Ռուբեն Սևակ թանգարանը ներկայացրել է Երվանդ Քոչարի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դիմանկարը


Սուրբ Էջմիածնի գեղնակարչական հավաքածուի ցուցանմուշը կցուցադրվի մինչեւ նոյեմբերի 1-ը։ Փարիզից Երևան վերադառնալուց հետո Քոչարը հայ ականավոր գործիչներին նվիրված շարք է պատկերել, որոնցից մեկն էլ այս նկարն է։ 1962 թվականին նա իր ստեղծագործոթյունը նվիրել է Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ գահակալության 7-րդ տարեդարձի առթիվ:

Երեկոյան ժամերգության ավարտին Էրեբունու Սուրբ Մեսրոպ եկեղեցուց սկսվել է ուխտերթ


Քահանաների առաջնորդությամբ հավատացյալները քայլել են մինչև Էրեբունի թանգարանի մոտ, այնուհետև վերադարձել եկեղեցի: Վերադարձի ճանապարհին ուխտավորներն ավելացել են։ Ուխտերթի ավարտին եկեղեցու բակում կատարվել է Անդաստանի կարգ: Քահանան խաչով, Ավետարանով օրհնել է երկրի չորս կողմերը, Տիրոջից օրհնություն և խաղաղություն է խնդրել:

Սուրբ թարգմանիչների տոնին Մատենադարանից դուրս է բերվել Շուխոնց հրաշագործ Ավետարանը


Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում ընդհանրական խոստովանության կարգ է կատարել թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, որից հետո երիտասարդները քահանաների առաջնորդությամբ ճանապարհվել են դեպի Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի՝ մասնակցելու Պատարագի: Ուխտերթի մասնակիցներին ուղղորդել են ոստիկանության աշխատակիցները։ Մինչև երեկոյան ժամերգություն մարդիկ հնարավորություն են ունենցել հպվելու հրաշագործ մատյանին, որի բժշկող հատկության մասին բազմաթիվ վկայություններ են եղել:

 

Վարդենուտ համայնքը նշել է Սուրբ Մերկեռիոս եկեղեցու օծման 6-րդ տարեդարձը


Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի Թեմի Առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ եկեղեցի է տեղափոխվել Սուրբ Գևորգ Զորավարի մասունքը։ Տոնական Սուրբ Պատարագը մատուցել է Արագածի հովվության հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը: Նա կարեւոր է համարել քրիստոնյայի կյանքում աներեր հավատք ունենալը, սրբերի օրինակին հոտևելը, մայր եկեղեցուն հավատարիմ լինելը:

150 պատանի նկարիչներ մասնակցել են «Արարատը մեր աչքերում» միջոցառմանը


«Արարատը մեր աչքերում» խորագրով հոգևոր-կրթամշակութային միջոցառումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի բակում է համախմբել Մայր Աթոռի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայորդյաց տների շուրջ 150 պատանի նկարիչների: Ավելի ուշ պատանիների նկարներով կբացվի մեծ ցուցահանդես: Յուրաքանչյուր աշխատանք կլրացվի հեղինակային փոքրիկ էսսեյով:

 

Քրիստոսի խաչափայտի մասունքը տեղափոխվել է Ագարակ գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցի


Վարագա սուրբ խաչի տոնին առաջին անգամ Մայր Աթոռից Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցի է բերվել Քրիստոսի խաչափայտի մասունքը: Քահանաների ուղեկցությամբ ուխտավորները շարժվել են դեպի եկեղեցի: Պատարագը մատուցել է Կոշի Սուրբ Ստեփանոս վանքի վանահայր տեր Շնորհք աբեղա Պալոյանը: Պատարագին երգել են Ղազարավանի մենաստանի միանձնուհիները:

Հովհաննավանքում տոնական Պատարագով նշել են Սուրբ Գեւորգ զորավարի հիշատակության օրը


Քահանաների ուղեկցությամբ, ընտանիքներով, մեծ ու փոքր խմբերով ուխտավորները շարժվել են դեպի Հովհաննավանք՝ մասնակցու ընդհանրական խոստովանության կարգի, որը կատարել է Արագածոտնի թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Պատարագին հավատացյալները հաղորդակցվել են սրբի մասունքի հետ: Կատարվել է Հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների:

Լույս է տեսել Արցախի թեմի Մատենաշարի 2-րդ հրատարակությունը՝ «Արցախյան հրաշապատումներ»


Ամարասի վանքի, Ծիծեռնավանքի, Գտչավանքի ու Արցախի բազմաթիվ սրբավայրերի մասին պատմական փաստերին զուգահեռ՝ գրքում ներկայացված են դրանց վերաբերյալ բազմաթիվ հրաշքներ, ինչպես նաև արցախահայերի հավատի, անձնական հոգևոր ապրումների մասին վկայող հրաշապատումներ: Գիրքը լույս է տեսել անգլեն և հայերեն: Այն Արցախի թեմի և «Դիալոգ» ՀԿ նախաձեռնությունն է, որը հրատարակվել է «Թուֆենկյան հիմնադրամի» և «Save Armenia» կազմակերպության հովանավորությամբ:

Տիրոջ խաչափայտի Սուրբ մասունքը տեղափոխվել է Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցի


Խաչվերացին հաջորդող երկրորդ երեքշաբթի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է սրբուհիներ Փեփրոնեի, Մարիանեի և Վարդան զորավարի դստեր՝ սուրբ Շուշանիկի հիշատակության տոնը։ Սա նաև Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու ուխտի օրն է: Արդեն երկրորդ տարին է՝ այս օրը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձատնից Սբ. Մարիանե եկեղեցի է բերվում Տիրոջ խաչափայտի սրբազան մասունքը:

Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքը տեղափոխվել է Նիգավանի եկեղեցի


Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցու ուխտի օրվա՝ վերաօծման տասնամյակի առիթով Հայոց Հայրապետի տնօրինությամբ Մայր Աթոռից տեղափոխվել է Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքը: Պատարագի մասնակիցները հաղորդություն են ստացել և արժանացել Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքից բխող զորությանը:

 

Հակոբոս Տեառնեղբոր մասունքը տեղափոխվել է Ծովինարի Սուրբ Աստվածածին եկեղեցի


Ուխտավորները խաչերթով գնացել են գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ տոնական պատարագով նշելու եկեղեցու ուխտի 13-րդ տարին: Մինչեւ այդ՝ Գեղարքունյաց թեմի առաջնորդը Հակոբոս Տեառնեղբոր մասունքով պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողի մոտ հոգեհանգստի կարգ է կատարել՝ խնդրելով սրբի բարեխոսությունը նահատակ զինվորների հոգիների հանգստության համար: Կատարվել է նաև Անդաստանի կարգ՝ հայրենիքի խաղաղության համար:

Նկարիչների միությունում զոհված զինծառայողի մայրը որդուն նվիրված ցուցահանդես է կազմակերպել


Նկարիչների միությունում բացվել է «Խոստացած վերադարձ» խորագրով ցուցահանդես, որը նվիրված է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ռուբեն Պողոսյանի հիշատակին։ Այս օրերին լրանում է Ռուբենի 25-ամյակը։ Կտավների հեղինակը Ռուբենի մայրն է՝ Անուշ Մելիքյանը, որին զավակի կորստի վիշտը օգնել է հաղթահարել եկեղեցին։ Նուբարաշենի հովվության քահանան՝ տեր Բարդուղիմեոսը, նախ վիրտուալ հարթակում աղոթքի ու հոգևոր զրույցների միջոցով եկեղեցու շուրջ է համախմբել որդեկորույս մայրերին, հետո պատարագներին ու ուխտագնացություններին մասնակցությամբ են փորձել միասին հաղթահարել ցավը: