Դատարանը երկարացրել է սրբազան շարժման մասնակիցների կալանքը եւս երեք ամսով


Դատարանը բավարարել է հանրային մեղադրողների միջնորդությունները և Տիգրան Գալստյանի, Արթուր Սարգսյանի, Տիգրան Թոփալյանի, Մովսես Շարբաթյանի, Իգոր Սարգսյանի, Դավիթ Գալստայնի, Միհրան Մախսուդյանի, Հայկ Շահնազարյանի, Արմեն Ալեքսանյանի և Կարո Օկումուշյանի կալանքի ժամկետը երկարացրեց ևս երեք ամսով: Պաշտպանները հանրային մեղադրողների միջնորդությունները որակել են անհիմն: Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և Սրբազան շարժման մասնակիցների գործով հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 25-ին:

Դատարանը 3 ամսով երկարացրել է Բագրատ Արքեպիսկոպոսի և շարժման մասնակից պատգամավորների կալանքը


Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և Սրբազան պայքարի 17 աջակիցների պաշտպանները դատական նիստին հետևել են դատարանի բակից՝ այս կերպ արտահայտելով իրենց բողոքն ընդդեմ դատական իշխանության և նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանի: Պաշտպանական խումբն այս որոշմանը հանգել է երեկվա դատական նիստից հետո, երբ քննվում էր Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցի հարցը: Դատարանը երեկ 3 ամսով երկարացրեց Մանթաշյանի կալանքը: Այսօր արդեն երեք ամսով երկարաձգել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Արսեն Ղազարյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի և Արման Իսրայելյանի կալանքը։ Արա Ռոստոմյանի նկատմամբ դատարանը կիրառել է տնային կալանք:

 

Դատարանը մերժել է Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը փոխելու պաշտպանների միջնորդությունը


Բագրաստ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան շարժման» 17 աջակիցների գործով դատական երկրորդ նիստին դատարանը քննել է խափանման միջոցների հարցը: Պաշտպանները միջնորդել են նախ քննել Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցի հարցը: Պաշտպանական կողմը միջնորդել է կալանքը փոխել գրավի դիմաց խափանման այլ միջոցի, սակայն դատարանը վճռել է Լիդիա Մանթաշյանի կալանքը երկարացնել 3 ամսով: Դատական նիստի ավարտին Լիդիա Մանթաշյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը դատարանում կատարվածը որակել է «խղճալի»:

 

Ավելի քան 200 երեխա մասնակցել է բակային հոգեւոր ճամբարի


Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի նախաձեռնությամբ և «Կամրջակ» սոցիալ-բարեգործական ՀԿ հովանավորությամբ՝ Արտաշատի սուրբ Հովհաննես Ավետարանիչ Առաջնորդանիստ եկեղեցում իրականացվել է բակային-հոգևոր ճամաբար, որին մասնակցել է 7-12 տարեկան ավելի քան 200 երեխա: ճամբարականների բազմազբաղ առօրյայի կարևոր մաս են կազմել հոգևոր թեմաներով զրույցները:

Oգոստոսի 17-ին Հայ Առաքելական սուրբ եկեղեցին կնշի Աստվածամոր վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը


Տոնը նվիրված է Սուրբ Մարիամ Աստվածածնի երկրային կյանքի ավարտի և երկինք վերափոխման հիշատակին: Տոնական օրվա պատարագին հաջորդում է խաղողի օրհնության կարգը և հավատացյալները միմյանց հետ կիսվում են օրհնված բերքով՝ վերապրելով տոնի ուրախությունը:

 

Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը տեղափոխվել է Բերքառատի սուրբ Նշան եկեղեցի և պատարագ մատուցվել


Արագածոտնի թեմի Բերքառատ գյուղը նշել է սուրբ Նշան եկեղեցու օծման 14-րդ տարեդարձը: Խորհրդային տարիներին եկեղեցին քանդվել է։ Սուրբ Նշանը հայրենի գյուղում Ամիրխանյան ընտանիքն է կառուցել։ Տիրոջ խաչափայտի մասունքը եկեղեցում մնացել է մինչև կեսօր:

Վարդենիսցիները նշել են գյուղի ուխտի և եկեղեցու վերաօծման 13-րդ տարին


Սուրբ Հակոբ եկեղեցին գտնվում է Ապարանի տարածաշրջանի Վարդենիս գյուղում։ Վարդենիսցիները նշել են գյուղի ուխտի և եկեղեցու վերաօծման 13-րդ տարին: 19-րդ դարի 30-ականներին գյուղը վերաբնակեցվել է հայ գաղթականներով, որոնք էլ կիսաքանդ եկեղեցու տեղում կառուցել են սուրբ Հակոբ եկեղեցին:

 

Հնագետները Վաղարշապատում սկսել են սուրբ Մարիանե միանավ բազիլիկ եկեղեցու պեղումները


Պեղումների ընթացքում բացվել են եկեղեցու հյուսիսային պատի հիմքերը։ Ըստ մասնագետների նախնական ենթադրության՝ ավերման պատճառը պատերազմներն ու արշավանքներն են եղել: Հուշարձանի հյուսիս-արևելյան տարածքից գտնվել է խեցե 6 կարաս։ Կարասներից երկուսը ժամանակի ընթացքում վնասվել են:

Կայացել է Արամ Շահբազյանի «Անանուն բարձունքի առումը» վավերագրակն ֆիլմի պրեմիերան


Ֆիլմը պատմում է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի՝ Մարջանլու տեղանքի բարձունքներից մեկը պաշտպանող 25-րդ գումարտակի սխրագործության մասին: Ռազմավարական կարևոր նշանակության Անանուն բարձունքը պաշտպանել են մայոր էդգար Մաթևոսյանի՝ Մաթոսի հրամանատարության տակ գտնվող զինծառայողները։ Զինվորների մի մասը ընդմիշտ մնացել են Բարձունքում, որոշները ՝ վիրավորվել և փրկվել են։ Ֆիլմը հեղինակները պատրաստվում են ներկայացնել միջազգային փառատոններին։

 

Տիրոջ խաչափայտի մասունքը տեղափոխվել է Արագածի սուրբ Աստվածածին եկեղեցի


Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին Պատարագ է մատուցվել Արագածոտնի թեմի Արագած գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցում: Պատարագիչ հոգևորականը անդրադարձել է Պայծառակերպության ավետարանական դրվագին և խոսեց Աստծու հետ հաղորդակցվելու համար աղոթքի զորության մասին։

 

«ՀԲԸՄ ֆոկուս 2025» ծրագրի մասնակիցները ծառեր են տնկել Մալաթիայի Հայորդյաց տան բակում


Ծառատունկը նախաձեռնել է ՀԲԸՄ-ը։ Ծառերն անհատույց տրամադրել է Armenian tree preject բարեգործական հիմնադրամը: Մասնագետները նախապես ուսումնասիրել էին տարածքը և առաջարկել տեղի կլիմային համապատասխան, սակավ խնամք պահանջող բույսեր:

 

Նորքի ՀՏ սաները ցուցահանդեսում ներկայացրել են իրենց աշխատանքները


Ցուցադրվել են կիրառական արվեստի դասարանների աշխատանքները՝ խեցի, գեղանկար, գորգ, կարպետ, մաքրամե, բատիկա: Հայորդյաց տներում սկսվել են ամառային արձակուրդները և մինչ սաները կհեռանան ցուցահանդեսից, սպիտակ պաստառի վրա գրում են իրենց մաղթանքները՝ հավատով, որ դրանք իրականություն կդառնան նոր ուսումնական տարում: