Աշոտ Օհանյանին ընտանիքի հետ 1914 թվին տեղահանել են Բուրսայից։ Գաղթի ճանապարհին նրա մորն ու կրտսեր քրոջը սպանում են, ապա փախչում է ու հայտնվում որբանոցում։ Ամերիկացի տեսուչը ածուխ տեղափոխող նավով նրան փախցնում է Հունաստան։ Այստեղից մի քանի տարի հետո նրանց տեղափոխում են Եգիպտոս՝ արհեստ սովորելու, որտեղ պարտադրաբար ծառայության է անցնում անգլիական բանակում: Նա ծանր վիրավորվում է՝ կորցնում ձեռքն ու աչքը։ 1947 թվականին ընտանիքի հետ վերադառնում է խորհրդային Հայաստան, որտեղ անհեթեթ մեղադրանքով 1949 թվականին դատապարտվում է աքսորի՝ կնոջն ու մանկահասակ երեխաներին թողնելով մենակ։

 
2025-04-24
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ