2020թ. պատերազմը կրկնակի հարված հասցրեց Գևորգ Կարապետյանին. ծանր վիրավորում ստանալուց հետո երիտասարդ սպան կորցրեց նաև ժամկետային զինծառայող եղբորը՝ Արամին: «Նոյեմբերի 7-ին զանգեց ասաց, որ Շուշիում վիրավորվել է, նոյեմբերի 8-ին արդեն զոհվել էր, հնարավորություն չկար առաջին բուժօգնություն ցուցաբերելու, Շուշին արդեն մերը չէր»։ Գևորգը Հադրութից ընտանիքով տեղափոխվել և ապրում է Հայաստանում: Չնայած հաշմանդամությանը և կրտսեր եղբոր կորստին, փորձում է ապրել արժանապատիվ:
Շարք: Կյանքը պատերազմից հետո
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Անուշ Առաքելյան
,
Ռեժիսոր Արթուր Սարիբեկյան,
Օպերատոր Վարդգես Մանուկյան,
Օպերատոր Վռամ Խանամիրյան2023-05-22T20:55:00+04:00
Telecast type: Հաղորդաշար