Խորհրդավոր մոմեր՝ պատրաստված արցախցի Լիանայի ձեռքով


Արցախից տեղահանված Լիանան Հայաստանում շարունակում է մոմագործությունը: Դժվար էր շարունակել աշխատել, դժվար էր նաև չաշխատելը, բայց մոմագործությամբ զբաղվելը այժմ ավելի քան կարևոր է՝ առանձնանալու, չկոտրվելու, հավատքով առաջ շարժվելու համար:

Տոնական խաղալիքներ և պայուսակներ՝ պատրաստված արցախցիների ձեռքով


Տեղահանված արցախցիները Հայաստանում շարունակում են ստեղծագործել: «Աշխատելը նաև վհատությունն ու ցավը հաղթահարելու միջոց է, պայքարի ձև»,-վստահեցնում են Էլինան և Լիլիթը:

ԿԱՆԱՉ ուսուցման կենտրոն


Մշակաբույսերը, թեյի և մրգերի տեսակները ինչպե՞ս կարելի է աճեցնել տան պայմաններում, ի՞նչ հողում, ի՞նչ ջերմաստիճանում կարելի է առողջ բերք ստանալ։ Պարզել ենք ԿԱՆԱՉ ուսուցման կենտրոնում։

Հոլանդական վարդեր Գետափնյա գյուղում


Հոլանդական վարդերի տնկման, ախտահանման, պարարտացման ու մշակման գաղտնիքները բացահայտել ենք Արագածոտնի մարզի Գետափնյա գյուղում:

Ինչպես աճեցնել մշտադալար բույսեր


Եղևնիների, տուաների, սոճիների, գիհիների հարյուրավոր տեսակների մշակման տարբերությունների ու նմանությունների մասին է պատմում «Հողը չի սպասում» հաղորդաշարի այս թողարկումը:

Հուշակերտ գյուղ


Հուշակերտում բանջարեղենի սածիլների տնկման աշխատանքներ են: Պղպեղ, լոլիկ, կանաչեղենի տեսակներ, բադրիջան՝ ինչպես սածիլել, ոռոգել, պարարտացնել: Բացատրում են հողի մշակները:

Ազնվամորու մշակումը Արա և Արայի գյուղերում


Ե՞րբ դնել ազնվամորու տնկիները, ի՞նչ հաճախակամությամբ ջրել, ինչպե՞ս պայքարել վնասատուների դեմ, ինչպե՞ս պարարտացնել հողը մինչև բերքահավաքը և բերքահավաքից հետո: Այս բոլոր հարցերի պատասխանները և հողը սիրելու գաղտնիքը գիտեն Արա և Արայի գյուղերի այգեգործները:

Փշոտ և անփուշ մոշի բերքահավաքը Արայի գյուղում


Որո՞նք եմ անփուշ և փշոտ մոշի մշակման առանձնահատկությունները՝ ոռոգման, տնկիների տեղադրման ժամկետները, վնասատուների և տարբեր հիվանդությունների դեմ պայքարելու և պարարտացնելու մեթոդները՝ լավ բերք ստանալու համար: Արայի գյուղում անփուշ և փշոտ մոշի բերքահավաք է:

Հապալասի բերքահավաք Արշալույս գյուղում


Նաիրա և Վարդան Ղուկասյանները Արշալույս գյուղում հապալաս են աճեցնում: Հապալասը առայժմ մեծ տարածում չունի Հայաստանում, ներկրվում է արտասահմանից, քանի որ այստեղի հողի թթվայնությունը չի համապատասխանում հատապտղի պահանջներին: Արդեն երկրորդ տարին է՝ Ղուկասյանները Արշալույս գյուղում հապալասի տնկիներ են դրել՝ հողը հարստացնելով հատուկ թթվայնության տորֆով: Այս տարի բերք են հավաքել և վստահ են, որ Արարատյան դաշտավայրի կլիման բարենպաստ է հապալասի համար, պատրաստ են խորհրդատվությամբ օգնել նաև մյուս ֆերմերներին:

Ելակի բերքահավաք


Արա գյուղում ելակի բերքահավաք է: «Հողը չի սպասում» հաղորդաշարը Արա գյուղում է՝ պարզելու ելակի սածիլը տնկելու և խնամելու գաղտնիքները, հողի ճիշտ պարարտացման, ջրելու հաճախականության, հիվանդությունների դեմ պայքարելու և ձմռանը նախապատրաստվելու եղանակները:

Բերքահավաք Դվին գյուղում


Դվինում կեռասի ու թթի բերքահավաք է: Ինչ առանձնահատկություններ ունեն այս ծառատեսակները, որո՞ք են դրանց մշակման, պարարտացման, ամենօրյա խնամքի և առատ բերքի գաղտնիքները:

Արայի գյուղի տնկարանում


Արայի գյուղում հաղարջի, ազնվամորու, ելակի տնկման շրջան է: Ինչպես տնկել, էտել, ոռոգել ու խնամել հատապտուղները՝ առողջ բերք ստանալու համար: Դիտե՛սք, հողը չի սպասում: