Տեղի է ունեցել «Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի որմնանկարները» գրքի շնորհանդեսը


Կոմիտաս թանգարան ինստիտուտում տեղի է ունեցել Տ. Հեթում քահանա Թարվերդյանի «Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի որմնանկարները» գրքի շնորհանդեսը: Տեր Հեթումը Գուգարաց թեմի Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվն է: Տարիներ շարունակ ծառայելով Պղնձահանքի՝ Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցում, նկատել է, որ անհրաժեշտություն կա մարդկանց ներկայացնել սրբավայրի հարուստ որմնանկարների սյուժեները, մեկնել դրանց աստվածաբանական ու ծիսական իմաստները:

Մաշտոցյան Մատենադարանում բացվել է բացառիկ ցուցահանդես


Ցուցահանդեսը նվիրված է Մատենադարանի 65-ամյակին և նվիրատուներին, որոնց շնորհիվ համալրվում է աշխարհում հայերեն ձեռագրերի ամենախոշոր հավաքածուն։ Մատենադարանը գիտահետազոտական ինստիտուտի կարգավիճակ է ստացել 65 տարի առաջ։ Ցուցադրության նմուշներից մեկը հենց այդ փաստաթուղթն է, որի կողքին` կառույցի առաջին տնօրեն Լևոն Խաչիկյանի բացման ելույթի գրառումները:

Ստորագրվել է եռակողմ հուշագիր, որով կնորոգվի ՀՕՖ-ի մասնաշենքերից մեկը


Հայ Առաքելական եկեղեցու Հայ օգնության ֆոնդի Երեխաների պաշտպանության կենտրոն հիմնադրամն ու ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը համագործակցության հուշագիր են ստորագրել, որով նորոգվելու ու բարեկարգվելու է ՀՕՖ-ի մասնաշենքերից մեկը։ Հատկացվել է 150 հազար դոլարին համարժեք դրամ, որից 65 հազարը տրամադրում է Ճապոնիայի դեսպանատունը, մյուս մասը՝ Հայ օգնության ֆոնդի դոնորներները: Աշխատանքը կտևի 4 ամիս:

Երիտասարդները ՀԵՀԵՄ-ի գրասենյակում քննարկել են Աստվածաշունչը


ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակում կայացել է Աստվածաշնչի վերաբերյալ բանախոսություն, որին մասնակցել է ավելի քան 70 երիտասարդ։ Նրանց սոցցանցի էջով հրավիրել է Մայր Աթոռի սոցիալական ծառայությունների գրասենյակի պատասխանատու տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։ Նա տարեսկզբից սկսել է «Սուրբ գիրքը մեկ տարում» նախաձեռնությունը, որով օրական տրամադրելով ընդամենը 25 րոպե, մարդը հնարավորություն ունի կարդալ Ավետարանը մեկ տարում:

 

Կատարվել է հոգեհանգստի կարգ Սումգայիթում նահատակվածների հիշատակին


Արեւագալի ժամերգության ավարտին հոգեհանգստյան կարգ է կատարվել: Այս օրերին եկեղեցին խնկարկում է 1988 թվականին Սումգայիթում տեղի ունեցած հայկական ջարդերի ժամանակ նահատակված անմեղ հայերի հիշատակը: Սումգայիթում կազմակերպված հայերի տեղահանության ու կոտորածի զոհերի ստույգ թիվը հայտնի չէ: Հարյուրավոր հայեր ենթարկվել են կտտանքների, սպանվել են, ողջ մնացածները թալանվել ու տեղահանվել են:

 

Օշականում Պոլսի հայոց պատրիարքության միաբանը վարդապետական աստիճան է ստացել


Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին կառուցված սրբավայրում Պոլսի հայոց պատրիարքության միաբան Հովակիմ աբեղա Սերովբյանը վարդապետական աստիճան է ստացել: Վարդապետական մասնավոր իշխանության չորս աստիճանները հանձնել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Նորաօծ վարդապետին հայոց վեհարանում ընդունել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
 

Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը քննարկել է Հայաստանի անվտանգության հարցը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած Գերագույն հոգեւոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովի օրակարգում քննարկվել է Հայաստանին և Արցախին նետված մարտահրավերները, արցախահայության իրավունքների պաշտպանությունը, սոցիալական աջակցությունը և Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանության համար իրականացված նախաձեռնությունները: Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի ոտնձգությունները, թշնամանքի ու հայատյացության քարոզչությունը։

 

Սբ․ Գայանե վանքում մատուցվել է Սբ․ Պատարագ. հիշատակվել է «Անառակ որդու վերադարձը» առակը


Ավետարանական «Անառակ որդու վերադարձը» առակի հիմքը ապաշխարության գաղափարն է: Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի համարում է, որ այս առակը ավետարան է՝ ավետարանի մեջ, և դրված է պահքի ոսկե շղթայում՝ որպես դարձի խորհուրդ: Արտաքսման կիրակիից հետո անառակ որդու պատմությունը հիշատակելով՝ եկեղեցու հայրերը ներկայացնում են Աստծո ողորմածությունն ու գթասրտությունը:

Մայր Աթոռի մատենադարանում բացառիկ թեմայով թեզ է պաշտպանվել


Մասնավոր վարդապետական աստիճան ստանալու համար Կ. Պոլսի հայոց պատրիարքության միաբան Հովակիմ աբեղա Սերովբյանը թեզ է պաշտպանել։ Նրա ընտրած «Թարգմանական կրոնական երկերը 18-րդ դարի պոլսահայ գրատպության մեջ» թեման քիչ է ուսումնասիրված։ Առաջիկա օրերին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական բարձր տնօրինությամբ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի մասնավոր վարդապետական աստիճանի տվչության հատուկ արարողություն:

 

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում կքննարկվեն Հայաստանի և Արցախի առջեւ ծառացած խնդիրները


Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սկսված Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովին կքննարկվի Հայաստանի և Արցախի շուրջ ընթացող զարգացումները, Արցախից բռնի տեղահանված հայորդիների առջև ծառացած մարտահրավերները, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հարցերը։

 

Աստվածաշունչը ձեռքին կնոջ պատկերով գոբելենը միջազգային մրցանակ է ստացել


«Յունիվերս Արտ» միջազգային մրցույթ-փառատոնին Նորքի հայորդյաց տան կարպետագործության ու գոբելենագործության դասարանի սան Ռիտա Մելիքսեթյանի աշխատանքը գրավել է առաջին հորիզոնականը։ Աստվածաշունչը ձեռքին կնոջ պատկերով Ռիտայի աշխատանքը մրցանակ է ստացել դեկորատիվ կիրառական արվեստ անվանակարգում։

 

Գիրք նվիրելու օրը Սարդարապատի դպրոցը գրքեր ստացավ


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը և Արմավիրի մարզի Խոյ խոշարացված համայնքի մշակույթի և սպորտի տունը գրքեր նվիրաբերեցեին Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցին։ 2008 թ․ սկսած՝ ամեն տարի Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստանում նշվում է գիրք նվիրելու օր։