2020թ. հոկտեմբերի 10-ը Ռաֆայելը համարում է իր երկրորդ ծնունդը, Ջրականում հրազենային հարվածից վնասվել է նրա ողնուղեղը: Այսօր երիտասարդը անվասայլակին է: Վիրավորումից հետո համաքաղաքացիները գումար են հանգանակել եւ բազմաբնակարան շենքում, որտեղ ապրում է Ռաֆայելը, վերելակ են կառուցել: Ինքն էլ այս պահին հաշմանդամություն ունեցողների համար հյուրատուն է կառուցում: Նրա ընտանիքի հետ մեկ օր անցկացրեցինք Դիլիջանում, որտեղ ծնվել և ապրում է Ռաֆայել Մկրտչյանը:
Շարք: Կյանքը պատերազմից հետո
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Անուշ Առաքելյան
,
Ռեժիսոր Արթուր Սարիբեկյան,
Օպերատոր Վարդգես Մանուկյան,
Օպերատոր Վռամ Խանամիրյան2023-08-07T21:00:00+04:00
Telecast type: Հաղորդաշար