
Շառլ Ազնավուրի անվան մշակույթի քոլեջի նկարիչ-վերականգնողների 4-րդ կուրսի ուսանողները Սուրբ Սարգիս առաջնորդարանի սրահում եկեղեցու կտավները մաքրում են տարիների փոշուց ու կեղտից: Խմբին վստահված է միայն կտավների մաքրման աշխատանքը, իսկ ճաքեր, վնասվածքներ հայտնաբերելու դեպքում՝ կտավները կհանձնվեն մասնագետներին: Քոլեջի ուսանողները որպես պրակտիկանտ այցելել են Էջմիածնի Մայր Տաճար, հետևել որմնանկարների վերականգնման աշխատանքներին, ավագ գործընկերներից սովորել նրբություններն ու տեխնիկան:
2025-03-21
Telecast type: Լուր Ռեպորտաժ