Ամեն հինգշաբթի Արագածոտնի թեմի եկեղեցիներում միասնական ժամերգություն է կատարվում Արագածոտնի թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից դիմել է հավատացյալներին․ «Աղոթում եմ, որ այս օրերին չթուլանաք ձեր հավատքի մեջ, այլ առավել ամրանաք՝ սիրո, համբերության և միասնականության ոգով։ Եկեղեցին միշտ զորացել է հալածանքների միջով անցնելիս։ Հիշե՛ք՝ ոչինչ չի կարող բաժանել մեզ Քրիստոսի սիրուց․ ոչ վիշտը, ո՛չ հալածանքը, ո՛չ զրպարտությունը։ Այդ սերն է, որ կապում է մեզ՝ հովիվ և հոտ, նույն Հոգով և նույն հավատքով»։ Սրբազան հայրն արդեն մեկ ամիս է անազատության մեջ է:

 
2025-11-14
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ