Մայր Աթոռում Ծաղկազարդի տոնը սկսվել է Անդաստանի արարողությամբ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևոր դասի հետ աղոթել և օրհնել է աշխարհի չորս ծագերը՝ հայցելով խաղաղություն ու բերրիություն: Ծաղկազարդի տոնին եկեղեցու խորանի վարագույրը բացվել է և Սուրբ Հաղորդություն տրվել: Ծաղկազարդին բոլոր եկեղեցիներում կատարվել է Մանուկների օրհնության կարգ: Մայր Աթոռում Վեհափառ Հայրապետն է օրհնում հավաքված մանուկներին:

2025-04-13
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ