|
|
ՕվսաննանՕվսաննան երազում է ներկել Երևանը: Երազում է ստեղծել իր օպերան, թռչել իր օդապարիկով: Ուզում է նաև ձկան նման լողալ և տեսնել ջրի հատակը:
|
|
|
Ֆիլհարմոնիկ նվագախմբի և Մարիաննա Շիրինյանի համատեղ համերգը` հյուրախաղերից առաջԱպրիլի 11-ից 14-ը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Դանիայում բնակվող մեր հարենակցուհի, ճանաչված դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանի հետ Հայոց ցեղասպանթյան 100-րդ տարելիցին նվիրված համերգներով հանդես կգա Սկանդինավյան երկրներում: Համերգի ծրագրից մի հատված Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվեց երևանյան հանդիսատեսին: |
|
|
Կյանքը հեքիաթ է...Երբ հիշում եմ մանկությունս, հիշում եմ լույսի խաղը, մորս դեմքը... Շատերը, երբ արթնանում ու տեսնում են առավոռյան լույսը, չգիտեն՝ ինչ երջանկություն է դա»:
|
|
|
Սրբադասում. պատմական իրադարձության սպասումովԱպրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինում տեղի է ունենալու պատմական իրադարձություն: Հայոց ցեղասպանության զոհերը սուրբ են հռչակվելու: Ապրիլի 24-ը այսուհետ դառնալու է Սուրբ Նահատակների հիշատակության օր` Յի¬շա¬տակ սրբոց նա-հա¬տա¬կաց, որք կա¬տա¬րե¬ցան յըն¬թացս Ցե¬ղաս¬պա¬նու¬թեանն Հա¬յոց վասն հա¬ւա¬տոյ եւ վասն հայ¬րե¬նեաց»: Հոգեհանգստի ամենամյա արարողություններին փոխարինելու է հիշատակության կանոնը, այսուհետ ողջերս ենք խնդրելու սուրբ նահատակների բարեխոսությունը մեզ համար: |
|
|
Ցեղասպանության տարիներին Մերձավոր Արևելքի հայ հոգևորականության առաքելությունըԱյսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական հոգևորականների մասնակցությամբ գիտաժողով էր հրավիրվել Ցեղասպանության տարիներին Մերձավոր Արևելքի հայ հոգևորականության առաքելությունը» խորագրով: Նախաձեռնել էին Սփյուռքի նախարարությունը և ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը: Գիտաժողովի աշխատանքները ողջունել են Ամենայն հայոց հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: |
|
|
Ինտերակտիվ ուսումնական կենտրոն «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնումՇուրջ 600 գիրք, ցուցահանդեսային կատալոգ և մենագրություն, անվճար մուտք դեպի աշխարհի խոշոր թանգարանների և արվեստի հաստատությունների թվայնացված հավաքածուների ու տվյալների բազաների առցանց շտեմարաններ: Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում բացվել է ինտերակտիվ ուսումնական կենտրոն: |
|
|
Ճրագալույցի պատարագ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում, կանթեղենրով երթ դեպի Հանրապետության հրապարակԱռաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Հարության ճրագալույցի պատարագը մատուցեց Մայր Աթոռի միաբան Զաքարիա վարդապետ Բաղումյանը: Պատարագին ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախարարը, Երևանի քաղաքապետը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Պատարագիչ հայր սուրբը հավատացյալներին հիշեցրեց` պետք է ապրել այնպես, որ արժանի լինենք Տիրոջ Հարության պարգևին:
|
|
|
Եվգենի Կիսինի երևանյան համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակինՄեր օրերի լավագույն դաշնակահարներից մեկը`Եվգենի Կիսինը, ապրիլի 2-ին համերգով բացեց Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնը: |
|
|
«Արտավազդն» մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված էր Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակինՄարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, շնորհվել են ամենամյա Արտավազդ» մրցանակները: Սոս Սարգսյանի անվան հատուկ մրցանակին է արժանացել Համազգային թատրոնի դերասան Արման Նավասարդյանը: |
|
|
Ծաղկազարդը Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցումԾաղկազարդի տոնական պատարագին Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցում էին նաև հաշմանդամություն ունեցող երեխաներ, Լույսի Աստղ» և Ալեքս» հասարակական կազմակերպության շահառուները` հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները: Երեխաները փոքրիկ նվերներ ստացան Արարատյան թեմի կողմից: |
|
|
Հայ, թուրք և ամերիկացի պարողները` «Անավարտ» ժամանակակից պարային ներկայացումումԱրդեն երկրորդ անգամ Հայաստանում է Միացյալ Նահանգների Դեյվիդ Դորֆման Դենս» պարի թատրոնը: Այս անգամ խումբը հանդես եկավ Թուրքիայի Քորհան Բաշարան» համույթի և հայ պարողների հետ: Երեք խմբերը միավորվելով` ստեղծել են Անավարտ» ժամանակակից պարային ներկայացումը: Օրերս տեղի ունեցավ ներկայացման հայաստանյան պրեմիերան: |
|
|
«Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի հերթական դասընթաց-համաժողովըՄարտի 23-ից 25-ը Ծաղկաձորի գրողների տանն անցկացվող եռօրյա դասընթացի ժամանակ թեմերում ծառայող հոգևորականներն ու ծրագրի մարզային պատասխանատուները ծանոթանում են այն առաջնահերթություններին, որոնք այս տարի ուշադրության կենտրոնում պետք է լինեն: Ծրագրի խնդիրները հիմնականում վերաբերում են ընտանեկան բռնությանը, կին- տղամարդ գենդերային կարծրատիպերին: |