Ռուբեն Սևակ թանգարանում բացվել է նկարիչ, ճարտարապետ Լուսինե Դանիելյանի առաջին անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարին: Այս աշխատանքները նկարչուհին ստեղծել է շատ կարճ ժամանակում՝ ամիսներ առաջ լույս տեսած «Արփիափայլ և երփնազան Սբ Էջմիածին» պատկերագրքով ոգեշնչված: Այս տարվա սեպտեմբերին կատարվելու է Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծումը: Լույսի Մայր Տաճարը խորագրով ցուցահանդես բացվել է այդ խորհրդով։
2024-06-18
Telecast type: Լուր Ռեպորտաժ