
Հայոց գրերի ստեղծմանը նվիրված տոնին Օշականի Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի առաջնորդությամբ մատուցվել է տոնական պատարագ: Ավանդաբար այս օրը սուրբ Մաշտոց եկեղեցի են այցելում արդեն գրաճանաչ առաջին դասարանցիները: Պատարագիչ հոգևորականը ներկաներին հորդորել է չմոռանալ 5-րդ դարում հավատքով, մտքով ու գրով ձեռք բերված հաղթանակի մասին։
2024-06-21
Telecast type: Լուր Ռեպորտաժ