Հոգևոր հասունությունն ու իմաստությունը


Տեր Դավիթ քահանա Գիշյանն իր լսարանի հետ մեկնում է Պողոս առաքյալի՝ Կորնթացիներին ուղղված առաջին նամակի 3-րդ գլուխը՝ անդրադառնալով եկեղեցու պառակտման պատճառներին։ Ինչպիսի՞ն է հոգևոր հասունությունը, և ինչո՞ւ է գիտելիքը հպարտացնում, իսկ սերը՝ կառուցում։ Ի՞նչ է նշանակում լինել Աստծու տաճար, և ինչպե՞ս է իմաստությունը կապվում խոնարհության հետ։ Հյուրը «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանն է:

Մանկունք ապաշխարության Է անուն Տեառն


Սարկավագաց երգեցիկ խումբը կատարում է Մանկունք ապաշխարության «Է անուն Տեառն» շարականը, որը պատկանում է ԴԿ ձայնեղանակին: Ապաշխարության շրջանը լռության, ինքնաքննության և Տիրոջ առջև սեփական կյանքին անդրադառնալու ժամանակ է։ Այս շարականի համեստ խոսքերը, ունենալով խոր հոգևոր ասելիք, ևս մեկ անգամ ամուր կապ են հաստատում մեր և մեր Արարչի միջև։ Մեկնում է Տեր Կոմիտաս քահանա Ղևոնդյանը:

Օրհնեցէ՛ք զՏեր


Սարկավագների երգեցիկ խումբը կատարում է Մանկունք ապաշխարության «Օրհնեցէ՛ք զՏեր» շարականը, որը պատկանում է շարականական ԳԿ ձայնեղանակին: Բանաստեղծական ու երաժշտական սակավ ասելիք ունեցող շարականը մեծ հոգևոր խորություն ունի: Շարականագիր հայրապետը հրավիրում է օրհնելու, գովելու, փառաբանելու Տիրոջը: Մեկնում է Տեր Կոմիտաս քահանա Ղևոնդյանը:

Այրի կնոջ որդու հարությունը (7:11-17)


Նային քաղաքում Հիսուս կենդանացնում է մահացած մի պատանու, որին պատգարակով տանում էին հուղարկավորելու։ Հիսուս խղճում է պատանու այրի մորը և հորդորում չլալ։ Ինչու՞ խղճաց Քրիստոսն այրի կնոջը։ Ի՞նչ նմանություն և տարբերություն կա Եղիայի ու Եղիսեի և Քրիստոսի կողմից մահացածին հարություն տալու դրվագների միջև։ Ինչու՞ այս հրաշքից հետո Քրիստոսին մեծ մարգարե անվանեցին։ Ինչպե՞ս է մեկնում այս դրվագը Ամբրոսիոս Մեդիոլանացին։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։

 

Իշխանության չարաշահումը՝ անմեղների կյանքի գնով


Տասնաբանյայի վերջին պատվիրաններում կա մի տարօրինակ անհամաչափություն. ցանկասիրությունն ու սպանությունը դրված են նույն հարթության վրա։ Ինչպե՞ս կարող է իշխանությամբ օժտված մեկը չարաշահել իրեն տրված լիազորությունները և պատճառ դառնալ բազմաթիվ անմեղների ողբերգության։ Ո՞վ էր Դավիթը՝ աննշան հովվից մինչև Աստծո ընտրյալ թագավոր, և ինչպե՞ս իշխանության չարաշահումը դարձավ համատարած աղետ։ Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

 

Մանկունք ապաշխարության զՔեզ բարեբանեն


Սարկավագների երգեցիկ խումբը կատարում է Մանկունք ապաշխարության «զՔեզ բարեբանեն» շարականը, որը պատկանում է ԳՁ ձայնեղանակին: Շարականը երգվում է ապաշխարության օրերին: Հոգևոր երգը Տիրոջը դառնալու հրավեր է: Մեկնում է Տեր Կոմիտաս քահանա Ղևոնդյանը:

Ուրախ լեր, Սուրբ Եկեղեցի


Սարկավագաց երգեցիկ խումբը կատարում է «Ուրախ լեր, սուրբ եկեղեցի» շարականը, որը պատկանում է ԳՁ ձայնեղանակին: Այն նվիրված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, մեր հավատքի հայրենիքին: Շարականագիր հայրը հրավիրում է ուրախանալու, որովհետև Քրիստոս՝ երկնավոր արքան իր խաչով պսակեց և եկեղեցու պարիսպները զարդարեց: Մեկնում է Տեր Կոմիտաս քահանա Ղևոնդյանը:

Ժողովրդավարության պատրանքը և Հայ եկեղեցին ենթարկեցնելու ձախող փորձերը


Ինչու՞ են աշխարհիկ իշխանությունները ջանքեր գործադրում հոգևոր իշխանությանը ենթարկեցնելու, հատկապես 21-րդ դարում, երբ թվում է, թե կրոնական աշխարհակարգը վաղուց անցյալում է։ Որոշ իշխանություններ չեն խուսափում անգամ այս պայքարում ոտնահարել օրենքն ու իրավունքը։ Ի՞նչ դրդապատճառներ կան թաքնված Հայ եկեղեցու դեմ պայքարի տակ։ Հայաստանում իրավունքի համար պայքարն արդյո՞ք երբևէ այսքան սուր եղել է։ Ի՞նչ կարող է անել Եկեղեցին այս նոր իրավիճակում։ Աննա Սարգսյանը զրուցել է վերլուծաբան Լևոն Զարգարյանի հետ։

Սուրբ Թարգմանչաց տոնը Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում


Հոկտեմբերի 10-ին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում նշվեց Թարգմանչաց տոնը, և Սուրբ Պատարագ մատուցեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տեր Հուսիկ աբեղա Սմբատյանը։ Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի ատենապետ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի առաջնորդությամբ Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցուց դեպի Օշական ուխտերթ անցկացվեց, իսկ Պատարագի ընթացքում հավատացյալները դիմավորեցին Մատենադարանից բերված Շուխոնց հրաշագործ Ավետարանը։

 

Կանթեղ մրցանակաբաշխությունը Թարգմանչաց տոնի օրը Օշականում


Թարգմանչաց տոնի առիթով Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուն կից դպրատանը տեղի է ունեցել Հայաստանի գրողների միության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համատեղ «Կանթեղ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին մասնակցել են տեղացի և արտերկրից ժամանած գրողներ ու թարգմանիչներ։ Մայր Աթոռի օրհնությամբ և աջակցությամբ 2026 թվականի «Կանթեղ» թարգմանական մրցանակի են արժանացել Վարդան Ֆերեշեթյանը՝ ռուսերենից հայերեն, Հերմինե Նավասարդյանը՝ գերմաներենից և անգլերենից հայերեն, Գառնիկ Մելքոնյանը՝ ֆրանսերենից հայերեն, և Անդրե Շինքելը՝ հայերենից գերմաներեն գեղարվեստական թարգմանությունների համար։

 

Մայր Աթոռի ժողովը վճռական անհամաձայնություն հայտնեց քննիչ հանձնաժողովի ստեղծման առնչությամբ


Հոկտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների, հայաստանյան թեմակալ առաջնորդների և առաջնորդական տեղապահների ժողով։ Ժողովականները հանդես եկան հայտարարությամբ՝ հայտնելով վճռական անհամաձայնություն Ազգային ժողովում Եկեղեցու «ճգնաժամի» ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի ստեղծման առնչությամբ և կոչ անելով խորհրդարանական մեծամասնությանը գործել բացառապես սահմանադրական լիազորությունների շրջանակում։

 

Միջազգային գիտաժողով Ազգային գրադարանում՝ նվիրված Ոսկանյան Աստվածաշնչի 360-ամյակին


Հայաստանի ազգային գրադարանում հոկտեմբերի 8-9-ն ընթանում է «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողովը՝ նվիրված Ոսկան Երևանցու ջանքերով Ամստերդամում հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակության 360-ամյակին։ Աշխարհի 22 երկրներից ժամանած ավելի քան 110 մասնագետներ քննարկում են ազգային, տպագիր ու ձեռագիր ժառանգության պահպանման, թվայնացման և արդի տեխնոլոգիական պայմաններում դրանց հանրահռչակման առանցքային հարցերը։