
Երեք բացարձակ տարբեր կերպարներ, երեք տարբեր բնավորություն բեմից պատմում են իրենց դժբախտ կենսագրությունը՝ համեմելով այն հումորով, կատակներով, ծիծաղաշարժ երկխոսություններով: Այնուամենայնիվ վերջաբանը ողբերգական է։ Իտալացի հայտնի դրամատուրգ, սցենարիստ, դերասան և ռեժիսոր Վինչենցո Սալեմեի «...իսկ դրսում ձյո՜ւն է գալիս» պիեսը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում բեմադրել է ռեժիսոր, դերասան Դավիթ Հակոբյանը: «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանը հյուրընկել է ներկայացման երեք գլխավոր դերակատարներից երկուսին` Վարշամ Գևորգյանին ու Ստեփան Ղամբարյանին:
Շարք: Արտֆոկուս
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ և վարող Անահիտ Մարգարյան
,
Ռեժիսոր Սուրեն Տեր-Գրիգորյան,
Օպերատոր Վարդգես Մանուկյան,
Օպերատոր Վռամ Խանամիրյան2025-04-13T20:10:00+04:00
Telecast type: Հաղորդաշար