«Շողակաթ» երգչախումբը հանրապետական մրցույթում զբաղեցրել է պատվավոր հորիզոնական


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի հայորդյաց տան «Շողակաթ» երգչախումբը մասնակցել է «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթին, որտեղ 70 երգչախմբերի մեջ զբաղեցրել է 2-րդ տեղը։ «Շողակաթ» երգչախումբը մրցույթին մասնակցել է Կոմիտասի՝ «Մոկաց Հարսներ», Ռոբերտ Պետրոսյանի՝ «Ֆանտազիա», Ռոսսինիի՝ «Կատուների դուետ» ստեղծագործություններով:

 

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը «Թանգարանային գիշերին» ներկայացրել է բացառիկ նմուշներ


Այս տարի լրանում է Կոմիտաս վարդապետի ծննդյան 155-ամյակը։ Թանգարանում գործում է տասից ավելի կրթական ծրագիր՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի այցելուների համար: Թանգարանում պահվող Կոմիտասի տան մակետի և ժամանակակից վիառ համակարգի ակնոցների միջոցով արդեն հնարավոր է հայտնվել նաև Կոմիտասի տանը: «Թանգարանային գիշեր» միջոցառմանն այս տարի 118 հայաստանյան թանգարան է միացել։

 

Հոգեգալստայան տոնին բոլոր եկեղեցիներում մատուցվել է Պատարգ


Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության երեք անձերից մեկն է, համագո և հավասար Հորը և Որդուն: Սուրբ Հոգին գործում է մարդկանց մեջ զանազան կերպով: Այն մի դեպքում ներկայացվում է որպես շունչ, քամի, մի ուրիշ դեպքում՝ աղավնի, հրեղեն լեզու, ամպ և այլն: Այս ամենը բնորոշում է ոչ թե նրա էությունը, այլ՝ արտահայտությունը։ Հոգեգալստյան Պատարագին ընթերցում են Սուրբ Հոգուն ուղղված Հովհան Ոսկեբերանի աղոթքը:

 

Արաբկիրի հայորդյաց տան խեցեգործության դասարանը պատրաստվում է ցուցահանդեսի


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Արաբկիրի հայորդյաց տան խեցեգործության դասարանը պատրաստվում է ուսումնական տարվա վերջի ցուցահանդեսին: Արաբկիրի Հայորդյաց տան խեցեգործության դասարանում երեխաներն ու մանկավարժը պատմել են ստեղծագործելու պրոցեսի ու մրցույթ փառատոններում հաղթանակների մասին։

 

Ներսես Շնորհալու հանելուկներն աշակերտները թարգմանել են չինարեն


Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցում, որտեղ երկրորդ օտար լեզուն չինարենն է, աշակերտները Սուրբ Ներսես Շնորհալու հանելուկները ներկայացնում են չինարեն: Շնորհալու գրած մոտ 300 հանելուկներից 6-ը երեխաների համար են՝ Հայկ Նահապետ, Տորք Անգեղ, Մովսես Խորենացի, Դավիթ Անհաղթ, Գրիգոր Լուսավորիչ, Տրդատ Երրորդ թագավոր: Հանելուկները չինարեն թարգմանությամբ տպագրվել է «Էջմիածին» ամսագրում:

 

Հայաստանյան ընկերությունը ArmChurch հեռախոսային հավելված է ստեղծել


ArmChurch մոբայլ հավելվածը բացելիս՝ քարտեզով հնարավոր է գտնել մոտակա եկեղեցին, տեղեկություններ սրբավայրերի մասին, տեղեկանալ եկեղեցում կատարվող առաջիկա արարողության ու սպասվող իրադարձությունների մասին: ArmChurch հավելվածում Պատարագամատույց կա՝ գրաբար և աշխարհաբար: Եկեղեցում պատարագի մասնակցելիս՝ կարելի է ոչ միայն գրքով հետևել Սրբազան արարողությանը, այլ նաև մոբայլ հավելվածով:

 

Արցախից բռնի տեղահանված Լալայանների ընտանիքում 5 երեխա կա ու մեծ սեր


Արցախից բռնի տեղահանումից հետո Լալայանների ընտանիքը Երևանում է ապրում՝ վարձակալած երկսենյականոց բնակարանում։ Հայրը՝ Էրիկ Լալայանը, նախկին զինվորական է։ Առայժմ հիմնական աշխատանք չունի: Էռնան 17 տարի դաշնամուր է դասավանդել Արցախում։ Հիմա խանութում է աշխատում, բայց դաշնամուրն ու աշակերտներին շատ է կարոտում: Նրանք 5 երեխա ունեն՝ ամենակրտսերին հատուկ նպատակով են ունեցել:

 

Ծաղկեվանքի ուխտի օրը սրբավայր բերվեց սուրբ Վարվառա կույսի մասունքը


Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնի օրը նշվում է նաև Արագածոտնի թեմի Ծաղկեվանքի ուխտի օրը: Թեմակալ առաջնոր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ այս տարի առաջին անգամ Ծաղկեվանք է բերվել սուրբ Վարվառա կույսի մասունքը և տոնական պատարագ է մատուցվել: Սրբուհու մասունքը պահվում է Ղազարավանի մենաստանում:

 

ՀԲԸՄ ծրագրով արցախցի երեխաներն ու մայրերը Ծաղկաձորում մասնակցում են եռօրյա ճամբարի


Արցախցիներին աջակցող ՀԲԸՄ «Նաիրի» ընտանեկան եռօրյա ճամբարի շահառուները 2023թ. սեպտեմբերի 24-ից հետո Արցախից բռնի տեղահանված 6-14 տարեկան երեխաներն ու նրանց մայրիկներն են: Ծրագիրը սկսել է փետրվարին և կտևի մինչև հունիս։ Ամեն փուլին Ծաղկաձոր են գնում մոտ 300 հոգի, որոնցից 100-ը ծնող են, մնացածը երեխաներ։ ՀԲԸՄ հոգածությամբ՝ «Նաիրի» ընտանեկան ճամբարին, կհաջորդի ամենամյա ամառային ճամբարը՝ տարբեր կարիքային և սոցիալական խմբերում ներգրավված արցախցիների համար:

 

Արցախցիներին օգնող «Հայկական խաչ» հիմնադրամը փետրվարից սկսել է գործել


Ռուսաստանի և նոր նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արք. Ներսիսյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Հայկական խաչ» հիմնադրամը օգնում է Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին։ Կայքում ընտանիքներն իրենք են գրանցվում իրենց տվյալները, ծանոթանում պայմաններին և սկսում դրամահավաքը։ Դրամահավաքի ոլորտները 20-ից ավելի են՝ սոցիալականից մինչև մշակույթ, գիտություն, կրթություն, առողջապահություն:

 

Առաջին անգամ ուսումնասիրվել է Կիլիկիայի հայոց Կեռան թագուհու Ավետարանը


Մենագրության հեղինակը Մոնպելիեի Պոլ Վալերիի համալսարանի միջնադարյան պատմության և արվեստաբանության դոկտոր Էմմա Չուգասզյանն է, որն արդեն երկրորդ անգամ է գիրք հրատարակում նվիրված Կիլիկիայի թագավորական ձեռագրերին: Գիրքը երկլեզու է, հայերեն և անգլերեն։ Կազմին հատված է ձեռագրից, որտեղ ներբողվում է Կեռան թագուհին, նրա գեղեցկությունը, բարեպաշտությունը:1272 թ․ պատվիրված Ավետարանը գտնվում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի գանձատանը:

 

Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի է տարվել Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը


Սուրբ Խաչի երևման տոնի առիթով Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի է տարվել Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։ Սուրբ Խաչ եկեղեցում տոնական պատարագ է մատուցվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն է եղել: