«Մենք» հկ-ն ազգագրական պարեր է սովորեցնում


«Մենք» կրթամշակութային ՀԿ –ի կազմում ազգագրական պարի երեք խումբ է գործում՝ հիմնական, սիրողական և երեխաների: Նրանք տիրապետում են ոչ միայն ազգագրական պարերին, այլև քաջատեղյակ են դրանց իմաստաբանությանը և առաքելություն են ստանձնել տարածել ու սովորեցնել մեր պարերը՝ հեռավոր գյուղից մինչև մայրաքաղաք:

Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունները դարձան պատմական


Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայության հոգևոր կենտրոնում կատարեց մյուռոնօրհնության սրբազան արարողություն և վերաօծեց Մայր Տաճարը: Այդ և հաջորդող օրերին Էջմիածինը հյուրընկալեց հազարավոր մարդկանց. աշխարհիկ և հոգևոր բարձրաստիճան հյուրերի, Քրիստոնեական եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների պատվիրակությունների, Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչների, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդների, տարբեր երկրներից ժամանած հազարավոր ուխտավորների:

 

Ամենայն Հայոց կաթողիկոսը Վեհարանում ընդունել է միջեկեղեցական պատվիրակություններին


Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման առիթով Մայր Աթոռ ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների պատվիրակություններին ընդունել է Վեհափառ Հայրապետը։ Նա ներկաներին հայտնել է, որ Մայր աթոռը խորապես զգացված է Հայոց Եկեղեցու կյանքում կարևորագույն այս արարողություններին նրանց մասնակցության համար: Վեհափառ Հայրապետը նկատել է, որ նրանցից յուրաքանչյուրի աղոթական ներկայությունը Մայր Աթոռում քաջալերանք և զորակցություն է հայ ժողովրդի զավակներին և հավաստիքն է մեր ազգի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ տածած նրանց անկեղծ հարգանքի։

 

Մայր տաճարի վերաօծման պատմական իրադարձության առիթով պատրաստվել են շքանշաններ


Պատվո բարձրագույն շքանշանը տաճարի վերաօծման պատմական իրադարձության առիթով է պատրաստվել, Հայոց Հայրապետի տնօրինությամբ: Առաջին անգամ այս շքանշաններով Ամենայն Հայոց Կաթողիկոսը պարգեւատրել է բարերարներին՝ Մայր տաճարի վերաօծմանը արարողությանը։ Հենց նրանց ընծայաբերումներով էր հնարավոր դարձել Մայր տաճարի ամբողջական հիմանորոգումն ու բարեզարդումը: Բարերաների տիկնայք նունպես պարգատրվել են մեկ այլ՝ կրկին նորահաստատ «Դուստր Սուրբ Էջմիածնի» շքանշանով:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոր մյուռոնը բաշխել է Հայաստանի և սփյուռքի թեմերին


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Հայոց եկեղեցու հայաստանյան և սփյուռքի թեմերի առաջնորդներին, նվիրապետական աթոռների ներկայացուցիչներին: Նորին սրբությունն անձամբ է հանձնել կարմիր զարդանախշ սափորները: Ըստ ավագության կարգի՝ առաջինը սրբալույս մյուռոնով լի սափորները ստացել եմ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքը, Անթիլիասի կաթողիկոսության և Երուսաղեմի պատրիարքության ներկայացուցիչները, ապա թեմակալ առաջնորդները: Թեմերում սուրբ յուղը կբաշխվի քահանաներին:

 

Մայր Տաճարի վերաօծման և մյուռոնօրհնության արարողությունների պատրաստություն


Մայր Տաճարի վերաօծման և մյուռոնօրհնության արարողությունների պատրաստություն

Սեպտեմբերի 28, 29 -ին կայանալիք Մայր Տաճարի վերաօծման և մյուռոնօրհնության արարողությունների համար հայկական զարդանախշերով ասեղնագործվում, կարվում են եկեղեցական տոնական նոր հանդերձներ։ Մայր Տաճարի եկեղեցական պարագաների, սպասքի վերականգնման աշխատանքները կատարում են լավագույն մասնագետները։ 

Մայր Տաճարի երգչախմբի առաքելությունը


Տասնամյակների հարուստ պատմություն ունեցող Մայր Տաճարի երգչախումբը պատրաստվում է սեպտեմբերի 28, 29 -ին կայանալիք համազգային կարևորագույն իրադարձություններին, որի ընթացքում երգչախումբը կարևոր մասնակցություն է ունենալու։ Նրանց երգեգեցողությամբ է վերաօծվելու Մայր Տաճարը և կատարվելու մյուռոնօրհնության արարողությունը։

Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի


Առանց սյուների առաջին հայկական եկեղեցին

Մաստարայի Սուրբ Հովհաննես Եկեղեցին զարմացնում է ճարտարապետական լուծումներով։ Սա Հայաստանում առաջին եկեղեցին է, որ կառուցվել է առանց սյուների։ Առավել ուշագրավ է լայնաթռիչք գմբեթը, որը շրջված զանգի են նմանեցնում։ Շատերը Սուրբ Հովհաննեսը ճանաչում են հենց Մաստարա անունով։
 

Վիգեն Արքեպիսկոպոս Այքազյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանին թանկարժեք նվերներ է փոխանցել


Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը Մայր Աթոռին է նվիրել 1839 թվականին պատրաստված Մշո Սուրբ Կարապետ եկեղեցու խաչը, որը Սրբազանը մոտ հիսուն տարի առաջ է ձեռք բերել։ Նա Մայր աթոռին է նվիրել նաեւ Կիլիկիայի Լևոն թագավորի շրջանի մետաղադրամով 1275 թվականին պատրաստված եզակի մատանի։ Վիգեն արքեպիսկոպոսը Մայր Աթոռի թանգարանին է հանձնել նաև եպիսկոպոսական ձեռնադրության ժամանակ մոր նվիրած պանակեն և Ռոմանովների իշխանական տոհմի անվանի հայ ոսկերիչների ձեռքով պատրաստած այս եզակի խաչը։

 

«Ոսկե սերունդ» ամառային ճամբար


Արցախից բռնի տեղահանված 63-79 տարեկան անձանց համար հունիսի 11-ից հուլիսի 7-ը «Միասին» ՀԿ-ն Ծաղկաձորում կազմակերպել է «Ոսկե սերունդ» սոցիալ-կրթական ամառային ճամբար: Ծրագրի նպատակն է հրավիրել հասարակության ուշադրությունը տարեցների խնդիրներին, ցուցաբերել սոցիալ-հոգեբանական աջակցություն, նպաստել նրանց առողջ ապրելակերպին, օգտակար և հետաքրքիր առօրյայի կազմակերպմանը։ Ծրագիրն իրականացվել է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության միջոցով և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանասավորմամբ։

Ճշմարտախոսություն. մեկնում է Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը


Ինչո՞ւ է ճշմարտախոսությունը առաքինություն համարվում, արդյո՞ք խոսքը ուժ ունի և պատասխանատվություն է ենթադրում։ Ի՞նչ մեխանիզմներով կարող է եկեղեցին պաշտպանել ճշմարտությունը: Մեր հարափոփոխ ժամանակներում ինչպե՞ս տարբերակել ճշմարտությունը: Այս և այլ հարցեր մեկնում է Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Եկեղեցիներում մատուցվել է ննջեցյալների հիշատակության Սուրբ Պատարագ


Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի բոլոր եկեղեցիներում մատուցվել է ննջեցյալների հիշատակության Սուրբ Պատարագ։ Մեռելոց Պատարագից հետո կատարվել է հոգեհանգստյան կարգ, հնչել են շարականներ, ընթերցվել սուրբգրային մեջբերումներ, հիշատակվել բոլոր ննջեցյալներն՝ ում անունները Պատարագի ընթացքում փոխանցել են հավատացյալները: