վերաօծման օրվա կապակցությամբ առաջին անգամ գյուղ է բերվել Հովհաննես Մկրտչի մասունքը և մատուցվել տոնական պատարագ։ |











