2020թ.-ի պատերազմի օրերին վիրավոր զինվորներին Ստեփանակերտի հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին բժիշկներից մեկը նկատեց՝ ինչպես են երկու զինվոր իրար ձեռք բռնել ու լուսանկարեց նրանց։ Լուսանկարը շատ արագ տարածվեց համացանցում։ Լուսանկարի վիրավոր զինվորներից մեկը Աշոտ Թադևոսյանն է: Ոտքի և ողնաշարի վնասվածք էր ստացել ականի պայթյունից: Ժամեր շարունակ արնաքամ էր եղել, մինչև մարտական ընկերները նրան դուրս էին բերել անվտանգ գոտի: Աշոտին հանդիպեցինք պատերազմից 3 տարի անց, Արմավիրի արվեստի պետական քոլեջի վոկալի բաժնում:

2023-06-26T21:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ