
Եվրոպական Խորհրդարանում կայացած խորհրդաժողովում քննարկել են Արցախի մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման հարցը։ Մայր Աթոռի ներկայացուցիչը կոչ է արել պաշտպանել Արցախի մշակութային և կրոնական ժառանգությունը, հարգել կրոնի, հավատքի ազատությունը, հնարավորություն ընձեռել ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին այցելել տարածաշրջան և փաստագրել հուշարձանների կարգավիճակը: Խորհրդաժողովի բանախոսները հայտարարել են, որ ագրեսորին հնարավոր է զսպել միայն գործուն քայլերով։
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2024-01-26
Telecast type: Լուր Ռեպորտաժ