ՀՀ նախագահը մասնակցել է ռուսահայոց թեմի 300-ամյակին նվիրված ցուցադրության բացմանը

Նոյմեբերի 15-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով  ժամանեց Մոսկվա՝ մասնակցելու Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի բացման պաշտոնական արարողությանը Տրետյակովյան պատկերասրահում: Իրադարձությունը նվիրված  է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։ Նախագահը և նրան ուղեկցող պատվիրակության անդամներն այցելեցին Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր, մասնակցեցին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հիմնադրման 300-ամյակի առիթով կազմակերպված ցուցահանդեսի բացմանը:   

Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Ալվարդ Նազարյան
2017-11-16
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ