Ամենայն հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին


Նյու Յորքի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Աբրահամ քահանա Մալխասյանի առաջնորդությամբ արդեն մի քանի տարի է տեղի են ունենում ուխտագնացություններ դեպի Մայր հայրենիք: Նրանց հետ հանդիպմանը Հայոց Հայրապետը կարևոր է համարել աշխարհասփյուռ հայորդիների կապը Հայրենիքի և Մայր Աթոռի հետ։ Նորին Սրբությունը պատգամել է ուխտավորներին հավատքով զորացած վերադառնալ իրենց համայնքները և շարունակել հայրենանպաստ գործունեությունը, նախանձախնդրորեն ներգրավվել ազգային-եկեղեցական կյանքին։

 

Աստվածամոր Վերափոխման տոնի առիթով «Երազ» այգում տոնախմբություն է կազմակերպվել


«Նավակատիք»‎ կրթամշակութային հասարակական կազմակերպությունն ու «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը Վերափոխման տոնի երեկոյան «Երազ» այգում մարդկանց խաղեր են առաջարկել, հրավիրել են պարելու, պատմել տոնի ավանդությունները:

 

Արագածոտնի թեմը երիտասարդների համար կազմակերպել է վերապատրաստման դասընթաց


Ավելի քան 140 երիտասարդների մասնակցությամբ Արագածոտնի թեմում անցկացվել է «Մենք երիտասարդներ ենք, ովքեր ծառայում են դարավոր եկեղեցուն» խորագրով երկօրյա վերապատրաստման դասընթացը: Երիտասարդների հետ քննարկումներ են անցկացրել արվեստի և գիտության ներկայացուցիչներ, հոգևորականներ՝ յուրաքանչյուրն անդրադառնալով իր ոլորտում առկա խնդիրներին և երիտասարդների միջոցով դրանց լուծման հնարավոր տարբերակներին:

Եկեղեցու թեմերի սոցիալ-կրթական կենտրոնների աշխատակիցները մասնակցել են քննարկման


Հայ առաքելական եկեղեցու թեմերի սոցիալ-կրթական կենտրոնների աշխատակիցները մասնակցել են «Ընտանեկան բարեկեցությանը նպաստող ժամանակակից հնարքները և մեդիա դաշտի օգտակարությունը» թեմայով քննարկման։ Այն կազմակերպել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան կլոր սեղան հիմնադրամը՝ Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Եվրամիությունը հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում:

Աստվածամոր Վերափոխման տոնին Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվել է Սուրբ և անմահ պատարագ


Պատարագիչ Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը խոսել է Ատվածամոր դերի ու մարդկության փրկության մասին: Սուրբ Մարիամը յուրահատուկ տեղ է զբաղեցնում հայ եկեղեցու սրբերի դասում: Նա երկինք է փոխադրվել ոչ միայն հոգով, այլև մարմնով: Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ պատարագի ավարտին կատարվել է խաղողօրհնեքի արարողություն:

ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի մասնակիցները հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոսին


ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի մասնակիցները եկեղեցուն օգնելու նպատակով որպես կամավոր այցելել են Մայր Աթոռ։ Նրանք մաքրել են բաց խորանը, կարգի են բերել հին գերեզմանատունը, լվացել են տաճարի ծիսական գորգերից մի քանիսը։ Ծրագրով աշխարհի տարբեր գաղթօջախներից եկել են 15-18 տարեկան պատանիներ, որոնք երեք շաբաթ ապրում են միասի, ճամփորդում են Հայաստանով մեկ, բացահայտում են երկիրը, մշակույթը, պատմությունն ու մարդկանց։

 

Աստվածամոր վերափոխման տոնի առիթով կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ- մրցույթ


Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցում անցկացվել է «Մայրություն և ընտանիք» խորագրով ինտելեկտուալ խաղ-մրցույթ: Արդեն երրորդ տարին է՝ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունները խաղ-մրցույթով են նախապատրաստվում Աստվածամոր տոնի պատարագին: Ավելի քան 10 թիմերի միջեւ ընթացող թեժ պայքարում հաղթող է ճանաչվել Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցու երիտասարդաց միության «Խաչ» թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Զորավոր Ս. Աստվածածնի «Զորավոր» միությունը, իսկ երրորդ հորիզոնականը` Առաջնորդանիս Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միությունը։ 

Ավարտվել է Դիլիջանում անցկացվող ՀԲԸՄ «Անդրանիկ» սկաուտական բանակումը


ՀԲԸՄ-ի Իրաքի, Իրանի, Սիրիայի և Հայաստանի «Հայ երիտասարդաց ընկերակցության» ավելի քան 130 սկաուտներ մեկ շաբաթ անցկացրել են Դիլիջանի «Անդրանիկ» սկաուտական ճամբարում։ Նրանք այս ընթացքում այցելել են Հայաստանի տեսարժան վայրեր, ուխտագնացություններ կատարել սրբավայրեր և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել Ամենայն Հայոց հայրապետի հետ: Վերջին օրը սկաուտները անցկացրել են խարույկի մոտ։ ՀԲԸՄ Հայաստանի նախագահը հույս է հայտնել, որ հայրենիքում սկաուտների հաջորդ բանակումներն ավելի բազմամարդ և ավելի ընդլայնված աշխարհագրությամբ կլինեն:

 

Ավարտվել է Դիլիջանում անցկացվող ՀԲԸՄ «Անդրանիկ» սկաուտական բանակումը


ՀԲԸՄ-ի Իրաքի, Իրանի, Սիրիայի և Հայաստանի «Հայ երիտասարդաց ընկերակցության» ավելի քան 130 սկաուտներ մեկ շաբաթ անցկացրել են Դիլիջանի «Անդրանիկ» սկաուտական ճամբարում։ Նրանք այս ընթացքում այցելել են Հայաստանի տեսարժան վայրեր, ուխտագնացություններ կատարել սրբավայրեր և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել Ամենայն Հայոց հայրապետի հետ: Վերջին օրը սկաուտները անցկացրել են խարույկի մոտ։ ՀԲԸՄ Հայաստանի նախագահը հույս է հայտնել, որ հայրենիքում սկաուտների հաջորդ բանակումներն ավելի բազմամարդ և ավելի ընդլայնված աշխարհագրությամբ կլինեն:

 

Նկարիչների միությունում բացվել է Մանոն-Արմինե Ավետիսյանի ցուցահանդեսը


Նկարիչների միությունում բացվել է Մանոն-Արմինե Ավետիսյանի «Էմոցիոնալ փոթորիկ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են կարչուհու տարբեր տարիների գեղանկարչական աշխատանքները։ Մանոն-Արմինե Ավետիսյանը Մայր Աոթռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Արաբկիրի Հայորդյաց տան նկարչության դասարանի մանկավարժն է: Դասավանդում է ավելի քան 30 տարի: Նրա սաները մասնակցում են Հայաստանյան ու միջազգային մրցույթների։

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Արևելյան հայոց թեմի երիտասարդ ուխտավորներին


Վեհափառ Հայրապետը երիտասարդներին պատգամել է անխաթար պահել իրենց ազգային ինքնությունն ու հավատարմությունը ազգային արժեքներին և գործուն կերպով ներգրավվել ազգային-եկեղեցական կյանքին: Կամավորական ծրագրի մասնակցելու համար Հայաստան ժամանած ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միությունների ավագ խմբի անդամները 24-ն են։ Նրանց նպատակն է հաղորդակից լինել հայրենիքի պատմամշակութային և հոգևոր ժառանգությանը։

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ «Անդրանիկ» սկաուտական բանակում ծրագրի մասնակիցներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր է գնահատել ՀԲԸՄ կենտրոնական վարչության ջանքերը հայրենանվեր առաքելության, Մայր Աթոռին ու Հայոց Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերին ցուցաբերվող զորակցության, կրթադաստիարակչական, մշակութային տարբեր ծրագրերի իրականացման համար։ «Անդրանիկ» սկաուտական բանակում ծրագրին մասնակցում են Սիրիայի, Իրանի, Իրաքի և Հայաստանի մոտ 138 սկաուտ: Ճամբարը սկսել է գործել 2007 թվականից Լերմոնտովոյի Թեժ լեռ տարածքում: Քովիդից հետո 4 տարի բանակումը չէր գործել և միայն այս տարի է վերաբացվել։