Դատարանը մեղավոր է ճանաչել Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբորը և նրա որդուն


Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հոկտեմբերի 8-ին մեղավոր է ճանաչել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին։ Պաշտպանական խմբի փոխանցմամբ՝ դատավորի կայացրած որոշումը միանգամայն կանխատեսելի էր և վճռված նախապես, իսկ լրացուցիչ դատալսումների փուլում դատարանը կորոշի պատժի չափը և կրման եղանակը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին։

 

Գետափ


Հայաստան-Թուրքիա պետական սահմանի 311 կիլոմետրանոց հատվածը պահող Գետափում այսօր ընդամենը 30 տուն է մնացել։ Կարսի Մավրա գյուղից գաղթած հայերի հիմնադրած սահմանամերձ բնակավայրն աստիճանաբար դատարկվում է, իսկ ԿԳՄՍ նախարարության օպտիմալացման ծրագրով գյուղի դպրոցին փակման վտանգ է սպառնում։ «Ծրագրեր պիտի լինեն ժողովրդին արժևորելու, որ մտածեն մնալու և համայնքը շենացնելու մասին»,- նշում է Թալին համայնքի հոգևոր հովիվ Տեր Հայկ քահանա Սահակյանը։ Գյուղում գործող եկեղեցի չկա․ բնակիչները պատարագների մասնակցում են հարևան Արագածավանում, իսկ սահմանագծին կանգնած է կիսավեր 6-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։

 

Սրբազան պայքարի գործով հերթական նիստ․ թեժ բանավեճ ապացույցների նշանակության շուրջ


Հոկտեմբերի 1-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում շարունակվեց «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում հետազոտվեցին փորձաքննության ենթարկված զենք-զինամթերքի վերաբերյալ զննության արձանագրությունները:
Պաշտպանական կողմը պահանջեց հստակեցնել՝ այդ ապացույցն ինչ հանգամանք է հիմնավորում, իսկ հանրային մեղադրողները պնդեցին, որ դա առավել մանրամասն կներկայացնեն վերջնական ելույթների ժամանակ։ Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին:

 

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված նամականիշի մարում և գիտաժողով


ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված հոբելյանական նամականիշի հանդիսավոր մարման արարողությունը, որին հաջորդեց գիտաժողով։ «Հայփոստ»-ի և Վատիկանի փոստի համատեղ թողարկմանն ու միջոցառմանը մասնակցում էին հոգևորականներ, պետական ու մշակութային գործիչներ և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։

 

Ներսիսյանների գործով հերթական դատական նիստ. վերջնական որոշումը՝ հոկտեմբերի 8-ին


Սեպտեմբերի 28-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանի գործով դատական նիստը, որի ընթացքում եզրափակիչ ելույթով հանդես եկավ փաստաբան Արա Զոհրաբյանը։ Դատավոր Գևորգ Մանուկյանը վերջնական որոշում չհայտնեց. նիստը հետաձգվեց և նշանակվեց հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ին, երբ, դատավորի խոսքով, կհրապարակվի վերջնական որոշումը։

 

Սրբազան պայքարի գործով դատական նիստ․ երկարաձգվեց Բագրատ Սրբազանի տնային կալանքը


Սեպտեմբերի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում շարունակվեց «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում դատարանը որոշեց 2 ամսով երկարաձգել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքը։ Դատարանը շարունակեց լսել նաև զենք-զինամթերքի փորձաքննության վերաբերյալ պարզաբանումները․ հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ին։

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ԳՀԽ անդամների գործով դատական նիստ


Սեպտեմբերի 17-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Էջմիածնի նստավայրում տեղի ունեցավ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 2 արքեպիսկոպոսների և 4 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով դատական նիստը։ Պաշտպանական խումբը միջնորդություններ ներկայացրեց՝ հիմնավորելով քրեական հետապնդման հակասահմանադրական ու հակաիրավական բնույթը և Եկեղեցու ինքնավարության սահմանադրական իրավունքը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին։

 

Սրբազան պայքարի գործով դատական նիստ․ քննարկվեց փորձագիտական եզրակացությունը


Սեպտեմբերի 17-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում շարունակվեց «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը, որտեղ Քննչական կոմիտեի ավագ փորձագետ Անդրանիկ Ղուկասյանը պատասխանեց զենք-զինամթերքի վերաբերյալ իր փորձաքննության մեթոդաբանությանն առնչվող հարցերին։ Պաշտպանական կողմը կասկածի տակ դրեց կիրառված մեթոդիկան՝ վկայակոչելով Քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածը։ Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15:00-ին։

 

Սրբազան պայքարի գործով դատական նիստ՝ փորձագետների պարզաբանումներով


Սեպտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում շարունակվեց «Սրբազան պայքարի» գործով դատական նիստը, որտեղ դատարանը լսեց Քննչական կոմիտեի փորձագետներին։ Փաստաբանական խումբը կրկին շեշտեց, որ զենք-զինամթերքի վերաբերյալ եզրակացությունները գործին կցվել են հանրությանը մոլորեցնելու և գործին հնչեղություն հաղորդելու նպատակով։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին։

 

Սրբազան պայքարի գործով դատական նիստ. խափանման միջոցների նոր որոշումներ


Սեպտեմբերի 3-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում շարունակվեց «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվեցին Քննչական կոմիտեի փորձագետներն ու քննվեցին մեղադրյալների խափանման միջոցների հարցերը։ Դատարանի որոշմամբ՝ Վահագն Չախալյանն ազատվեց տնային կալանքից․ նրա նկատմամբ ընտրվեց վարչական հսկողություն, իսկ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 10-ին։

 

Երկրորդ դատավորն ևս հրաժարվեց քննել Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործը


Օգոստոսի 28-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Վաղարշապատի նստավայրում կայացավ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի՝ 2 արքեպիսկոպոսների ու 4 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործի դատական նիստը։ Դատավոր Սերժ Ռուշանյանը ևս հրաժարվեց քննել գործը՝ այն ուղարկելով Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Դատարանը նշեց, որ մեղադրանքում առկա բացթողումը հարցեր է առաջացնում, և Երևանի դատարանը պետք է քննի գործի տարածքային ենթակայության հարցը։

Սրբազան պայքարի գործով դատական նիստը հետաձգվել է


Օգոստոսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը հետաձգվեց մասնակիցների բացակայության, մասնավորապես՝ մեղադրյալ Տիգրան Գալստյանի բնակարանում իրականացվող խուզարկության պատճառով։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը հաջորդ դատական նիստը նշանակեց սեպտեմբերի 3-ին, ժամը 15։30-ին, որի ընթացքում քննվելու է Վահագն Չախալյանի և Իգոր Սարգսյանի խափանման միջոցների հարցը։