Թեմի հոգևորականները քննարկել են անցնող տարվա ձեռքբերումները, ծխական կյանքի դժվարություններն ու հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները։ Համաժողովն ավարտվել է Սուրբ Պատարագով՝ նորաօծ Սուրբ Հրեշտակապետաց՝ Սուրբ Գաբրիել և Սուրբ Միքայել եկեղեցում: Թեմի առաջնորդի նախաձեռնությամբ ժողովի օրակարգի մաս է կազմել 700 անտունների համար սոցօգնության ծրագիրը: Հոգևորականներն ու պատգամավորները ավելի քան 700 սննդապարկ են պատրաստել՝ տեղական ապաստարաններին ու բարեգործական կազմակերպություններին տրամադրելու համար:

 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Սուսաննա Պետրոսյան
2025-05-16
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ