Սիրիայի նախագահական պալատի պետնախարար Մանսուր Ազամը Ս. Ծննդյան տոնի կապակցությամբ այցելել է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդարան: Երուսաղեմի հայոց պատրիարքության միաբանները շնորհավորել են դավանակից հոգևոր հայրերին Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Հունաց Թեոֆիլոս 3-րդ պատրիարքի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև «Կովերի պարտեզ» կալվածքի հետ կապված խնդիրներին: Գերմանիայի հայոց թեմի բոլոր 16 համայնքներում մատուցվել են Սուրբ Ծննդյան պատարագներ և կատարվել են Քրիստոսի մկրտությունը խորհրդանշող ջրօրհնեքի արարողություններ:

 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2024-01-12
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ