Տոնի հիմքում Մարկոսի և Ղուկասի Ավետարաններում, նաև՝ Գործք առաքելոցում ներկայացված պատմություններն են, որոնցում նկարագրվում է, թե ինչպես Հարությունից քառասուն օր հետո Հիսուս իր աշակերտների հետ բարձրացավ Ձիթենյաց լեռը: Ձեռքերը երկինք պարզելով՝ օրհնեց առաքյալներին և նրանց աչքի առաջ Երկինք համբարձվեց: Քրիստոսի հարությունը վկայում է Տիրոջ հաղթանակը մահվան նկատմամբ, իսկ համբարձումը՝ մեր կյանքում Քրիստոսի հավիտենական ներկայությունը:

 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Սուսաննա Պետրոսյան
2025-05-26
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ