Նորայր Քարտաշյան և Մենուա բենդ


Կայացել է «Հայկական ժամանակակից երաժշտություն» խորագրով համերգ, որտեղ ներկայացված են Նորայր Քարտաշյանի մշակումներն ու հեղինակային ստեղծագործությունները:

ժամանակակից արվեստ


Ժամանակակից արվեստը՝ որպես ժամանակի անհանգիստ միտք, աշխարհի հարցադրում և միջամտում, կենսակերպ ձևակերպելու փորձ, ու՞մ է ուղղված և արդյո՞ք կարիք ունի գտնելու հանդիսատեսի։ Ջոն Քեյջի «4․33»-ը, Բոյսի, Մարինա Աբրամովիչի, Կատալանի փերֆորմանսները՝ որպես ժամանակակից արվեստի ամենավառ դրսևորումներ և նոր իմաստներ, առաջարկում են այս հարափոփոխ աշխարհում տեսնել նոր հնարավորություններ։

Ազգային պար


Ազգային պարն այն կենդանի միջավայրն է, որտեղ պահպանվել է մեր ժողովրդի բնավորությունը, արժեհամակարգը, պատմական փորձը։ Ազգային պարում երևում է մեր ոգին, մեր հավաքական ուժն ու ներքին կարգապահությունը։ Ազգային պարի մասին գիտելիքը տեխնիկական հմտություն չէ, այլ ազգային ինքնության խորքային ճանաչում և գիտակցում։ Հայ ժողովրդի դեմ իրականացված Ցեղասպանությունը, տեղահանումները, խորհրդային շրջանի ռեպրեսիաներն ինչպե՞ս են անդրադարձել և ի՞նչ հետևանքներ են թողել ազգային պարի վրա։

Մեռնող նվագարանների կորսված ձայները


Հայկական ազգային նվագարանները բազմազան են և հազարամյակների պատմություն ունեն։ Սակայն այսօր խիստ հանրահռչակված է միայն դուդուկը՝ ի տարբերություն այլ նվագարանների, որոնց կոչում են նաև «մեռնող նվագարաններ»։ Մեռնող նվագարանների կորսված ձայները վերագտնելով, թերևս, կլինենք ավելի ամբողջական և հավասարակշիռ։

Մեկ կադր


Կադրի և կարճամետրաժ կինոյի մշակույթի և մտածողության փոփոխությունները վերջին տասնամյակում իրենց հերթին հանգեցրել են կարճ ու հակիրճ ասելիք ակնկալող հասարակության։ Սակայն կինոյի կախարդանքը շարունակում է մնալ լույսերը մարած դահլիճում՝ խոր լռության մեջ։ 44-օրյայի մասնակից վավերագրող-ռեժիսոր Գագիկ Ղազարէի «Հևք» վավերագրական ֆիլմի ստեղծման պատմության ամենակարևոր ու իրական զգացումը Հողն է։ Հողից իրական ոչինչ չկա։

Սուրեն Քոչարյան


Տաղավարում՝ գրականություն և արվեստ հաղորդմանը արձակագիր Հովհաննես Երանյանը պատմում է հայ և խորհրդային բեմարվեստի ամենաինքնատիպ ու տաղանդավոր արտիստներից մեկի՝ Սուրեն Քոչարյանի մասին:

Գրիգոր Արծրունի


Տաղավարում՝ գրականություն և արվեստ հաղորդմանը արձակագիր Հովհաննես Երանյանը պատմում է իր ժամանակին հսկայական ազդեցություն ունեցող, բայց հակասական մի գործչի՝ Գրիգոր Արծրունու մասին:

Գորգագործություն


Գորգը ստեղծվեց Ֆուկոյի բնորոշմամբ՝ որպես «հատուկ տեսակի տարածություն՝ հետերոտոպիա» և արևելյան այգու արտացոլում։ Այս յուրօրինակ աշխարհների հեղինակներն ինչո՞ւ են կանայք։ Որո՞նք են հայկական կարմիր գորգերի լեգենդների և իրականության միջև եղած իրական կապերը։ Ինչո՞ւ հայկական գորգագործությունն իր իրական տեղում չէ համաշխարհային մշակույթի քարտեզում։ «Վեցերորդ օր» հաղորդմանը Մարինա Բաղդագյուլյանը թեման քննարկել է արվեստաբան Անուշ Հակոբյանի հետ։

«Արցախ» կամերային նվագախումբ


2003 թվականի Արցախի հայաթափումից հետո շատ նվագախմբերի և անսամբլների նման անորոշ վիճակում հայտնվեց «Արցախ» կամերային նվագախումբը, երաժիշտներն անգործ մնացին: Աշխարհահռչակ երաժիշտներ Հասմիկ Պապյանի և Նարեկ Հախնազարյանի ուժերով և ՀԲԸՄ ֆինանսական աջակցությամբ Երևանում վերակազմավորվեց նվագախումբը: Նոր էջ է սկսվել նվագախմբի կյանքում, որի առանցքային նպատակը աշխարհի հեղինակավոր բեմերից Արցախ անունը հնչեցնելն է:

Ինչի՞ շուրջ է հետպատերազմական հայ վերացական արվեստը


20-րդ դարասկզբին՝ երկու համաշխարհային պատերազմների արանքում և դրանից հետո, եկան ցավի, ցնցումների ու ավերների ժամանակների «երեխաները»՝ վերացական արվեստի ներկայացուցիչները։ Նրանք նոր հարաբերություններ ստեղծեցին մարդու և արվեստի միջև՝ հիմքում դնելով ինտելեկտ և կոնցեպցիա։ Իսկ ինչի՞ շուրջ է հայ վերացական արվեստը հետպատերազմական շրջանում։ Եթե եվրոպացի վերացական արվեստի ներկայացուցիչների պատկերներն ուղեկցվում էին Ժակ Պրևերի պոետական խոսքով, ապա Խաչատուր Մարտիրոսյանի արվեստը՝ Գրիգոր Նարեկացու։

Կաթողիկոսի անվան զեղչումը առաձին կրոնական ուղղություն հիմնելու հայտ է. Արշակ Սրբազան


Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը համարում է, որ Պատարագին Կաթողիկոսի անվան զեղչումը ժխտում է նվիրապետական կարգին, ժխտում է եկեղեցական իշխանությանը, սեփական պատկանելիությանը։ Դա նշանակում է, որ դու եկեղեցու պատկանելիությունից քեզ դուրս ես դնում։ Ըստ նրա՝ Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ-որ շրջանակներ, այդ թվում՝ կասկածելի, որոնց եկեղեցու պատկանելությունը խիստ տարակուսելի է, այդպիս օրակագ են առաջ մղել։ Կաթողիկոսը չի կարող հեռանալ նաև այն դեպքում, եթե այդպիսի պահանջ են դրել 10 եպիսկոպսները։

 

Գրող, դրամատուրգ, գեղանկարիչ և կինոռեժիսոր Աղասի Այվազյան


Տաղավարում՝ գրականություն և արվեստ հաղորդմանը արձակագիր Հովհաննես Երանյանը ներկայացնում է գրող, դրամատուրգ, գեղանկարիչ և կինոռեժիսոր Աղասի Այվազյանի «Սովորական մարդու գինը» պատմվածքի գրական ու գեղարվեստական բարձր արժանիքները։